Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ. Արտակ Զաքարյան

Վերլուծություն
Արտահերթ ընտրությունները, ՀՀ դեմ պատերազմները, Նիկոլը և Ալիևը: Կա՞ արդյոք օրինաչափություն:
Փաստ է, որ Նիկոլը երեք անգամ ընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում: Առաջին անգամ 2018թ. մայիսին՝ ՀՀ-ում օրինական ընտրություններով 2017թ.-ին ձևավորված իշխանությունը ԶԱՎԹԵԼՈՒ միջոցով: Երկրորդ անգամ՝ 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցած ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություններով: Երրորդ անգամ՝ 2021թ. հունիսին տեղի ունեցած ԱՐՏԱՀԵՐԹ ընտրությունների միջոցով:
2024թ-ին նոր ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություններ անցկացնելու թեման կրկին սկսել է շրջանառվել ՀՀ քաղաքական կուլիսներում, ինչն իհարկե պլանավորված վտանգավոր նոր սցենարի մասին է խոսում:
Փորձենք հակիրճ վերլուծել տեղի ունեցածը և հասկանալ, թե բացի իշխանությանը կառչելուց՝ Նիկոլի ինչի՞ն է պետք նոր արտահերթ ընտրությունը:
Փաստ է, որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություններից հետո Հայաստանը ստացել է մարդկային ու տարածքային կորուստներ, անվտանգային միջավայրի անկում, հասարակական հուսալքություն և պետական ինքնիշխանության թուլացում: Փաստ է նաև, որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություններից առաջ Ալիևը նվազեցրել է սահմանային լարվածությունը, թույլ է տվել, որպեսզի հայ ժողովուրդը “ընտրի” Նիկոլին և “պատրաստվի” նոր ռազմական բախունմների ու ցավոտ կորուստների:
2018թ. մայիսից մինչև դեկտեմբեր, իսկ այնուհետ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, մինչև 2020թ. հուլիս, Նիկոլին ժամանակ տրվեց ներսում ամրապնդել իր նվաճած իշխանությունը, քանդել բանակցային գործընթացը, պառակտել հասարակւթյունը, փոխել Արցախի իշխանություններին, թուլացնել բանակի կռվող հատվածի բարոյահոգեբանական ոգին և զարգացումները տանել պատերազմի: Այնուհետ տեղի ունեցան Տավուշի սահմանային ռազմական բախումներն ու Արցախի դեմ 44-օրյա պատերազմը:
2020թ. 44 պատերազմից հետո, դեկտեմբերից մինչև 2021թ. հունիս, կրկին սահմանային լարվածությունը նվազեց (“Սև լճի 30%-ի համար հո չէ՞ինք կռվելու”): Ադրբեջանը հնարավորություն տվեց, որպեսզի տարբեր ուժերի աջակցությամբ, Նիկոլը 2021թ. հունիսին երրորդ անգամ վերընտրվի ու ամրապնդի իր քայքայված իշխանությունը: Այնուհետև 2022թ. սեպտեմբերին տեղի ունեցան եռօրյա ռազմական ծանր գործողություններ և Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածքներ: Դրանից ուղիղ մեկ տարի անց, 2023թ. սեպտեմբերին, 9 ամիս պաշարված Արցախի դեմ տեղի ունեցավ մեկօրյա պատերազմ, և Նիկոլի բացահայտ համաձայնությամբ հայ ժողովուրդն ամբողջությամբ կորցրեց հայկական Արցախը:
Չնայած հասարակական լայնամասշտաբ անտարբերությանը, ակնհայտ է, որ Նիկոլի իշխանությունը Հայաստանում գրեթե ամբողջությամբ հեղինակազրկված է և չունի դժվար որոշումներ կայացնելու լեգիտիմություն: Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը դեռ չի ավարտել Հայաստանի նկատմամբ իր պահանջատիրությունը և նոր տարածքներ զավթելու առիթներ է փնտրում:
Այս ֆոնի վրա, պատահական չէ, որ Նիկոլի շրջապատը՝ հանրային անտարբերության, վարչական ռեսուրսի կիրառման և արևմուտքի աչքակապության պարագայում մտածի նոր ԱՐՏԱՀԵՐԹ ընտրությունների գնալու մասին: Նպատակը՝ նոր պատերզմի հետևանքով ցավոտ որոշումներ կայացնելու համար “լեգիտիմություն” հավաքելն ու խորհրդարանական ընդդիմությանը՝ բացարձակ արևմտամետ ու պարտվողականությունը հանդուրժող ուժերով փոխարինելն է:
Ստացվելու է երեք տարին մեկ ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություն, արդյունքում՝ նոր ձախողումներ, կորուստներ ու պատերազմներ: Ժողովուրդն իզուր չի Նիկոլի իշխանությունը նույնականացնում դավադիր պատերազմների ու ցավալի կորուստների հետ:
Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ: Կորսված Արցախից հետո դա ծանր հարված է լինելու Հայաստանի ինքնիշխանությանն ու ապագային: Նիկոլը պետք է հեռացվի այնպես, ինչպես, որ եկել է իշխանության:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված