Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

ՆԻԿՈԼԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ «ՄՈՒՏԻԼՈՎԿԱՆ»

Վերլուծություն

Դաշ­տը լցված է ցնծա­գին լու­րե­րով ա­ռա­ջին հայ­կա­կան ար­բան­յա­կը տիե­զերք ու­ղար­կե­լու առն­չութ­յամբ: Ե­ղած–չե­ղա­ծը մեկ կի­լոգ­րամ է` 10 սան­տի­մետր չափ­սե­րով, սա­կայն ԲՏԱ նա­խա­րար Ռո­բերտ Խա­չատր­յանն ան­չափ ու­րախ է: Մի­գու­ցե, ինչ–որ լուրջ գոր­ծա­ռույթ այդ ար­բան­յա­կը կա­նի, դա չգի­տենք, սա­կայն հայտն­վել են նաև վար­դա­գույն ակ­նոց­նե­րով քա­րո­զիչ­ներ, որ շտա­պե­ցին ազ­դա­րա­րել, թե Հա­յաս­տանն այլևս «տիե­զե­րական տե­րութ­յուն է»: Դե ե­թե չա­փենք Նի­կո­լի ստե­րի տիե­զե­րա­կան մե­ծութ­յամբ, ա­պա` ան­կաս­կած:

ԱՐՏԱՀԵՐԹ «ՄԱՆԴԱՏԱՆՈՐՈԳՈ՞ՒՄ»

­Մի­գու­ցե տա­րի­ներ անց, ե­թե նի­կո­լիզ­մից ձեր­բա­զատ­ված պե­տութ­յուն ու­նե­նանք, դեկ­տեմ­բե­րի 2-ը` որ­պես այն օ­րը, երբ հայ­կա­կան ար­բան­յակն ան­ջատ­վեց կրող հրթի­ռից և դուրս ե­կավ ու­ղե­ծիր, ի­րոք նշվի որ­պես փոք­րիկ տոն, սա­կայն մի բան գո­նե լավ է, որ այդ օ­րը չդար­ձավ հեր­թա­կան կա­պի­տուլ­յա­ցիա­յի ստո­րագր­ման օր (իսկ այդ­պի­սի մտա­վա­խութ­յուն ու­նե­ցող փոր­ձա­գետ­ներ կա­յին, հաշ­վի առ­նե­լով կա­պի­տուլ­յան­տի և ն­րա «կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան» ըն­կե­րոջ հա­կու­մը դե­պի սիմ­վո­լիզ­մը): Սա­կայն հի­մա շրջա­նա­ռութ­յան մեջ է մի փոր­ձան­քա­բեր հարց` ԱԺ ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի:

Ա­ռայժմ դա քննարկ­վում է հիմ­նա­կա­նում ԶԼՄ-նե­րի և փոր­ձա­գետ­նե­րի մա­կար­դա­կով, և կա նկա­տա­ռում, որ կա­պի­տուլ­յան­տի հա­մար գայ­թակ­ղիչ է ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րով ան­վերջ վե­րար­տադր­վե­լու գա­ղա­փա­րը: Չար լե­զու­նե­րը նաև խո­սում են, որ Բա­քուն ու Ան­կա­րան պա­հա­ջել են Նի­կո­լից «վե­րա­նո­րո­գել» իր «պող­պատ­յա ման­դա­տը» և նոր միայն ստո­րագ­րել հեր­թա­կան կա­պի­տուլ­յա­ցիոն «խա­ղա­ղութ­յու­նը», որ­պես­զի այն «ան­թե­րի լե­գի­տիմ» լի­նի և հա­վերժ «կա­մա­վոր» ստրկաց­նող:

­Հա­մե­նայն­դեպս, ԱԺ ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի դեմ ա­ռայժմ ար­տա­հայտ­վել են ՀՀԿ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քար­յա­նը փաս­տում է. «Փաստ է, որ Նի­կո­լը ե­րեք ան­գամ ընտր­վել է ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նում: Ա­ռա­ջին ան­գամ 2018թ. մա­յի­սին՝ ՀՀ–ում օ­րի­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րով 2017թ. ձևա­վոր­ված իշ­խա­նութ­յու­նը ԶԱՎ­ԹԵ­ԼՈՒ մի­ջո­ցով: Երկ­րորդ ան­գամ՝ 2018թ. դեկ­տեմ­բե­րին տե­ղի ու­նե­ցած ԱՐ­ՏԱ­ՀԵՐԹ ընտ­րութ­յուն­նե­րով: Եր­րորդ ան­գամ՝ 2021թ. հու­նի­սին տե­ղի ու­նե­ցած ԱՐ­ՏԱ­ՀԵՐԹ ընտ­րութ­յուն­նե­րի մի­ջո­ցով: 2024թ. նոր ԱՐ­ՏԱ­ՀԵՐԹ ընտ­րութ­յուն­ներ անց­կաց­նե­լու թե­ման կրկին սկսել է շրջա­նառ­վել ՀՀ քա­ղա­քա­կան կու­լիս­նե­րում, ինչն ի­հար­կե պլա­նա­վոր­ված վտան­գա­վոր նոր սցե­նա­րի մա­սին է խո­սում:

­Փոր­ձենք հա­կիրճ վեր­լու­ծել տե­ղի ու­նե­ցա­ծը և հաս­կա­նալ, թե բա­ցի իշ­խա­նութ­յա­նը կառ­չե­լուց՝ Նի­կո­լի ին­չի՞ն է պետք նոր ար­տա­հերթ ընտ­րութ­յու­նը: Փաստ է, որ յու­րա­քանչ­յուր ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո Հա­յաս­տա­նը ստա­ցել է մարդ­կա­յին ու տա­րած­քա­յին կո­րուստ­ներ, անվ­տան­գա­յին մի­ջա­վայ­րի ան­կում, հա­սա­րա­կա­կան հու­սալ­քութ­յուն և պե­տա­կան ինք­նիշ­խա­նութ­յան թու­լա­ցում: Փաստ է նաև, որ յու­րա­քանչ­յուր ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ Ա­լի­ևը նվա­զեց­րել է սահ­մա­նա­յին լար­վա­ծութ­յու­նը, թույլ է տվել, որ­պես­զի հայ ժո­ղո­վուր­դը «ընտ­րի» Նի­կո­լին և «պատ­րաստ­վի» նոր ռազ­մա­կան բա­խում­նե­րի ու ցա­վոտ կո­րուստ­նե­րի»: Ար­տակ Զա­քար­յա­նը փաս­տում է, որ ներ­կա­յիս պայ­ման­նե­րում դա կլի­նի կա­պի­տուլ­յան­տիզ­մի հաղ­թար­շավ, և­ եզ­րա­կաց­նում. «Չի կա­րե­լի Նի­կո­լի վար­չա­պե­տութ­յամբ թույլ տալ նոր ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­ներ: Կորս­ված Ար­ցա­խից հե­տո դա ծանր հար­ված է լի­նե­լու Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յանն ու ա­պա­գա­յին: Նի­կո­լը պետք է հե­ռաց­վի այն­պես, ինչ­պես, որ ե­կել է իշ­խա­նութ­յան»:

­Հան­րա­պե­տա­կան­նե­րը դի­տար­կում են ար­տա­հեր­թը որ­պես ա­վե­լի շուտ արևմտ­յան սցե­նար, իսկ «Այ­լընտ­րան­քա­յին նա­խագ­ծեր» խմբի հա­մա­հիմ­նա­դիր Վա­հե Հով­հան­նիս­յա­նը դա դի­տար­կում է որ­պես ան­վի­ճե­լիո­րեն Արև­մուտ­քի նա­խա­ձեռ­նութ­յուն և պն­դում. «Իշ­խա­նութ­յունն ինչ կազ­մով, ինչ տես­քով էլ գնա ընտ­րութ­յան՝ ա­ռաջ է քա­շե­լու եր­կու գա­ղա­փար՝ «Խա­ղա­ղութ­յուն» և «Ար­դա­րութ­յան վե­րա­կանգ­նում»։ Նի­կո­լի հրա­պա­րա­կա­յին վեր­ջին բո­լոր ե­լույթ­նե­րը դրա մա­սին են, և­ ըստ էութ­յան նա նա­խընտ­րա­կան փու­լում է։ Նա ու­րիշ ա­սե­լիք չու­նի։

Ա­ռա­ջի­նը են­թադ­րում է՝ կա­տա­րել Ադր­բե­ջա­նի բո­լոր պա­հանջ­նե­րը, երկ­րոր­դը՝ «թա­լա­նը հետ բե­րենք»։

...Նշ­ված բո­վան­դա­կութ­յու­նը հա­սա­րա­կութ­յան վրա ծա­խե­լու պրո­ցե­սը պա­հան­ջե­լու է տեխ­նո­լո­գիա, և դա լի­նե­լու է առ­ճա­կա­տու­մը, ար­հես­տա­կան բա­րի­կա­դա­վո­րու­մը։ Նի­կոլն ա­մեն ինչ ա­նե­լու է հա­սա­րա­կութ­յու­նը բա­ժա­նե­լու հա­մար.

1. Խա­ղա­ղութ­յան և պա­տե­րազ­մի կողմ­նա­կից­նե­րի

2. Արևմ­տա­մետ­նե­րի և ռու­սա­մետ­նե­րի

3. «Թա­լա­նը պաշտ­պա­նող­նե­րի» և «թա­լա­նը հետ բե­րող­նե­րի»:

­Փոր­ձա­գե­տը նաև ծայ­րա­հեղ առ­ճա­կատ­ման ռիս­կեր է տես­նում. «Բո­լոր ե­րեքն էլ կեղծ են, սուտ են, ար­հես­տա­կան։ Բայց ար­դեն հի­մա այս բա­ժա­նում­ներն աշ­խա­տում են, իսկ նա­խընտ­րա­կան փու­լում նա սրե­լու է մինչև կտրուկ ներ­հան­րա­յին առ­ճա­կա­տում»։

­Սա­կայն, օ­րի­նակ, ծայ­րա­հեղ արևմ­տա­մետ ԱԺԲ–ն, ընդ­հա­կա­ռա­կը, ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի սցե­նա­րը հա­մա­րում է «ռուս–թուր­քա­կան»:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄԸ

Zugaran

Ն­շենք, որ ԱԺԲ-ի վեր­ջին հան­րա­հա­վա­քին և­ եր­թին ան­նա­խա­դեպ շատ էր ոս­տի­կան­նե­րի ներ­կա­յա­ցու­մը, սա­կայն դժվար է միան­շա­նակ ա­սել` դա կա­պի­տուլ­յանտ­նե­րի վա­խի՞ դրսևո­րումն է, թե՞ դրա­նով ռե­ժի­մը ջա­նում է բարձ­րաց­նել «ծռե­րի» վար­կա­նի­շը և դարձ­նել նա­խընտ­րե­լի արևմ­տա­մետ ընդ­դի­մութ­յուն: Ն­շենք, որ նի­կո­լենք շտապ ԱԺ են մտցրել նա­խա­գիծ, ո­րով ԱԱԾ տնօ­րե­նը և տե­ղա­կալ­նե­րը նշա­նակ­վում են ոչ թե ՀՀ նա­խա­գա­հի կող­մից` Նի­կո­լի ներ­կա­յաց­մամբ, այլ բա­ցա­ռա­պես Նի­կո­լի կող­մից... Մի տե­սակ կպչուն վա­խե­րի հոտ է գա­լիս: Ի դեպ, ԱԺԲ–ն նի­կո­լա­կան սադ­րանք է հա­մա­րում տե­սան­յու­թը, ուր դի­մա­կա­վոր­ված զին­յալ­նե­րը սպառ­նա­լիք­ներ են հնչեց­նում Նի­կո­լի նկատ­մամբ՝ ընդ­հուպ ֆի­զի­կա­կան ոչն­չա­ցում. «Տե­սան­յու­թում նշվում է նաև Նու­բա­րա­շե­նի բան­տում գտնվող Ազ­գա­յին–ժո­ղովր­դա­վա­րա­կան Բ­ևե­ռի խորհր­դի ան­դամ, ապս­տամբ Վա­րու­ժան Ա­վե­տիս­յա­նի ա­նու­նը: Սա հեր­թա­կան սադ­րանքն ենք հա­մա­րում Բ­ևե­ռի նկատ­մամբ և գտ­նում, որ նման քայ­լերն ար­վում են Բ­ևե­ռի գոր­ծու­նեութ­յու­նը սևաց­նե­լու, մեր քա­ղա­քա­կան շարժ­մա­նը հրե­շաց­նե­լու տրա­մա­բա­նութ­յան շրջա­նակ­նե­րում, ին­չը դժվար չէ կռա­հել, թե որ­տե­ղից է հրա­հան­գա­վոր­վում: Ազ­գա­յին–ժո­ղովր­դա­վա­րա­կան Բ­ևե­ռի խոր­հուր­դը դա­տա­պար­տում է նմա­նա­տիպ եր­ևույթ­նե­րը և հարկ է հա­մա­րում ևս մեկ ան­գամ հի­շեց­նել, որ երկ­րում ար­մա­տա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի հաս­նե­լու Բ­ևե­ռի դիր­քո­րո­շու­մը մնում է ան­փո­փոխ. այն է՝ Փա­շին­յա­նի հե­ռա­ցում ժո­ղովր­դա­յին ճնշմամբ, խա­ղաղ անհ­նա­զան­դութ­յան ճա­նա­պար­հով և­ ան­ցու­մա­յին ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րութ­յան ձևա­վոր­մամբ»:

­Մեկ ու­րիշ արևմտ­յան ծա­գում ու­նե­ցող խումբ` բա­ցա­ռա­պես նախ­կին նի­կո­լա­կան­նե­րից բաղ­կա­ցած «Զանգ» նա­խա­ձեռ­նութ­յու­նը, ա­մեն օր փոքր ակ­ցիա­ներ է ա­նում ռե­ժի­մի դեմ: Դա հայտ­նի տեխ­նո­լո­գիա է, սա­կայն հար­ցա­կան է` սա ի­րո՞ք Նի­կո­լի դեմ է, թե՞ ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­ներ «հա­սու­նաց­նող» նա­խա­ձեռ­նութ­յուն է, ո­րը հե­տո պի­տի լի­նի ԱԺ արևմ­տա­մետ ընդ­դի­մութ­յուն­նե­րից մե­կը: Հի­շեց­նենք, որ «Զան­գը» հիմ­նա­կա­նում ներ­կա­յաց­ված է ՔՈ` ժա­մա­նա­կին «ման­դա­րին բա­ժա­նող» կու­սակ­ցութ­յամբ:

­Սա­կայն ա­մե­նա­հե­տաքր­քի­րը, ան­շուշտ, «Հա­յաս­տան» դա­շին­քի դիր­քա­վոր­ման հարցն է: Հ­րա­պա­րա­կա­յին գոր­ծիչ­նե­րի մա­կար­դա­կով ա­ռայժմ ո՛չ կողմ են ար­տա­հայտ­վել, ո՛չ դեմ, սա­կայն դա­տե­լով «Քո­չար­յա­նի ֆա­նատ­նե­րի» սոց­ցան­ցա­յին ակ­տի­վութ­յու­նից, այդ մարդ­կանց հա­մար կար­ծես թե մաս­նակ­ցութ­յան հար­ցը միան­շա­նակ է: Սա­կայն ե­թե ա­ռաջ ան­վե­րա­պահ ող­ջու­նում էին Լ­ևոն Քո­չար­յա­նի մուտ­քը ակ­տիվ քա­ղա­քա­կա­նութ­յուն, հի­մա  ցու­ցադ­րում են և «խան­դոտ» դրսևո­րում­ներ` ին­չո՞ւ Լ­ևոն, այլ ոչ թե Ռո­բերտ Քո­չար­յա­նը... Ն­ման է, որ կրկին, Ար­թուր Մեսչ­յա­նի եր­գի խոս­քե­րով ա­սած, ա­նի­վը սայ­լի կկոտր­վի «իր սի­րած փո­սում»: Ի դեպ, ՀԱԿ փոխ­նա­խա­գահ Լ­ևոն Զու­րաբ­յանն էլ զգու­շաց­նում է, թե ինչ մե­խա­նիզ­մով հնա­րա­վոր ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րին ըն­դա­ռաջ կա­պի­տուլ­յանտ­նե­րը թու­լաց­նում են ընդ­դի­մա­դիր­նե­րի դիր­քե­րը. «Մեր տե­ղե­կութ­յուն­նե­րով՝ նո­յեմ­բե­րի 23–ին կա­յա­ցած վար­չութ­յան նիս­տում ՔՊ–ն քննար­կել է այն հնա­րա­վո­րութ­յու­նե­րը, թե ինչ­պես կա­րող են խլել իշ­խա­նութ­յունն ընդ­դի­մա­դիր հա­մայն­քա­պե­տե­րից, ո­րոնք ընտր­վել են ժո­ղովր­դի կող­մից: Ո­րո­շել են, որ գրո­հե­լու ժա­մա­նակն է, որ­պես­զի իշ­խա­նութ­յու­նը խլեն Ա­լա­վեր­դու հա­մայն­քա­պե­տից: Սա ընդ­հա­նուր ծրա­գիր է: Նի­կոլ Փա­շին­յա­նը հի­մա փո­խել է Ս­տա­լի­նի լո­զուն­գը՝ ա­սե­լով, որ կար­ևոր չէ, թե ով է ընտ­րում, այլ կար­ևոր է՝ ում ձեռ­քին է գտնվում պատ­ժիչ մե­քե­նան»:

Ի դեպ, նաև խո­սակ­ցու­թյուն­ներ կան, որ սոսկ վե­րար­տադր­վե­լը Նի­կո­լը քիչ է հա­մա­րում, և ձգ­տում է միանձն­յա իշ­խա­նա­վա­րումն ա­պա­հո­վագ­րել ան­գամ սե­փա­կան «ու­սա­պար­կե­րից»: Այս­պես, @­Կանչ Տե­լեգ­րամ ա­լի­քի պնդմամբ. «Ազ­գա­դա­վը հի­մա էլ ու­զում է նա­խա­գահ կոչ­վել: Մեր տե­ղե­կութ­յուն­նե­րով՝ դա­վա­ճան­նե­րի խմբա­կը քննար­կում է ար­տա­հերթ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րին զու­գա­հեռ նաև սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի քվեար­կութ­յուն կազ­նա­կեր­պել և կր­կին վե­րա­դարձ­նել նա­խա­գա­հա­կան կա­ռա­վար­ման մո­դե­լը: Նի­կո­լի այս ցան­կութ­յունն այդ­քան էլ միան­շա­նակ չի ըն­կալ­վում իր թի­մի մեջ: ՔՊ–ա­կան­նե­րի մի հատ­ված գի­տակ­ցում է, որ ազ­գա­դա­վը պար­զա­պես փոր­ձում է տա­րան­ջա­տել ինքն ի­րեն մնա­ցած թի­մից և, ընտր­վե­լով երկ­րի նա­խա­գահ, այն­պի­սի իշ­խա­նութ­յուն ձևա­վո­րել, որ­տեղ ի­րե­նից բա­ցի ոչ ոք որ­ևէ դե­րա­կա­տա­րում ու­նե­նա­լու շանս այլևս չի ու­նե­նա»:

­Դե ա­խոր­ժակն ու­տե­լիս է գա­լիս: Համ էլ կա­պի­տուլ­յան­տին բա­ցար­ձակ, ան­գամ թի­մա­կից­նե­րից կա­խում չու­նե­ցող իշ­խա­նութ­յամբ օժ­տե­լը հաս­տատ դուր կգա Բաք­վին և Ան­կա­րա­յին: Որ­պես­զի բա­ցառ­վեն նաև պա­լա­տա­կան հե­ղաշր­ջում­նե­րը, ո­րոնք կա­րող են խան­գա­րել Հա­յաս­տանն Արևմտ­յան Ադր­բե­ջան կամ Էր­մե­նիս­տա­նի վի­լա­յեթ դարձ­նե­լու ան­շեղ ու­ղուն: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված