Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը «Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է «Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում Մանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ» ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ Զատուլին Ուկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ) Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ» Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ) Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցում

Ժողովրդին դարձրել են թալանի մատերիալ. գործող իշխանությունն աչքը տնկել է անասնատերերի գրպանին. Իսայան

Ներքաղաքական

Այսօրվանից՝ դեկտեմբերի 6-ից ուժի մեջ են մտնում սպանդանոցային մսի վաճառքի նոր կարգավորումները, որոնցով արգելվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի եւ մթերքի իրացումը։ Իսկ հայտնաբերելու դեպքում ամբողջ խմբաքանակն առգրավվելու եւ ոչնչացվելու է։ Այս որոշումը բողոքի ալիք է բարձրացրել ֆերմերների, մսավաճառների ու շարքային գյուղացիների շրջանակներում: «Իրավունքի» հետ զրույցում «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, իրավապաշտպան ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆԸ նշեց, որ կառավարության որոշմամբ՝ բացառությամբ հիմնականում չորս դեպքի՝ անասունները մորթվելու են միայն սպանդանոցներում, այսինքն՝ ղասաբներն այլեւս իրավունք չեն ունենա անասնատիրոջ տան բակում իրականացնել մորթ:

— Պարոն Իսայան, ի՞նչ խնդիրներ է այս որոշումը ստեղծում անասնատերերի համար:

— Ժողովրդի լեզվով ասած՝ այսուհետ միայն բոյնիներում (սպանդանոցներում) են անասունների մորթ իրականացվելու, ինչը մեծ խնդիրներ է ստեղծում: Բոյնիներում իրականացվող մորթը բավականին լուրջ վնաս է հասցնում ազգաբնակչության գրպանին, որովհետեւ յուրաքանչյուր խոշոր եղջերավոր անասունի բոյնի տեղափոխելու դեպքում՝  մարդիկ ունենում են առնվազն 25-30 հազար դրամի կորուստ: Նախ մեքենայով բոյնի տեղափոխվող խոշոր եղջերավոր անասունը սթրես է ապրում, որի հետեւանքով կորցնում է 5 կգ-ից ավել միս: Այսօրվա 3100 դրամ արժողությամբ մսի դեպքում, սա արդեն նշանակում է 15 հազար դրամի կորուստ: Բացի այդ, մարդիկ ժամերով սպասելու են բոյնիում, թե երբ կգա իրենց անասունին մորթելու հերթը: Սպասելու հետ կապված եւս անասունը քաշի կորուստ է ունենալու:  Սովորաբար մորթ իրականացնողը մեկ անձ է լինում, ժամանակի լուրջ կորուստ է՝ մինչեւ նա մորթում, վերջացնում է: Անասնատերը կարող է նվազագույնը 4-6 ժամ կամ մինչեւ 8 ժամ սպասել բոյնիում: Իսկ գումարը տեղում չի վճարվում, այլ 2-3 օրվա ընթացքում: Երբ միսը հանձնվում է, արդեն բոյնիի տիրոջ անունով է իրականացվում գումարի փոխանցումը: Այդ գումարն անասնատերը ստանում է երկու օրվա ընթացքում: Այսինքն՝ եւս մեկ անգամ բոյնի պետք է այցելի: Սա շատ տգեղ մեխանիզմ է, այս իշխանությունն ասում էր, թե ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, բայց իրականում պարզվում է՝ իրենց համար թալանի մատերիալ է: Փաստացի գործող իշխանությունն աչքը տնկել է անասնատերերի գրպանին, որպեսզի այն իր համար վերածի պարգեւավճարի:

— Իսկ այս հարցում հնարավո՞ր է ինչ-որ փոխզիջումային տարբերակ գտնել, որ ե՛ւ անասնատերերը չբողոքեն, ե՛ւ կառավարությունը գոհ լինի:

— Կարելի էր որոշման մեջ կատարել փոփոխություններ, որպեսզի ստեղծվեն շարժական բոյնիներ, եւ ցանկացած մորթ իրականացնող անձ գրանցվի՝ որպես անհատ ձեռնարկատեր եւ, ըստ անասունի գլխաքանակի՝ կատարի պետական բյուջե փոխանցում:  Այսպիսով՝ սպառողի վրա գնի թանկացում չի լինի, մորթ իրականացնողի կողմից էլ պետական բյուջե որոշակի վճար կկատարվի, եթե այս ճանապարհով ենք գնում: Հավատացեք, մարդիկ չեն զլանում եւ պատրաստ են գրանցվել թե՛ ընկերությունների մեջ, թե՛ որպես անհատ ձեռներեցի կարգավիճակով: Ամեն դեպքում, մենք ներկայացնելու ենք մեր առաջարկությունների փաթեթը, որը կարող է թեթեւացնել արտադրողի բեռը եւ ձեռնպահ մնալ ժամանակի ու ֆինանսական կորուստներից:

— Ասացիք, որ չորս բացառություն է ենթադրում կառավարության որոշումը, որոնց դեպքում թույլ է տրվում մորթն իրականացնել ոչ սպանդանոցային պայմաններում: Որո՞նք են այդ բացառությունները:

— Միայն հարսանիքի, մատաղի, թաղման եւ հոգեհաց տալու ժամանակ է թույլատրվում անասունի մորթ իրականացնել ոչ սպանդանոցներում, մնացած դեպքերում պարտավոր ես: Բայց պատկերացրեք՝ մեկ օրվա ընթացքում ականատես ենք լինում մոտավորապես մի 10 թաղման, 10 հարսանիքի, որոնց ժամանակ բակային մորթի արդյունքում անասունի մսից օգտվում է ամենաքիչն օրական 5 հազար մարդ: Հիմա ի՞նչ է սա նշանակում, որ պետությունն այդ 5 հազար մարդու առողջության մասին չի՞ մտածում, թե՞ շատ է մտածում: Օրինակ, եզդի ազգից եթե մարդ է մահանում, դեպքեր են եղել, որ մինչեւ 600-800 կգ կամ մեկ տոննա միս է մատուցվել հոգեհացի մասնակիցներին:

— Հիմա այս որոշումը կառավարությունը «փաթեթավորում է» նրանով, թե մտահոգված է, որ ոչ սպանդանոցային պայմաններում իրականացված մորթի արդյունքում ստացված միսը կարող  վտանգավո՞ր լինել բնակչության համար:

— Բնականաբար, ցանկացած ժամանակ իրականացվում է մաքուր մորթ, պարզապես, այստեղ ամբողջ խնդիրը վերաբերում է մորթ իրականացնողներին կամ անասնապահներին հարկային դաշտ բերելուն եւ իրենց պարգեւավճարային բյուջեն  լցնելուն: Իմ կարծիքով՝ պետական բարձրաստիճան այրերն ուղղակի ամեն ինչ անում են, որպեսզի ժողովրդի հայացքը կտրեն իրենց վարած պետական քաղաքականությունից եւ դրա համար ստեղծում են արհեստական խնդիրներ: Այսպիսով՝ ժողովուրդն ամբողջությամբ լծված կլինի նման խնդիրների կարգավորմանը եւ քիչ կխառնվի պետության կողմից վարվող ոչ ճիշտ քաղաքականությանը: Մինչդեռ գյուղացիներն իսկապես վրդովված են, պարզվում է՝ նրանց հետ հանդիպումներից մեկի ժամանակ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցը նույնիսկ շատ կոպիտ է արտահայտվել եւ ասել է, թե «գյուղացու քիթը պետք ա գետնով քսվի»: Սա է նաեւ պատճառը, որ անասնատերերի մոտ բավականին լուրջ պոռթկում է առաջացել: Եվ ընդհանրապես, ժողովուրդը չի ուզում զիջել կառավարության կողմից կայացված ոչ ճիշտ որոշմանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելինԱղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալՉպետք է բացառել քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցագործություն. երեխայի վաճառք, առևանգում, օրգանների վաճառք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱրյունոտ ռակիրովկաներ են գծվել, ժամացույցը վերջին պտույտն է գործում. Զգուշացնում է հայտնի էքստրասենսըՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինան վտանգ է ներկայացնում Եվրամիության գյուղատնտեսության համար։ Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ մշակության համար պիտանի եվրոպական հողերի 40%-ը գտնվում է Ուկրաինայի վերահՓաշինյանը լուծարեց Գավառի մանկատունըԹրամփը ստիպված է եղել կատարել կնոջ պարտականություններըՀնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top