Ով էր Անդրանիկ Քոչարյանը մինչեւ հեղափոխությունը եւ ինչու է թալան բառը մինչ օրս ցավոտ տանում. Մանրամասներ
Ներքաղաքական
Այսօր իշխանականները հաճախ են խոսում նախկին իշխանությունների օրոք իրականացված թալանից։ Հետաքրքիր է, որ այսօրվա իշխանությունները խոսելով Այնինչ Շիրակի մարզում մինչև այսօր հիշում են ՀՀՇ-ական իշխանությունների կողմից կազմակերպված թալանը: Գյումրեցիները փաստում են, որ ամենամեծ թալանը կատարվել է այն ժամանակ, երբ աղետի գոտին գտնվում էր ՝ ներկայումս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վերահսկողության ներքո, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցչի պաշտոնը։
Դժվար է պատկերացնել, որ աղետի գոտուց կարող էր այդ ծավալների գողություն իրականացվեր և պետության ղեկավարները տեղյակ չլինեին։ Այս առումով լավ կլինի, որ Անդրանիկ Քոչարյանը նախաձեռնի, օրինակ աղետի գոտու թալանը բացահայտող քննիչ հանձնաժողովի ձեւավորում, եւ մեծ թալանի հետբերումը սկսեն հենց աղետի գոտուց: Եվ եթե իրականությունը պարզվի, ապա շատ հանգիստ կարելի կլինի թալանչիների կծիկը քանդել ու գալ մինչև մեր օրեր։ Թե չէ անտրամաբանական է, երբ նախկին թալանչիները խոսում են իրենցից հետո եկածների մասին: