Կոնգրեսական. ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցում ռեալ ծրագիր չունի
Միջազգային
Կոնգրեսական Մայք Թերներն ասել է, որ Կիևին օգնության խնդրանքը բախվել է մի քանի խնդիրների, որոնցից մեկը ԱՄՆ վարչակազմի կողմից Ուկրաինայի վերաբերյալ ծրագրի բացակայությունն է։
Այդ խնդիրներից մեկը, նրա խոսքով, վարչակազմի` «հաջող ծրագիր կազմելու անկարողությունն է»:
«Մենք Կոնգրեսում քննարկում ենք, թե ինչ ենք անելու, ինչպես ենք հասնելու մեր նպատակներին, բայց պարզ չէ, թե որոնք են մեր նպատակներն ու խնդիրները»,- ասել է նա Ատլանտյան խորհրդի միջոցառման ժամանակ:
Ինչպես հաղորդվում է, ԱՄՆ-ը 2022 թվականի փետրվարից Կիևին փոխանցել է մոտ 44 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։ Վարչակազմը Կոնգրեսին խնդրում է հաստատել ևս 61 միլիարդ դոլար: