Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Հայտնվել ենք կոմունիկացիոն պատերազմի կիզակետում

Միջազգային

­Հայաստանի շուրջ ներ­կա սրա­ցում­նե­րի հա­մա­տեքս­տում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=271133&l=am) Նի­կո­լը եւս մեկ խնդրի է ստիպ­ված բախ­վել: Վեր­ջին ժա­մա­նակ­ներս դրսե­րում էլ մարդ չմնաց, որ Միր­զո­յան Ա­րա­րա­տը ժա­մե­րով «խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» չքա­րո­զեր: Բայց, արդ­յուն­քում, ինչ­պես քա­նիցս են­թադ­րել ենք, բախ­վում է նույն ռեակ­ցիա­յին: Այս­պես, ինչ­պես նաեւ ԱԳՆ-ի մեր հին եւ ար­ժա­նա­հա­վատ աղբ­յուրն է հու­շում, բո­լո­րը լսում են, գլուխ­նե­րը տմբտմբաց­նում, թե լավ բան եք ա­սում: Բայց դրա­նից հե­տո լուրջ մար­դիկ նույն պարզ հարցն են տա­լիս. լավ, են­թադ­րենք ճա­նա­պարհ­նե­րը բաց­վե­ցին. ստեղծ­վեց կո­մու­նի­կա­ցիա­նե­րի խաչ­մե­րուկ, ինչ­պե՞ս եք պատ­րաստ­վում ա­պա­հո­վել դրա անվ­տան­գութ­յու­նը: Եվ ե­թե Հա­յաս­տա­նը չի պատ­րաստ­վում ա­պա­հո­վել, ո՞ւմ եք տես­նում այդ դե­րում: Ու ա­հա այս­տեղ էլ բո­լոր խո­սակ­ցութ­յուն­նե­րը մտնում են փա­կու­ղի: Այն է՝ նի­կոլ­յան բա­նագ­նաց­նե­րին պարզ հաս­կաց­նում են, որ կա­րող է լի­նել ա­մե­րիկ­յան կամ ռու­սա­կան անվ­տան­գա­յին հսկո­ղութ­յուն, եւ նա հենց այդ մի­ջա­կայ­քում է, որ Հա­յաս­տա­նը պետք է կողմ­նո­րոշ­վի: Բ­նա­կա­նա­բար, հաշ­վի առ­նե­լով նաեւ հա­րե­ւան­նե­րի նա­խա­սի­րութ­յուն­նե­րը, քա­նի որ ա­ռանց նրանց ու­ղի­նե­րի ոչ մի խաչ­մե­րուկ էլ չի կա­րող լի­նել. ա­ռա­վե­լա­գույ­նը կա­րող են հաս­նել հյու­սի­սից՝ հա­րավ կամ ա­րե­ւել­քից՝ ա­րեւ­մուտք ա­ռանցք դառ­նա­լու, եւ դրանք կլի­նեն մշտա­կան հա­կա­մար­տութ­յան մեջ, ան­կախ նրա­նից, թե որ տար­բե­րա­կին կգնա Հա­յաս­տա­նը:

Եվ այս ի­րա­վի­ճա­կում ու­նենք տա­րա­ծաշր­ջա­նա­յին զար­գա­ցում­նե­րի նման պատ­կեր: Ա­ռա­ջի­նը, որ Հա­յաս­տա­նի հա­մար կա­րող է մեծ նշա­նա­կութ­յուն ու­նե­նալ, այն է, որ այս ամս­վա վեր­ջին ու­ժի մեջ է մտնում Ի­րա­նի եւ ԵՏՄ-ի մի­ջեւ ա­զատ ա­ռեւտ­րի մա­սին պայ­մա­նա­գի­րը: Դա մի կող­մից Հա­յաս­տա­նի հա­մար ան­նա­խա­դեպ հնա­րա­վո­րութ­յուն է՝ Ի­րա­նի հետ ա­ռեւտ­րատն­տե­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կտրուկ զար­գաց­ման հա­մար: Մ­յուս կող­մից, որ­պես ԵՏՄ-ի ան­մի­ջա­կան սահ­ման, Ի­րա­նի հա­մար էլ ա­վե­լի է բարձ­րա­նում Հա­յաս­տա­նի դե­րը, բնա­կա­նա­բար, «Զան­գե­զու­րի մի­ջանցք» կոչ­վա­ծի ա­ռա­վել հա­մառ մերժ­մամբ: Ա­մեն դեպ­քում, ե­րեկ կա­յա­ցած «Նոր տա­րա­ծաշր­ջա­նա­յին» կոն­ֆե­րան­սում Ի­րա­նի ար­տա­կարգ եւ լիա­զոր դես­պան Մեհ­դի Սոբ­հա­նին եւս մեկ ան­գամ հաս­տա­տեց. «Մենք ա­ջակ­ցում ենք Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յա­նը եւ ինք­նիշ­խա­նութ­յա­նը եւ ա­մուր ու եր­կա­րա­ժամ­կետ խա­ղա­ղութ­յա­նը տա­րա­ծաշր­ջա­նում»:

­Նույն հա­մա­ժո­ղո­վում հեր­թա­կան ան­գամ նման ազ­դա­կը ե­կավ նաեւ Հնդ­կաս­տա­նից. այդ երկ­րի հա­յաս­տան­յան դես­պան Նի­լա­շի Ի­լակ­շի Սա­հա Սին­հան հայ­տա­րա­րեց, որ Հա­յաս­տա­նի հա­մար կհեշ­տաց­նեն Չա­բա­հար նա­վա­հանգս­տի օգ­տա­գործ­ման հնա­րա­վո­րութ­յու­նը: «Այն ոչ միայն տա­րան­ցիկ առևտ­րա­յին հան­գույց է, այլև նպաս­տում է մար­դա­սի­րա­կան օ­ժան­դա­կութ­յան փո­խանց­մա­նը»:

Իր հեր­թին ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րի տե­ղա­կալ Մ­նա­ցա­կան Սա­ֆար­յա­նը ցույց տցեց, որ Հա­յաս­տա­նում կա ըմբռ­նում՝ «Հ­յու­սիս-­Հա­րավ» մե­գած­րագ­րի հետ կապ­ված. «Ի­րա­նը ԵԱՏՄ-ի հետ ա­զատ առևտ­րի գո­տու մա­սին պայ­մա­նա­գիր ու­նի, իսկ Հնդ­կաս­տա­նը բա­նակ­ցութ­յուն­նե­րի փու­լում է։ Հա­յաս­տա­նը, որ­պես միութ­յան ան­դամ, կա­րող է կա­մուրջ հան­դի­սա­նալ Թեհ­րա­նի, Դե­լիի եւ կազ­մա­կեր­պութ­յան մյուս ան­դամ երկր­նե­րի հա­մար»: Կարճ ա­սած, ամ­բողջ խնդիրն այն է, թե Հա­յաս­տանն ինչ­քա­նով է ի­րա­կա­նում ի­րեն տես­նում ԵՏՄ-ում, եւ միայն այդ դեպ­քում Հ­յու­սիս-­Հա­րավ ուղ­ղութ­յամբ խաչ­մե­րու­մի «մի թե­ւը» դառ­նա­լու հնա­րա­վո­րութ­յու­ններ կան:

­Լիա­կա­տար խաչ­մե­րու­կի հա­մար պար­տա­դիր պայ­ման է, որ դրան գու­մար­վի «Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտ­քը»: Փո­խարտ­գործ­նա­խա­րար Մ­նա­ցա­կան Սա­ֆար­յա­նը հուսով է, թե Թուր­քիա­յի հետ սահ­մա­նը շու­տով կբաց­վի: Սա­կայն մեկ բան միան­շա­նակ է. թուր­քա­կան սահ­մա­նը ռեալ կաշ­խա­տի մեկ դեպ­քում, քա­նի դեռ հայ-ադր­բե­ջա­նա­կան հար­ցե­րը լուծ­ված չեն: Ա­սենք, դրա­նից է կախ­ված նաեւ դե­պի Ի­րան եր­կա­թու­ղի ու­նե­նա­լու հար­ցը, ա­ռանց ո­րի, նաեւ «Հ­յու­սիս-­Հա­րա­վում» Հա­յաս­տա­նը խո­շոր դե­րի հա­վակ­նել չի կա­րող: Մինչ­դեռ ի­րո­ղութ­յունն այն է, որ Մեղ­րիի գծի եւ հա­յաս­տան­յան մյուս կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծար­կու­մը կախ­ված է մնա­ցել ա­մե­րի­կա­ցի­նե­րից, իսկ Նի­կո­լը չի կա­րող կամ չի ու­զում Վա­շինգ­տո­նի «գլխից թռնել»: Բայց կա նաեւ այն հար­ցը, թե ի­րա­կա­նում ա­մե­րի­կա­ցի­նե­րին պե՞տք է հա­յաս­տան­յան հան­գույ­ցի գոր­ծար­կու­մը: Վար­կա­ծը, որ դա կդառ­նա դե­պի Կենտ­րո­նա­կան Ա­սիա տա­նող մի­ջանցք, գնա­լով քիչ հա­վա­նա­կան տեսք է ստա­նում, եւ դա ցույց տվեց նաեւ ե­րեկ Մոսկ­վա­յում կա­յա­ցած Կասպ­յան երկր­նե­րի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մը: Այ­սինքն, Կաս­պից ծովը, քա­նի դեռ չկա ՌԴ-ի եւ Ի­րա­նի «դաբ­րոն», չի գոր­ծարկ­վի, որ­պես Կենտ­րո­նա­կան Ա­սիա տա­նող ա­մե­րիկ­յան մի­ջանցք:

­Բայց. չ­մո­ռա­նանք, որ ԱՄՆ-ն­ ու­նի Հնդ­կաս­տա­նից` Սաուդ­յան Ա­րա­բիա­յով եւ Իս­րա­յե­լով դե­պի Եվ­րո­պա մի­ջանցք կա­ռու­ցե­լու ծրա­գիր, եւ ո­րոշ վեր­լու­ծա­բան­ներ կար­ծում են, որ նաեւ դա է դրված իս­րա­յել­յան ներ­կա պա­տե­րազ­մի հիմ­քում: Եվ­րո­պա հաս­նե­լու հա­մար Հնդ­կաս­տա­նի նա­խա­պատ­վե­լի ու­ղին ի սկզբա­նե «Հ­յու­սիս-­Հա­րավ» մի­ջանցքն էր, բայց ե­թե այն Հա­յաս­տա­նում լռվել-մնա­ցել է, հնդիկ­նե­րը գնում են ա­մե­րի­կա­ցի­նե­րի ա­ռա­ջար­կած այ­լընտ­րան­քա­յին տար­բե­րա­կով` Իս­րա­յե­լով` Մի­ջերկ­րական ծով սխե­մա­յով: Իսկ դրան, բնա­կան է, ծայ­րա­հե­ղո­րեն դեմ են Թուր­քիան, Ի­րա­նը եւ այլն, ու, բնա­կա­նա­բար, ողջ ճնշու­մը շեղ­վում է Հա­յաս­տա­նի ուղ­ղութ­յամբ:

Այս­պի­սով, կստաց­վի «խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կը», թե` ոչ, դա դեռ հար­ցի մի կողմն է: Ի­րա­կա­նու­թյունն այն է, որ այս պա­հին հայտն­վել ենք կո­մու­նի­կա­ցիոն մեծ պա­տե­րազմ­նե­րի կի­զա­կե­տում, ընդ ո­րում, ու­նե­նա­լով այ­լոց հա­մար կրա­կից շա­գա­նակ հա­նող իշ­խա­նութ­յուն: Ու սա այն դեպ­քում, երբ Հա­յաս­տանն ի­րոք մեծ կո­մու­նի­կա­ցիոն խաչ­մե­րուկ դառ­նա­լու բո­լոր շան­սերն ու­նի` դրա­նից սպաս­վող հսկա հնա­րա­վո­րութ­յու­ննե­րով հան­դերձ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված