Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

ԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխության նոր նախագիծ է ներկայացվել Արդարադատության կողմից

Իրավական

Արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նոր նախագիծ է ներկայացրել «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքում և հարակից օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Նախագծերով առաջարկվում է`

1) «Զանգվածային լրատվության մասին» օրենքում սահմանել լրատվամիջոցների ինքնակարգավորման հասկացությունը որպես լրատվամիջոցի սոցիալական պատասխանատվության բաղադրիչ, որի նպատակն է առանց պետության միջամտության ապահովել լրատվամիջոցի գործունեության որակը.

2) սահմանել լրատվամիջոցի ինքնակարգավորումը, այդ թվում՝ էթիկայի վարքականոն, ինքնակարգավորման մարմին (վարքականոնի դրույթների ապահովման մեխանիզմներ) ունենալը որպես դրա կարգավիճակի գնահատման չափանիշ.

3) նոր խմբագրությամբ շարադրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում սահմանված հիմնական հասկացությունները՝ համապատասխանեցնելով դրանք առկա միջազգային պահանջներին.

4) նախատեսել ինքնակարգավորման պարտականությունը կատարելուն խթանող կարգավորումներ, օրինակ, ինքնակարգավորման համակարգ ունեցող լրատվամիջոցների համար պետական/հանրային կառույցներում հավատարմագրման անվերապահ իրավունքի երաշխավորումը, ինչպես նաև զրպարտությունից և վիրավորանքից պաշտպանվելու գործերով մինչև դատարան դիմելը այդ մարմիններին դիմելու համար խրախուսման միջոցներ.

5) ԶԼՄ օրենքում սահմանել ինքնակարգավորման միջոցների հասկացությունը և դրանց ճանաչման կարգը.

6) սահմանել հիմքեր, որով հնարավոր կլինի տարբերակել և հանրությանը տեսանելի դարձնել օրենքին համապատասխան ճանաչված ինքնակարգավորման միջոցներ ունեցող լրատվական գործունեություն իրականացնողներին.

7) սահմանել մեխանիզմներ անցումային փուլում այդ ճանաչումը իրականացնելու և հետագայում ճանաչված ինքնակարգավորման միջոցների միավորման միջոցով նոր Մեդիա խորհրդի ստեղծման ուղղությամբ:

Օրենքի փոփոխությունը ներառում է փոփոխություն և լրացումներ նաև սահմանումների մեջ․

«Լրագրող` լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, լրատվական գործունեություն իրականացնողի համար մասնագիտական գործունեության կամ պարբերական հիմունքներով տեղեկատվության հավաքման և տարածման գործընթացում ներգրավված անձ։»

Նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ