Շնորհավոր Ձեր մասնագիտական տոնը «չորրորդ իշխանության» պաշտպան, իրավունքի գիտակ.«Իրավունքի» շնորհավորանքը հայտնի փաստաբանին
Իրավական
Փաստաբանների օրվա կապակցությամբ չորրորդ իշխանության լավ բարեկամ ,բազնաթիվ իրավական նախադեպերի հեղինակ,մեզ' լրագրողներիս բազմաթիվ իրավական հաղթանակներ պարգևած փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ «Իրավունքը» եւս շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հայտնեց, ով արձանագրեց հետևյալը։
֊ Շնորհակալ եմ փաստաբանի օրը հիշելու և շնորհավորելու համար։ Մի բան է ,երբ գործընկերներով միմյանց ենք շնորհավորում, լրիվ այլ է ,երբ փաստաբանին շնորհավորում է լրագրողը, բժիշկը, շարքային քաղաքացին, պետական պաշտոն յան և այլն։ Նշանակում է փաստաբանական ինստիտուտը կայացել է և իր ուրույն դերակատարումն ունի իրավունքի զարգացման գործում։
Միանալով ձեր շնորհավորանքներին ,շնորհավորում եմ բոլոր փաստաբաններին։
