Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Ալենն այդ ինչ 15-օրյա ժամանակաչափ միացրեց

Միջազգային

Ե­րեկ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նագ­ծի Ի­ջե­ւա­նի ու Ղա­զա­խի հատ­վա­ծում տե­ղի ու­նե­ցավ Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի փոխ­վար­չա­պետ­ներ Մհեր Գ­րի­գոր­յա­նի ու Շա­հին Մուս­թա­ֆաե­ւի հան­դի­պու­մը՝ սահ­մա­նա­զատ­ման հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղով­նե­րի աշ­խա­տան­քի շրջա­նա­կում: Հան­դիպ­ման եւ վայ­րի ա­ռա­ջար­կը Հա­յաս­տա­նինն էր: Ադր­բե­ջանն այս ան­գամ գնաց հան­դիպ­ման, թե­րեւս հաշ­վի առ­նե­լով, որ հան­դիպ­ման վայ­րի հետ կապ­ված խնդիր չի տես­նում: Հաշ­վի առ­նե­լով Ա­լիե­ւի հայտ­նի հայ­տա­րա­րութ­յու­նը, որ պատ­րաստ է ցան­կա­ցած մա­կար­դա­կով հան­դիպ­ման, ո­րոնք կլի­նեն Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դութ­յամբ կամ երկ­կողմ՝ ա­ռանց ո­րե­ւէ միջ­նոր­դի:

Ի՞ՆՉ Է, ՆԻԿՈԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՐՎԱԾՈՂ ՓԱՍՏԱԹՈ՞ՒՂԹ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

Ի՞նչ էր ու­զում Նի­կո­լը՝ տե­ւա­կան ժա­մա­նակ տե­ղապ­տույ­տի մեջ հայտն­ված բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը վերսկ­սել Ա­լիե­ւի ա­ռա­ջար­կած սխե­մա­յով, ա­վե­լի կոնկ­րետ՝ ոչ ա­րեւմտ­յան հար­թակ­նե­րում: Սա ակ­նարկ է, որ մյուս հան­դի­պում­նե­րը եւս պատ­րաստ է անց­կաց­նել այդ պա­հանջ­ներին հա­մա­հո՞ւնչ: Հ­նա­րա­վոր տար­բե­րակ է, ա­ռա­վել եւս, հաշ­վի առ­նե­լով, որ Ա­լիե­ւը շա­րու­նա­կում է հրա­ժար­վել ա­րեւմտ­յան հար­թակ­նե­րից:

Ն­կա­տենք, այս օ­րե­րին ԱՄՆ-ն, նրա եվ­րո­պա­կան կա­տա­րա­ծու­նե­րը բաց եւ կու­լի­սա­յին ե­ղա­նա­կով շա­րու­նա­կում են Ա­լիե­ւին հա­մո­զե­լու փոր­ձե­րը: Ընդ ո­րում, ինչ­պես ցույց տվեց ԵՄ Հա­րա­վա­յին Կով­կա­սի եւ Վ­րաս­տա­նում ճգնա­ժա­մի գծով հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Տոյ­վո Կ­լաա­րի օ­րերս Թուր­քիա կա­տա­րած այ­ցը, նաեւ փոր­ձում են Ան­կա­րա­յից «դաբ­րո» ստա­նալ, որ Ա­լիե­ւի վրա ազ­դի: Ա­մեն դեպ­քում, այդ մա­սին է ակ­նար­կում Կ­լաա­րի գրա­ռու­մը. «Վե­րա­դար­ձել եմ Բր­յու­սել` ե­րեկ Ան­կա­րա կա­տա­րած այ­ցից հե­տո։ Քն­նարկ­վել են հար­ցեր, ո­րոնք ընդ­հա­նուր հե­տաքրք­րութ­յուն են ներ­կա­յաց­րել ԵՄ-ի եւ Թուր­քիա­յի հա­մար Հա­րա­վա­յին Կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նի վե­րա­բեր­յալ, մաս­նա­վո­րա­պես՝ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ խա­ղա­ղութ­յան գոր­ծըն­թա­ցը»:

Ս­րան զու­գա­հեռ, Միր­զո­յան Ա­րոն եւս ակ­տիվ շփում­նե­րի մեջ է Ա­րեւ­մուտ­քի հետ, այդ թվում` հան­դի­պում­ներ ու­նե­ցավ Բ­լին­քե­նի, ա­պա նաեւ Եվ­րո­պա­յի թիվ 1 դի­վա­նա­գետ Բո­րե­լի հետ: Թե­ման գործ­նա­կա­նում նույնն է. պետք է ստո­րագ­րել «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գիր», ա­պա անց­նել «խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կին»: Իսկ թե ինչ պայ­մա­նով, հի­շեց­նենք, օ­րերս միան­գա­մայն պարզ հստա­կեց­րեց պետ­քար­տու­ղա­րի Եվ­րո­պա­յի եւ Եվ­րա­սիա­յի հար­ցե­րով օգ­նա­կան Ջեյմս Օ՛Բ­րա­յե­նը: Որ ԱՄՆ-ն պետք է գոր­ծարկ­վող կո­մու­նի­կա­ցիա­նե­րի «մաս­նի­կը դառ­նա­», այ­լա­պես ա­մեն ինչ կա­նի դրան խոչըն­դո­տե­լու հա­մար: Եվ ա­հա, Ա­րոյի հի­շա­տակ­ված ակ­տիվ շփում­նե­րը եւս մեկ ան­գամ հու­շում են, որ դրա­նում նի­կոլ­յան վար­չա­խում­բը ո­րե­ւէ խնդիր չի տես­նում, այն դեպ­քում, երբ ՌԴ-ի կող­մից նման վե­րահս­կո­ղութ­յան մա­սին միան­գա­մից օ­րա­կարգ են բե­րում «Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան» մա­սին հայտ­նի «կրու­տի­տը»:

­Թե ին­չու «կրու­տիտ», հաս­կա­նա­լը պարզ է: Նախ, նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նա­գի­րը դար­ձել է չգոր­ծող փաս­տա­թո՞ւղթ, թե այն շա­րու­նա­կում է ու­ժի մեջ մնալ: Ըստ այդմ, ե­թե գոր­ծում է, Մեղ­րիի հատ­վա­ծում եր­կա­թու­ղու գոր­ծարկ­ման դեպ­քում անվ­տան­գութ­յան վե­րահս­կո­ղութ­յու­նը ռուս­նե­րին հանձ­նե­լը հա­մա­րո՞ւմ են Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան ոտ­նա­հա­րում: Տե­ւա­կան ժա­մա­նակ այդ հար­ցի պա­տաս­խա­նը փոր­ձում ենք ստա­նալ ՀՀ ԱԳՆ-ից, սա­կայն հրա­ժար­վում են պա­տաս­խա­նել: Ու պա­տաս­խա­նե­լուց խու­սա­փե­լը կա­րե­լի է «հաս­կա­նալ»: Ե­թե պարզ­վի, որ անվ­տան­գութ­յան վե­րահս­կո­ղութ­յու­նը  ռուս­նե­րին հանձ­նե­լը հա­մա­րում են Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան դեմ ուղղ­ված քայլ, ա­պա պարզ հարց է ծա­գում՝ իսկ Նի­կոլն այդ ինչ­պե՞ս է ստո­րագ­րել այդ­պի­սի փաս­տա­թուղթ: Այ­սինքն, կա­տա­րել է Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան դեմ ուղղ­ված կոնկ­րետ գոր­ծո­ղութ­յուն, ո­րի հա­մար վա­ղուց պետք է վան­դա­կա­ճա­ղե­րի այն կող­մում լի­ներ: Բայց Նի­կո­լը նստած չէ, ու մենք էլ, որ­պես օ­րի­նա­պահ քա­ղա­քա­ցի­ներ, պար­տա­վոր ենք ըն­դու­նել, որ հա­յաս­տան­յան ար­դա­րա­դա­տութ­յու­նը Նի­կո­լի կող­մից նման փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լը եւ դրա­նով գոր­ծարկ­վող կո­մու­նի­կա­ցիա­նե­րի նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յու­նը ռուս­նե­րին տա­լը հան­ցանք, կրկնենք՝ մեր երկ­րի ինք­նիշ­խա­նութ­յան դեմ ուղղ­ված քայլ չի հա­մա­րել: Եվ այդ դեպ­քում է, որ ա­նընդ­հատ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում եր­կա­թու­ղու գոր­ծար­կու­մը կա­պե­լով Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան հետ, պար­զա­պես ար­հես­տա­կան ար­դա­րա­ցում­ներ են ներ­կա­յաց­նում՝ հենց Նի­կո­լի ձեռ­քով ստո­րագր­ված փաս­տա­թուղ­թը չկա­տա­րե­լու հա­մար: Ին­չո՞ւ, ո­րով­հե­տեւ ա­մե­րի­կա­ցի­ներն ու­զում են դրա մաս­նի՞­կը դառ­նալ:

ԵԶՐԱՓԱԿԻՉԻՆ ԸՆԴԱՌԱՋ

­Նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի 9-րդ կե­տին վե­րա­դառ­նա­լով, մեկ բան ենք փոր­ձում ընդգ­ծել: Հենց դա է դրված վեր­ջին ե­րեք տա­րի­նե­րի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հիմ­քում, դրա կա­տա­րել-չկա­տա­րե­լը եւ, փո­խա­րե­նը, գոր­ծարկ­վող կո­մու­նի­կա­ցիա­նե­րի «մաս­նի­կը դառ­նա­լու» վա­շինգ­տոն­յան ցան­կութ­յունն է, որ հասց­րեց Ար­ցա­խի հա­յա­թափ­մա­նը, իսկ հի­մա դրա­նից կախ­ված է մնա­ցել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը, ո­րը, ի դեպ, Նի­կոլն է ա­մեն պա­հի քա­րո­զում: Իսկ Ադր­բե­ջանն ու Թուր­քիան նույն հա­ճա­խա­կա­նութ­յամբ հայ­տա­րա­րում են՝ Հա­յաս­տա­նը պար­տա­վո­րութ­յուն է ստանձ­նել եւ պետք է կա­տա­րի, ու խոսքն ակն­հայ­տո­րեն նույն նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի 9-րդ կե­տով եւ դրան հա­ջոր­դած՝ 2021թ.-ի հուն­վա­րի 11-ին Մոսկ­վա­յում ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մա­սին է: Ա­մեն դեպ­քում, Նի­կո­լի կող­մից ձեռքբեր­ված այլ պաշ­տո­նա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յան մա­սին ո­րե­ւէ տե­ղե­կութ­յուն չկա: Կարճ ա­սած, այս պա­հին «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վող նժա­րին հենց դա է դրված՝ նո­յեմ­բե­րի 9-ով սահ­ման­ված մոս­կով­յան վե­րահս­կո­ղութ­յո՞ւն, թե՞ «մաս­նի­կը դառ­նա­լու» վա­շինգ­տոն­յան ցան­կութ­յուն: Ու դա ոչ թե ըն­դա­մենը կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­մա է, այլ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ման հարց. ի՞նչ վե­րահս­կո­ղութ­յուն կլի­նի Հա­րա­վա­յին Կով­կա­սում՝ ռու­սա­կա՞ն, թե՝ ա­մե­րիկ­յան: Բր­յու­սե­լում պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու իր պատ­րաս­տա­կա­մութ­յամբ Նի­կո­լը հենց նման կողմ­նո­րո­շում է ֆիք­սում, Ա­լիե­ւը չգնա­լով՝ այլ կողմ­նո­րո­շում: Ին­չո՞ւ. Ա­լիեւն ակն­հայ­տո­րեն Ադր­բե­ջա­նի հա­մար ա­վե­լի շա­հե­կան է ըն­կա­լում ռուս­նե­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քը, Նի­կո­լը մեծ հարց է՝ Հա­յաս­տա­նի՞, թե սե­փա­կան շահն է ա­ռա­ջին պլա­նում դնում:

Այս­պի­սով, այս բա­վա­կա­նին պարզ ի­րա­վի­ճա­կում հա­սել ենք մի փու­լի, որ կա՛մ Վա­շինգ­տո­նին հա­ջող­վում է Ա­լիե­ւին տա­նել Բր­յու­սել՝ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու, կա՛մ ռուս­նե­րը Նի­կո­լին կտա­նեն Սանկտ Պե­տեր­բուրգ, կա՛մ էլ, վեր­ջա­պես, ե­թե եր­կու գեր­տե­րութ­յան մոտ էլ բան չստաց­վի, «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վածն այս «կախ­ված» վի­ճա­կում էլ կպահ­պան­վի մին­չեւ կող­մե­րից մե­կը կկա­րո­ղա­նա: Այլ հարց է, որ Ա­լիեւն ու­նի սպա­սե­լու շատ ա­վե­լի մեծ պո­տենց­իալ. ներ­քին խնդիր­ներ չկան, ար­տա­քին հար­թա­կում զար­գաց­ման մի շարք այլ ուղ­ղությ­ու­ններ են առ­կա, այդ թվում՝ Հա­յաս­տանին շրջան­ցող եր­կա­թու­ղու կա­ռու­ցումն Ի­րա­նով: Նի­կո­լի պա­րա­գա­յում հա­կա­ռակն է. ա­մե­նուր փա­կու­ղի­ներ են, եւ ե­թե հան­կարծ Ռու­սաս­տա­նը ո­րո­շի լայն կի­րառ­ման մեջ դնել տնտե­սա­կան մա­հա­կը, դժվար է ան­գամ կան­խա­տե­սել, թե ինչ ներ­քին ճգնա­ժամ կա­ռա­ջա­նա Հա­յաս­տա­նում:

ԻՆՉ ԷՐ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԱԼԵՆԸ

Ու նման է նրան, որ ահա­զանգն ա­հա­զան­գի հե­տե­ւից է նի­կոլ­յան թի­մը հղում Ա­րեւ­մուտք, թե ա­րա­գաց­րեք, Ա­լիե­ւին հա­մո­զեք, Բր­յու­սել գա: Ա­մեն դեպ­քում, ինչ­պես Նի­կո­լի վեր­ջին աս­ու­լի­սը, այն­պես էլ Միր­զո­յան Ա­րա­րա­տի ներ­կա ակ­տիվ հան­դի­պում­ներն այդ տպա­վո­րութ­յունն են թող­նում:

­Նաեւ նման ա­հա­զան­գի տեսք ու­նի Ա­լե­նի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը, թե՝ «Ցան­կութ­յան պա­րա­գա­յում ա­ռա­ջի­կա 15 օ­րե­րի ըն­թաց­քում հնա­րա­վոր է Ադր­բե­ջա­նի հետ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր կնքել։ Սկզ­բուն­քա­յին բո­լոր հար­ցե­րի շուրջ ե­կել ենք ընդ­հա­նուր հա­մա­ձայ­նութ­յան»: Այ­սինքն, ըստ Ա­լե­նի, ա­մեն ինչ հի­մա կախ­ված է «Ադր­բե­ջա­նի իշ­խա­նութ­յա­ն քա­ղա­քա­կան կամ­քից», քա­նի որ Հա­յաս­տա­նի ներ­կա վար­չա­խումբն ար­դեն զի­ջել է այն ա­մե­նը, ինչ կա­րող էր զի­ջել:

­Հի­շեց­նենք, որ Ա­լե­նը նույնկերպ ո­գե­ւոր­ված էր նաեւ Գ­րա­նա­դա­յի հան­դի­պու­մից ա­ռաջ՝ հայ­տա­րա­րե­լով. «Մենք շատ մոտ ենք եւ պատ­մա­կան հնա­րա­վո­րութ­յուն ու­նենք կնքել խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր»: Ու ան­մի­ջա­պես էլ հաս­կա­ցան, որ Ա­լիե­ւը «թքած ու­նի» ա­մեն մի Գ­րա­նա­դա­յի վրա: Ու երբ հի­մա Ա­լե­նը խո­սում է միայն «հնա­րա­վոր է» տար­բե­րա­կով, նշա­նա­կում է, որ հաս­կա­ցել են՝ Ա­լիեւն այս ան­գամ էլ, ըստ ա­մե­նայ­նի, հան­դիպ­ման կա­րող է չգալ: Այլ բան, որ այս ան­գամ ինչ-որ ժամ­կե­տից է խո­սում: Այ­սինքն, ին­չո՞ւ հենց 15 օր եւ ոչ, օ­րի­նակ, մեկ ամ­սից: 15 օր­վա մեջ ինչ-որ բա՞ն է փոխ­վե­լու: Ի՞նչ, կա­րե­լի է կռա­հել: Դեկ­տեմ­բե­րի կե­սե­րին Նի­կո­լը պետք է գնա Սանկտ Պե­տեր­բուրգ: Այ­սինքն, Ա­լենն ակ­նար­կում է, որ ե­թե մինչ Սանկտ Պե­տեր­բուր­գի հան­դի­պում­նե­րը Բր­յու­սե­լում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» չստո­րագր­վի, ա­պա այն­տեղ կա­րող են Նի­կո­լին ե­ռա­կողմ հան­դիպ­մա՞ն «բեր­ման են­թար­կել»: Ն­ման է դրան: Ի­հար­կե, Նի­կոլն այս ան­գամ էլ կա­րող է հրա­ժար­վել մեկ­նել: Սա­կայն այս ան­գամ Մոսկ­վան դա, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, կհա­մա­րի վերջ­նա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շում, ու ե­թե հի­մա հայ­կա­կան բեռ­նա­տար­նե­րը ռու­սա­կան սահ­ման­նե­րին մեծ հեր­թե­րի մեջ են հայտն­վել, այն ժա­մա­նակ «մա­հա­կը» կա­րող է ողջ ծա­վա­լով գոր­ծարկ­վել: Ու ի՞նչ է ստաց­վում, Ա­լենն Ա­րեւ­մուտ­քի՞ն է ա­հա­զան­գում, թե` ա­րա­գաց­րեք, մի 15 օր ու­նեք, որ Ա­լիե­ւին Բր­յու­սել տա­նեք, այ­լա­պես Փա­շին­յա­նին այլ տար­բե­րակ չի մնա: Շատ նման է, թեեւ սպա­սենք Ա­լե­նի միաց­րած այդ ժա­մա­նա­կա­չա­փի ա­վար­տին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված