⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... «Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ինչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածները Մոսկվայի հերթական պայմանը Փաշինյանին Սելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին «Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. Ռուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքում Կրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերը Թրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակ

Անդրանիկ Թեւանյա՛ն, եթե դու այս ամենը չես կանգնեցնում, ուրեմն` դու ու քո դաշինքը նիկոլական եք. Անդրեասյան

Թեմա

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում վերջերս ասել էր, որ իրեն եւ Հանրապետական կուսակցությանը թիրախավորողների «երգչախմբին» միացել են նոր ձայներ` նոր տոնայնությամբ։ Նրա գնահատմամբ` այդ մարդիկ, իրենց համարելով ընդդիմադիր, ջուր են լցում Հայաստանի այսօրվա կառավարիչների ջրաղացին։ Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀԿ Երիտասարդական կառույցի փոխնախագահ ԱՇՈՏ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ հետ:

— Թեպետ ՀՀ երրորդ նախագահն ասում է, որ ամենակարեւորն այն չէ, որ թիրախավորում են իրեն կամ կուսակցությանը, այլ այն, որ այսօր թիրախավորված է Հայաստանի Հանրապետությունը` մեր պետությունն ու պետականությունը, բայց, այդուհանդերձ, ըստ Ձեզ, ովքե՞ր են օրվա իշխանության ջրաղացին ջուր լցնող, այսպես կոչված, ընդդիմադիրները:

— Մենք շատ լավ գիտենք, թե ովքեր են այդ մարդիկ եւ ընդհանրապես, թե ով ով է ընդդիմադիր դաշտում: Կան դաշինքներ, ընդդիմադիր կուսակցություններ, որոնք ՀՀԿ-ական չեն, բայց իրական ընդդիմադիրներ են: Բայց նրանց կողքին կան նաեւ այնպիսիք, ովքեր նպաստել են այս իրավիճակին, որն ունենք, ովքեր միջազգային ամբիոններից մեղադրել են Սերժ Սարգսյանին նրանում, ինչը նա չի արել, ովքեր, այո՛, փորձել են Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր լցնել` մտածելով, որ ՀՀ երրորդ նախագահին վնասելով` Նիկոլի հետ կգան իշխանության: Ձեզ վառ օրինակ Զարուհի Փոստանջյանը եւ շատ մարդիկ, որոնք այսօր նրա հետ նույն դաշինքում են: Ես եթերում ուղիղ ասել եմ` Անդրանիկ Թեւանյան, եթե այս ամենը դու չես կանգնեցնում, նշանակում է, դու ես իրենց ասել, որ անեն, ուրեմն` դու եւ քո դաշինքը նիկոլական եք: Հիշեք, որ նրանք էին փորձում առաջնորդել սեպտեմբերյան շարժումը, որը ձախողվեց: Նաեւ այս ամենը վերլուծելով ենք ասում, որ այս մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանի անվան ուղղությամբ ցեխ են շպրտում եւ փորձում են քննադատել, Նիկոլին հավասար նիկոլականններ են: Նրանք նույն այն մարդիկ են, ովքեր 2018-ին հրապարակում կանգնած Սերժ Սարգսյան են մերժել: Թող ոչ ոք իմ խոսքերը կասկածի տակ չդնի, որովհետեւ փաստեր կան: Նիկոլի կինը, աներձագն ու Ռուբեն Ռուբինյանը Զարուհի Փոստանջյանի հետեւին քացով խփելով` շպրտում էին հրապարակում դրված բեմից ներքեւ, որ չխոսի, ինքն էլ ամեն ինչ անում էր, որ խոսեր:

— Չե՞ք կարծում, որ վաղուց ժամանակն է ընդդիմության շարքերը նախ մաքրելու, հետո նոր այս իշխանության դեմ իրական պայքար մղելու:

— Իրականում մարդիկ շատ լավ հասկանում են ով ով է, եթե այդ կեղծ ընդդիմադիրները նրանց մեջ չգեներացնեն այնպիսի թեզեր, որոնցից է այն, թե իբր ՀՀԿ-ն է բերել Նիկոլին իշխանության: Եթե ՀՀԿ-ն է բերել Նիկոլին, ինչո՞ւ է հիմա Արմեն Աշտոյանը բանտարկված, ինչո՞ւ են Սերժ Սարգսյանի վրա հարուցված քրեական գործեր, ինչո՞ւ ՀՀԿ-ական բազմաթիվ երիտասարդների վրա հարյուրավոր քրեական գործեր կան հարուցված, ինչո՞ւ են մեզ փողոցում ծեծում ու ջարդում: Եվ, ի վերջո, եթե Սերժ Սարգսյանն ազատագրում էր Արցախը, որ հետո հանձներ, ինչո՞ւ էր ազատագրում: Աբսուրդի է հասնում այս մակարդակի խոսակցությունը: Պարզապես, մարդիկ պետք է կարողանան վերլուծել, թե որն է ճիշտ, որը` սխալ: Մենք բազմիցս այդ հարցերի պատասխանները տվել ենք, եւ մարդիկ այսօր շատ լավ տեսնում են թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս ով է ինչ է անում, ովքեր են պայքարի կեսից փախչում ու սկսում Նիկոլի ջրաղացին ջուր լցնել, ովքեր են հիմա բանտարկված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածներըՄոսկվայի հերթական պայմանը ՓաշինյանինՍելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին«Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. «ԱՅՍՔԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՄԵԶ ԿՐԿԻՆ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ԿԳՄՍ-Ն». ՄՈՒԱՅԹԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ԲՐՈՒՏՅԱՆԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵԱ-ՈՒՄՅունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքումԿրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերըԹրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակԵթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔԶապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակմանԱրսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսինՅունիբանկն աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներումԴատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված