3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Փաստ». Ալավերդիում ոստիկանները ագրեսիվ են տրամադրված եղել

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեկտեմբերի 5-ին Ալավերդիում տեղի ունեցած իշխանազավթման «օպերացիային» զուգահեռ ուշագրավ տեղեկություններ են ստացվում ոչ միայն քպականների, այլև ոստիկանների պահվածքի հետ կապված։ Ի մասնավորի, կան տեղեկություններ, որ նիստի նախորդ օրը Երևանից և Վանաձորից Ալավերդի է տեղափոխվել մի քանի հարյուր ոստիկան՝ քաղաքում «կարգ պահպանելու», իսկ իրականում ՔՊ-ի շահերը պաշտպանելու նպատակով։

Ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, ոստիկանները բավական ագրեսիվ են տրամադրված եղել և ցանկացած դրվագի արձագանքել են ընդգծված կոպտությամբ։ Հատկապես աչքի են ընկել ոստիկանների գործողությունները ղեկավարող «շեֆական» կազմի ներկայացուցիչները։ Թերթի տեղեկություններով, գոնե երեկվա երեկոյի դրությամբ ոստիկանական ուժերը դեռ Ալավերդիում էին՝ հնարավոր զարգացումներն ու գործընթացները ճնշելու նպատակով»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ