Գյուղացիները չեն պատրաստվում համակերպվել
Հասարակություն
Վաղվանից ուժի մեջ կմտնի պարտադիր սպանդանոցային մորթի պահանջը: Ֆերմերներն ու մսավաճառներն այս որոշումն անընդունելի են համարում: Արդեն երեկվանից մեկնարկել են տարատեսակ մարզային բողոքի ակցիաներ: Գյուղացիները պնդում են` նոր որոշման հետ չեն համակերպվելու: Նրանց գնահատմամբ` սրանով գյուղացիներին ուղղակի թալանում են: Թեմային առավել մանրամասն կանդրադառնանք թերթի առաջիկա համարում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ