⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Հայտնաբերվել է կանանց մահացու քաղցկեղի նոր նշան

Առողջապահական

Գիտնականներն ուսումնասիրել են 300 կանանց գնումները 6 տարվա ընթացքում՝ օգտագործելով լոյալության քարտերի տվյալները երկու խոշոր դեղատներում։ Նրանք պարզել են, որ ցավի եւ ստամոքսի խանգարման դեղեր ավելի շատ են գնել այն կանայք, որոնց դեպքում հետագայում ախտորոշվել է ձվարանների քաղցկեղ։ Գնումների այս փոփոխությանը կարելի է եղել հետեւել ախտորոշումից ութ ամիս առաջ կատարված գնումների միջոցով։

Վիճակագրության համաձայն՝ կանանց 93 տոկոսը, որոնց մոտ ախտորոշվել է ձվարանների քաղցկեղ, ապրում են հինգ եւ ավելի տարի, եթե ախտորոշումն արվում է ամենավաղ փուլում։ Իսկ եթե ձվարանների քաղցկեղը հայտնաբերվում է վերջին փուլում, ապրելու շանսերը հինգ տարվա ընթացքում կազմում են 13 տոկոս։ Ընդ որում՝ ձվարանների քաղցկեղը վաղ փուլում շատ հազվադեպ է հայտնաբերվում. այս հիվանդությունն ունեցող յուրաքանչյուր հինգերորդ կին իր ախտորոշման մասին իմանում է շտապօգնության բաժանմունքում, երբ հիվանդությունն արդեն խիստ թուլացրած է եղել նրանց օրգանիզմը։

Ձվարանների քաղցկեղի ախտանշանները կարող են ակնհայտ չլինել հիվանդության վաղ փուլերում, ինչը հանգեցնում է այն բանին, որ որոշ կանայք իրենք են դեղատնից գնում դեղեր՝ ընդհանուր պրակտիկայի բժշկի այցելելու փոխարեն, քանի որ իրենց վիճակը լուրջ չեն համարում։ Վաղ ախտանշանները կարող են ներառել ախորժակի կորուստը, որովայնի ցավը եւ որովայնի փքվածությունը։

Այս հետազոտությունում մասնակիցներն ախտորոշումից մոտ 4,5 ամիս առաջ նկատել են ախտանշաններ, որոնք, ինչպես պարզվել է հետագայում, կապված են եղել ձվարանների քաղցկեղի հետ։ Բժշկին դիմելը ախտորոշման հաստատման ժամկետը կրճատել է՝ հասցնելով 3,5 ամսի։ Սա ընդգծում է այն մասին, որ ախտանշաններն անտեսելը կարող է վտանգավոր լինել։

 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ