Մաշտոցի պողոտայում Porsche-ը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, այդ թվում՝ երեխայի և հղի կնոջ․ վերջինը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com
Հասարակություն
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» այգու դիմաց Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան ստորգետնյա անցման վրա վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի:
Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ վրաերթի ենթարկվածներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Աղբյուրի՝ տեղեկություններով մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են՝ մայրը, տատը և թոռը։ Մահացողը մայրն է, ով հղի էր: