Կիմ Չեն Ընն արտասվել է մայրերի համագումարի ժամանակ (տեսանյութ)
Միջազգային
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն արտասվել է մայրերի V համահանրապետական համագումարի զեկույցը լսելիս, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռուստատեսության ցուցադրած կադրերին։
Լրատվամիջոցը ցույց է տվել Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Ռի Իլ-Հվանի ելույթը։ Լսելով նրա զեկույցը՝ Կիմ Չեն Ինը չի կարողացել զսպել արցունքները։ Օպերատորը խոշոր պլանով ցույց է տվել քաղաքական գործչի դեմքը։ Թե կոնկրետ ինչն է առաջացրել պետության ղեկավարի հուզական արձագանքը, հայտնի չէ։
Կադրերը ցուցադրվել են այն ֆոնին, երբ հաղորդավարը ընթերցում է զեկույցի մի մասը, որտեղ խոսվում է մայրերի պատրաստակամության մասին՝ զոհաբերել իրենց հանուն իրենց երեխաների ապագայի։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: