ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրվել է երկու թեկնածու
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու օրեր առաջ կարիերան ավարտած, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, հաղորդում է ՀՖՖ կայքը:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության Ընտրական կոմիտեի նիստի ընթացքում ՀՖՖ կանոնադրության և ՀՖՖ Ընտրական կանոնակարգի դրույթների համաձայն՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուներն անցել են ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգում:
Կոմիտեն, հաշվի առնելով ՀՖՖ նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման համար թեկնածու առաջադրող ՀՖՖ անդամների կողմից սահմանված ժամկետներում տրամադրված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և առաջադրված թեկնածուների, ՀՖՖ կանոնադրության և ՀՖՖ ընտրական կանոնակարգի պահանջներին համապատասխանելիությունը, հաստատել է տվյալ երկու թեկնածուների առաջադրումը ՀՖՖ նախագահի պաշտոնում:
ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին: