Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԽԺՌԵՑ ՍԵՓԱԿԱՆ ԲՐԵՆԴԸ

Վերլուծություն

Հի­շո՞ւմ եք, թե ինչ­պես էր ի­րեն պատ­ռում Նի­կո­լը կար­միր գծե­րի, տե­սախ­ցիկ­նե­րի և կա­յա­նա­տե­ղի­նե­րի 12 հա­զար դրամ վճա­րի հա­մար: Ինչ­պես ցու­ցադ­րա­բար «սկո­չով» փա­կում էր տե­սախ­ցիկ­նե­րը, ոգ­ևոր­ված «հե­ղա­փո­խա­կան­նե­րը» հետ­ևում էին նրա օ­րի­նա­կին, և­ ան­գամ ո­րոշ «ու­հի»–ներ սե­փա­կան «տռու­սի­կը» չէին ափ­սո­սում, փո­ղո­ցում այն հա­նում էին, որ­պես­զի տե­սախ­ցիկ փա­կեն: «Կար­միր գծե­րի» և կա­յա­նա­տե­ղի­նե­րի դեմ պա­քա­րը դար­ձել էր «թավշ­յա, ոչ բռնի հե­ղա­փո­խութ­յան» բրեն­դը: Իսկ հի­մա Նի­կո­լի 9 տո­կո­սա­նոց քա­ղա­քա­պետ Տի­կոն կա­յա­նա­տե­ղիի վար­ձը 12 հա­զա­րից դարձ­նում է միան­գա­մից 160 հա­զար դրամ:

«ԹԱՎԻՇԸ» ՎԱՂՈՒՑ ԴԱՐՁԵԼ Է «ՇՈՒՇԱԹՈՒՂԹ»

Եվ այս­պես, «դու­խով» ժե­խի «լավ ապ­րե­լու» ակն­կա­լի­քը շուռ ե­կավ գլխի­վայր, և­ այն, ին­չի հա­մար «մեր­ժում էին Սեր­ժին», ա­ռա­վել քան տաս­նա­պատկ­վեց: Լավ չեք ապ­րե­լու, շա՛տ վատ եք ապ­րե­լու, քա­նի դեռ չեք իշ­խա­նազր­կել ձեր նախ­կին կուռ­քին և­ իշ­խա­նութ­յան չեք բե­րել ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վութ­յան դիր­քե­րից հան­դես ե­կող և գոր­ծող ու­ժե­րի և գոր­ծիչ­նե­րի: Սկզ­բում` ար­ժա­նա­պատ­վութ­յան վե­րա­կանգ­նում, նոր միայն կա­րող է խոսք լի­նել բա­րե­կե­ցութ­յան մա­սին, թրքահ­պա­տակ ստրուկ­ներն ար­ժա­նի չեն լավ ապ­րե­լու և լավ չեն ապ­րե­լու:

«­Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր Ան­նա Մկրտչ­յանն ար­ձա­նագ­րում է. «Տա­րի­ներ շա­րու­նակ ա­սում եմ, որ 2018 թվա­կա­նը ար­հես­տա­կան և թշ­նա­մի­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­ված իշ­խա­նա­զավ­թում էր: Ի հա­կադ­րութ­յուն աս­վա­ծի` բեր­վում է կու­տակ­ված դժգո­հութ­յան փաս­տը: Որ­պես «հիմ­նա­վոր» հա­կազ­դե­ցութ­յուն, ջախ­ջա­խիչ փաս­տարկ հի­շում են կար­միր գծե­րը ջնջելն ու տե­սախ­ցիկ­նե­րը հա­նե­լը: Դա­վա­ճան նի­կո­լի շա­րու­նա­կա­կա­նութ­յունն, ի­հար­կե, միայն Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի վե­րաց­մա­նը չէ, որ բե­րե­լու էր: Այն 2018–ին հայ­րե­նիքն ի դեմս եր­կու պե­տութ­յուն­նե­րի ստո­րա­դա­սած­նե­րին էլ էր հաս­նե­լու: Հինգ տա­րի անց «նախ­կին բյու­րոկ­րա­տա­կան քաշք­շու­քից», «ա­ռաջ ա­մեն ին­չի հա­մար փող էինք տա­լիս» ա­սող­նե­րին նի­կոլն ար­դեն հի­շել է: Ս­պա­նե­լով պե­տութ­յան դի­մադ­րութ­յունն այլևս ան­խո­չըն­դոտ շարժ­վում է դե­պի 2018–ին կար­միր գծեր ջնջող­նե­րը: Չէ՛, կար­միր գծերն ի­հար­կե, չեն ջնջվի, բայց նախ­կին­նե­րի 12.000–ին կգա փո­խա­րի­նե­լու նի­կո­լին վճար­վող 160.000 դրա­մը: Իսկ ո՞ւր են հի­մա 100 դրա­մի հա­մար կա­տա­ղի մար­տեր մղող­նե­րը»:

­Միան­գա­մայն հա­մա­ձայն ենք պատ­գա­մա­վո­րի հետ, որ բո­ղո­քի ան­գամ թեթև ա­լիք, դժգո­հութ­յան ան­գամ ցածր բարձ­րա­ձայ­նում չի լի­նե­լու: Ու շատ պարզ, ո­րով­հետև Հա­յաս­տանն ար­դեն զավթ­ված է, Հա­յաս­տանն այլևս հայ ղե­կա­վար չու­նի: Ընդ­հա­կա­ռա­կը, չհայ չմար­դիկ են, ան­կուշտ, ան­պար­կեշտ և բ­նա­կա­նա­բար ան­հայ­րե­նիք: Բայց միայն «դու­խով» գլխարկ­նե­րով պե­տութ­յան հերն ա­նի­ծած ժե­խե­րը չեն հի­մա լուռ, փաս­տա­բան Տիգ­րան Ա­թա­նես­յա­նի խոս­քով. «Ա­մե­նազզ­վե­լին Հա­յաս­տա­նում այն է, որ ի­րենց խե­լա­ցի, հզոր, հա­րուստ ու ա­մե­նա­կա­րող ձևաց­նող շատ մար­դիկ ան­մո­ռաց կեր­պով պաշ­տում ու երկր­պա­գում են կա­պի­տուլ­յան­տին` տգետ և փն­թի ազ­գա­կոր­ծա­նին: Ին­քը մե­ղա­վոր չի, ին­քը այդ­պի­սին ծնվել է և­ ապ­րել, մե­ղա­վոր չեն նույ­նիսկ նրան շրջա­պա­տող­նե­րը` նա նրանց ոչն­չից սար­քեց հզոր և հա­րուստ, մե­ղա­վոր են հենց այդ իբր հզոր ու խե­լա­ցի­նե­րը: Ոչ մի սկզբունք, ոչ մի ա­ռա­քի­նութ­յուն»:

Եվ Ա­վին­յա­նի հա­վաս­տիա­ցում­նե­րը, որ գու­մար­նե­րը գնա­լու են մայ­րա­քա­ղա­քի զար­գաց­մա­նը, կոտր­ված լու­մա­յի ար­ժեք իսկ չու­նեն: @Կանչ Տե­լեգ­րամ ա­լի­քը միան­գա­մայն ի­րա­վա­ցի է` պնդե­լով. «Կաս­կած չու­նե­նաք, որ թան­կա­ցու­մից հե­տո այդ գու­մար­նե­րը կհայտն­վեն կա­պի­տուլ­յան­տի ու նրա հա­րա­զատ­նե­րի գրպա­նում: Բայց կար­ևոր է մեկ այլ բան: Փաս­տո­րեն Նի­կո­լը, հա­րուստ­նե­րից բա­ցի, մյուս­նե­րի հա­մար ար­գե­լում է Եր­ևա­նի կենտ­րոն մուտ­քը: Այ­սինքն` աղ­քատ մար­դը Նի­կո­լի Հա­յաս­տա­նի մայ­րա­քա­ղա­քում տեղ չու­նի: Ս­տաց­վում է Նի­կո­լի գոր­ծըն­կեր Ա­լի­ևը սահ­մա­նա­մերձ գո­տուց է մարդ­կանց քշում, իսկ Նի­կո­լը Եր­ևա­նից: Կարճ ա­սած` ստի­պում են ար­տա­գաղ­թել, ինչ­պես ժա­մա­նա­կին Թա­լեաթն էր ա­նում»:

­Սա­կայն նոր մտա­հո­գիչ բա­ներ էլ են ա­վե­լա­նում: Հո­ղա­տու կա­պի­տուլ­յան­տի մոտ պատ­գա­մա­վոր աշ­խա­տող «Նա­վակ ճո­ճող» Վի­լեն Գաբ­րիել­յա­նը, ո­րը ժա­մա­նա­կին ինքն ի­րեն «Օ­մա­րի ար­ծիվ» էր հռչա­կել, Օ­վեր­տո­նի նոր պա­տու­հան է բա­ցում: Վեր­ջինս իր ան­մի­ջա­կան շե­ֆի՝ «թքող տղա» Սի­մոն­յան Ա­լե­նի հետ, նոր օ­րա­կարգ է բե­րում հան­րա­յին քննար­կում­նե­րի դաշտ: Ա­սում են՝ հա­յե­րի «վե­րա­դար­ձը Ադր­բե­ջան» (նկա­տի ու­նեն ի­րենց իսկ հանձ­նած Ար­ցա­խը) կամ ադր­նե­ջան­ցի­նե­րի վե­րա­դար­ձը Հա­յաս­տան պետք է ա­պա­գա­յում քննարկ­վի: Վի­լենն ա­վե­լի հե­ռու է գնում: Ա­սում է՝ Հա­յաս­տա­նը հի­մա էլ է պատ­րաստ անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­ներ տալ ադր­բե­ջան­ցի­նե­րին, ժո­ղովր­դա­վար եր­կիր ենք:

ԱՐՑԱԽԱԴԱՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼՈՑ ԳՐՊԱՆԸ ԳՑԵԼՈՒ ՆՈՐ ՓՈՐՁԵՐԸ

Nikolaturq

ՀՀ թրքահ­պա­տակ իշ­խա­նութ­յուն­ներն ի­րենք են  ար­ցա­խա­հա­յե­րի Հայ­րե­նիք վե­րա­դառ­նա­լու հար­ցը փոխ­կա­պակ­ցում Հա­յաս­տա­նի տա­րած­քում ադր­բե­ջան­ցի­նե­րի վե­րաբ­նա­կեց­ման խնդրին: Այ­սինքն Ա­լի­ևից մեկ ոտք ա­ռաջ ըն­կած, Եր­ևա­նում նստած սպա­սար­կում են Ադր­բե­ջա­նի շա­հը: Եվ սա ար­դեն սկսված գոր­ծըն­թաց է: Ու թող ոչ ոք չզար­մա­նա, ե­թե վա­ղը–մ­յուս օր կա­պի­տուլ­յան­տը կանգ­նի և­ ա­սի, որ ադր­բե­ջան­ցի­նե­րը պետք է վե­րա­դառ­նան Գե­ղար­քու­նիք, Ս­յու­նիք, Մա­սիս և­ այլն: Կ­հայ­տա­րա­րի էլ, դրա վրա եվ­րո­պա­նե­րից գրանտ­ներ էլ կստա­նա:

­Լեռ Կամ­սա­րը 1949թ․ գ­րած «Գեթ­սե­մա­նի պար­տե­զի աք­սոր­յալ­նե­րը» գրքում գրել է. «Իմ կար­ծի­քով, ե­թե մի եր­կիր հի­մար է՝ պետք է ա­վա­նա­կով ման գա: Կամ ա­վե­լի լավ կլի­նի, ե­թե ուղ­ղա­կի ոտ­քով գնա–գա: Ո­րով­հետև վա՜յ այն երկ­րին, ուր հի­մա­րութ­յու­նը ձի հե­ծած է ար­շա­վում, իսկ ի­մաս­տութ­յու­նը հե­տիոտն է քայ­լում…»: Հի­մա ազ­գո­վի նույ­նիսկ ոչ թե ա­վա­նա­կով, այլ է­շը շա­լա­կած ենք շրջում, իսկ խուն­տան ա­նե­րե­սո­րեն բո­լո­րին է­շի տեղ է դրել: Հա­մա­ցան­ցում լայ­նո­րեն տա­րած­վել և քն­նար­վում է մի կարճ տե­սա­շար, ուր Նի­կո­լը, Ա­լե­նը, չնա­խա­գահ Վա­հա­գը տար­բեր տա­րեթ­վեր են ա­սում, թե երբ են «նախ­­կին­նե­րը» Ար­ցախն իբր ճա­նա­չել Ադր­բե­ջա­նի կազ­մում: Հեր­թով դա գցում են Լ­ևոն Տեր–Պետ­րոս­յա­նի, Ռո­բերտ Քո­չար­յա­նի, Սերժ Սարգս­յա­նի գրպա­նը... Կողմ­նո­րոշ­վե՛ք, քար­դաշ­լար. 1991, 1992, 1996, 2007, 2016, 2018 թվա­կան­ներ են հնչեց­վում, կա­պի­տուլ­յան­տը և­ իր թի­մը չեն կա­րող ո­րո­շել, թե երբ է «հանձն­վել» Ար­ցա­խը: Եր­ևի հա հանձ­նում էին, բայց թուր­քը չէր վերց­նում, ու միայն Նի­կոլն այն­պես ջար­դե­լով ծե­ծեց Ադր­բե­ջա­նի դու­ռը, որ Ա­լի­ևը վեր­ջա­պես բա­րե­հա­ճեց վերց­նել «ըն­ծան»: Հի­մա էլ այ­լոց գրպա­նը դա­վա­ճա­նութ­յու­նը գցե­լու պրո­ցե­սը շա­րու­նա­կեց տխրահռ­չակ Ի­ժոն` Սամ­վել Բա­բա­յա­նը, ով խառ­նակ­չութ­յան ար­վես­տում փոր­ձում է մրցել Նի­կո­լի հետ: Նա հայ­տա­րա­րում է, որ Ար­ցա­խը հանձ­նո­ղը հենց Ար­ցա­խի իշ­խա­նութ­յունն է: Եվ այդ թե­զը շատ է դուր ե­կել խուն­տա­յին, ար­դեն ան­գիր են ա­նում: Հար­ցին, թե ինչ­պես է վե­րա­բե­րվում այն փաս­տին, որ իր ներ­կա­յաց­րած իշ­խա­նութ­յուն­նե­րը հանձ­նել են Ար­ցա­խը՝ ար­դա­րա­դա­տութ­յան փոխ­նա­խա­րար Ար­մե­նու­հի Հա­րութ­յուն­յանն ա­սաց. «Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յան հանձ­նու­մը ՀՀ իշ­խա­նութ­յուն­նե­րի գոր­ծու­նեութ­յամբ պայ­մա­նա­վոր­ված չէ, այս դեպ­քում Ար­ցա­խի հանձն­ման հա­մար, եր­ևի թե Ար­ցա­խի իշ­խա­նութ­յուն­նե­րին հարցն ուղ­ղեք»: Ի­յա՜, ի­րո՞ք...

­Սա­կայն վե­րա­դառ­նանք Ի­ժո­յին, ով նաև Նի­կո­լին է շան­տա­ժի են­թար­կում: Ի­ժոն կրկին վե­րա­հաս­տա­տել է իր այն պնդու­մը, որ Նի­կո­լի կող­մից ստո­րագր­ված նո­յեմ­բե­րի 9–10–ի փաս­տա­թուղ­թը դա­վա­ճա­նութ­յուն է ե­ղել. «Նո­րից եմ ա­սում՝ ամ­սի 9–ին, ա­յո՛, փա­տա­թուղ­թը դա դա­վա­ճա­նա­կան է, և­ որ­ևի­ցե խնդիր էդ­տեղ չկա…»: Չէ, Ս­յա­մո­յի հետ հաս­տատ ինչ–որ բան է կա­տար­վում: Նա ժա­մա­նա­կին, երբ որ նմա­նա­տիպ հար­ցեր էին ուղ­ղում, ան­մի­ջա­պես սլաք­ներն ուղ­ղում էր ընդ­դի­մութ­յան կող­մը, խուն­տա­յին պաշտ­պա­նում: Այ­նինչ հի­մա, փաս­տո­րեն, Նի­կո­լին դա­վա­ճան է հռչա­կում՝ մո­ռա­նա­լով, սա­կայն, որ այդ դա­վա­ճա­նութ­յան կար­ևոր բա­ղա­րիչն էլ ինքն է: Եր­ևի Նի­կո­լից ստա­նա­լիք ու­նի, այդ պատ­ճա­ռով ա­սում է, որ 2020–ին դա­վա­ճա­նել էր Նի­կո­լը, իսկ այ 2023–ին դա­վա­ճա­նո­ղը Սամ­վել Շահ­րա­ման­յանն է` Ար­կա­դի Ղու­կաս­յա­նի և Բա­կո Սա­հակ­յա­նի ակ­տիվ խորհր­դատ­վութ­յամբ: Ա­հա այդ­պի­սին է սե­ռա­կան սկան­դա­լի տակ մնա­ցած «ան­պար­տե­լի հե­րոս» հյու­թա­քա­միչ Ս­յա­մոն... 

Իսկ մինչ այդ երկ­րում շրջում է ԱԺ ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի ուր­վա­կա­նը: «Այ­լընտ­րան­քա­յին նա­խագ­ծեր» խմբի հա­մա­հիմ­նա­դիր  Վա­հե Հով­հան­նիս­յա­նը պնդում է. «Գոր­ծող խորհր­դա­րա­նում կան բա­վա­կան լավ դեմ­քեր՝ բարձր գրա­գի­տութ­յան և մարդ­կա­յին ո­րակ­նե­րի, ո­րոնք այլ ձևա­չա­փե­րում կա­րող են ու­նե­նալ զգա­լի է­ֆեկ­տի­վութ­յուն։ Սա վե­րա­բե­րում է բո­լոր խմբակ­ցութ­յուն­նե­րին։ Խորհր­դա­րա­նից դուրս կու­տակ­ված է հան­րա­յին գոր­ծիչ­նե­րի, քա­ղա­քա­կան մտքի լուրջ ռե­սուրս։ Լավ ռե­սուրս կա բան­տե­րում՝ Եր­ևա­նի և Բաք­վի։ ...­Կան խո­շոր ար­տա­քին խա­ղա­ցող­ներ՝ Ռու­սաս­տա­նը և Արև­մուտ­քը։ ...Արև­մուտ­քի խնդի­րը հետև­յալն է. այն ֆիք­սել է, որ հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րութ­յուն­նե­րի պիկն է Հա­յաս­տա­նում, և փոր­ձե­լու է դա նյու­թա­կա­նաց­նել»։

Ռ­սի ա­սած` «Час от ча­су не лег­че», բայց կա մի հիմ­նա­րար փաստ: Ե­թե մինչ դեկ­տեմ­բե­րի 31–ը Ար­ցա­խի խորհր­դա­րա­նը չեղ­յալ չճա­նա­չի Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յու­նը լու­ծա­րե­լու մա­սին Բաք­վի կոր­զած հրա­մա­նա­գի­րը, ա­պա ան­չափ կդժվա­րա­նա Ար­ցա­խին վե­րա­տի­րե­լու գոր­ծը: Զահ­րու­մա՛ր բո­լո­րիդ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված