Նաիր Տիկնիզյանի գոլը` «Զենիթի» դեմ խաղում (տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը գոլի հեղինակ է դարձել «Զենիթի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում, որտեղ «Լոկոմոտիվը» հաղթել է 3-1 հաշվով:
Տիկնիզյանը աչքի է ընկել հանդիպման 88-րդ րոպեին (տեսանյութ), իսկ ավելացված ժամանակի չորրորդ րոպեին փոխարինվել է:
Նաիրը FlashScore-ի վարկածով ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղում հայ ֆուտբոլիստը խփել է 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: