Տեսախցիկը ֆիքսել է Ուկրաինային հասցված հերթական հարվածի պահը (Տեսանյութ) Ուկրաինային «սև ձմեռ» է սպասում. Ուկրաինական աղբյուր Ոչ մի հրադադար չի լինի. Լավրով Թրամփը պատրաստում է նոր առաջարկներ Մոսկվային՝ տնտեսական և քաղաքական օգուտներով Ռուսները խոցել են ուկրաինական գազի արդյունահանման օբյեկտը Ռադայի պատգամավորները ծանր քննադատությամբ հարձակվել են Զելենսկու վրա՝ Թրամփի հետ նրա հակամարտության համար Կատարի էմիրի օրինակով՝ Եգիպտոսի նախագահը նույնպես զգուշացրեց իր երկրի քաղաքացիներին պատրաստվել ամենավատ սցենարին Բաքվում ընթացող խոշոր համաժողովն առանց սկանդալների չանցավ Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում

Դանակահարություններ՝ «Էրեբունի Մոլ» առևտրի կենտրոնի մոտ. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Քրեական

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմանում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել տղա երեխա:

Կարճ ժամանակ անց նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել «Էրեբունի Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում գտնվող այգուց:

Ոստկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են BMW մակնիշի ավտոմեքենա, որի սրահում և դրսում՝ մի քանի 100 մ հեռավորությամբ, տարբեր հատվածներում՝ արնանման հետքեր:Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 15-ամյա Գոռ Հ.-ն և 19-ամյա Ռուբեն Մ.-ն:

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ