«ՉԻ ԵՂԵԼ ԱՅԴՊԻՍԻ ՄԱՐԶԻԿ, ՈՐ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՆԸՆԴՄԵՋ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ ՆՎԱՃԻ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Սպորտ
Օրերս մեր երկրի ծանրորդները Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում կայացած Աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ ելույթները ավարտել են երկամարտի 3 ոսկե մեդալով։ Հայաստանի վերջին մեդալը նվաճել է տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն, ծնունդով գյումրեցի ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ։Նա 102 կգ քաշայինների պայքարում երկամարտում ցույց է տվել 378 կգ արդյունք /175+203/։Պոկում և հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալների։ Ավելի վաղ Մ20 տարեկանների առաջնության հաղթողի կոչմանն արժանացել էին նաև ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԸ 67 կգ և ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ 55 կգ։ Հայաստանի հավաքականն Աշխարհի առաջնությանը մասնակցել է ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի ղեկավարությամբ 7 մարզիկով։
Iravunk. com - ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել արդեն հայրենիք վերադարձած աշխարհի նորընծա չեմպիոն ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ։
- Ողջույն, Գարիկ։ Շնորհավորում ենք Աշխարհի չեմպիոնի տիտղոս նվաճելու, ինչպես նաև լավագույն մարզիկ տիտղոսին արժանանալու առթիվ։
- Շատ շնորհակալ եմ ։Սա երրորդ աշխարհի առաջնությունն էր, որ հաղթեցի։ Դեռ Հայաստանում չի եղել այդպիսի մարզիկ, որ երեք տարի անընդմեջ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճի։ Ես կարող եմ ավելին անել։ Դեկտեմբերի 6-ին մեկնելու ենք Քաթար, այնտեղ մասնակցելու ենք Փարիզի Օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարի, հուսով եմ, լավ կստացվի։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, ընտանիքիս, հարազատներիս»:
- Շնորհակալություն, Գարիկ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ






