Բանջարեղենային ուտեստ պատրաստված ջեռոցում․ Օրվա բաղադրատոմս
Սպառողի անկյուն
Բանջարեղենային այս ուտեստն անհավանական համեղ է և առողջարար։
Բաղադրիչները․
• Դդմի միջուկ՝ 400 գ,
• Քաղցր պղպեղ՝ 2 հատ,
• Բրյուսելի կաղամբ/ծաղկակաղամբ՝ 200 գ,
• Չերի լոլիկ՝ 8 հատ,
• Շամպինիոն սունկ՝ 8/10 հատ,
• Սոխ՝ 1 գլուխ,
• Բուսական/ձիթապտղի յուղ՝ 7 ճ.գ.,
• Չոր սպիտակ գինի՝ 1 ճաշի գդալ,
• Մեղր՝ 1 ճաշի գդալ,
• Համեմունքներ՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը․
1. Նախաատրաստում ենք բանջարեղենը և կտրատում։
2. Ավելացնում ենք պղպեղ, աղ, վրան լցնում ենք սոուսը և լավ խառնում։
3. Եփում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 40 րոպե։