UFC. ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՆՈԿԱՈՒՏԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԲԵՆԻԵԼ ԴԱՐԻՈՒՇԻՆ
Սպորտ
Դեկտեմբերի 2-ի, լույս 3-ի գիշերը, խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման 8֊րդ համար, պրոֆեսիոնալ մարտիկ, ծնունդով Ջավախքից ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ, ԱՄՆ֊ի Օսթին քաղաքում կայացած UFC Fight Night 233 մրցաշարի ժամանակ, գեղեցիկ հաղթանակ է տոնել ամերիկացի մրցակցի Բենիել Դարիուշի նկատմամբ։ Մենամարտի առաջին ռաունդում, Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին, որը UFC դասակարգման չորրորդ համարն է։ Հայ մարտիկից պահանջվել է ընդամենը մեկ րոպե հաղթանակի հասնելու համար։ Արման Ծառուկյանը 50 հազար դոլար բոնուս է ստացել։ Այսպիսով, նա խառը մենամարտերում տարավ 21֊րդ հաղթանակը, նա կրել է 3 պարտություն։ Արմանը, իր այս գեղեցիկ հաղթանակով ցնցել է ողջ աշխարհը, նա արդեն աշխարհի լավագույն հնգյակի մեջ է։
Ցավոք, մեր երկրի իշխանությունները չեն տալիս ՀՀ քաղաքացիություն անվանի մարզիկին ու քրեական գործ կա նույնիսկ բանակում չծառայելու համար։Սակայն, նա միայն իր տոնած հաղթանակների շնորհիվ, շատ բարձր է պահում Հայոց եռագույն դրոշը ու արժանի է ստանալու ՀՀ քաղաքացիություն։
Անցեք հղումով.
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ



