«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը Մանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ» ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ Զատուլին Ուկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ) Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ» Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ) Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցում Շտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոց Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. Իգիթյան

Այսպես կոչված` «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքը փորձում է հաստատել միջազգային կապեր. Արա Պողոսյան

Ներքաղաքական

Ըստ Ադրբեջանի նախագահ Ալիեւի` այլեւս ոչ մի խոչընդոտ չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման համար: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցել է քաղաքագիտության դասախոս, քաղաքագետ ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

Եթե Ալիեւը կարծում է, որ այլեւս խանգարող հանգամանք չկա, հնարավո՞ր է, որ Հայաստանը կրկին ինչ-որ խոստումներ է տվել Բաքվի բռնապետին:

— Իրականում այն, որ Ալիեւն ասում է, թե խոչընդոտներ այլեւս չկան, իմ խորին համոզմամբ, ոչ թե գործնական իրականության մեջ նա համարում է, որ այդպես է ու պետք է ստորագրել, այլ սա ընդամենը շղարշ է, որպեսզի արդարացնի իր այն քաղաքականությունը, որով փորձում է  ժամանակ ձգել եւ հնարավորինս Հայաստանին նոր պահանջներ ներկայացնել ու նոր զիջումներ կորզել: Վստահաբար, պայմանագիր ստորագրելու Ադրբեջանի համար ամենակարեւոր հարցը Արցախն է: Հաջորդ հարցը վերաբերում է «Զանգեզուրյան միջանցքին», մյուս հարցը՝ «վերաբնակեցման» ծրագրին, որով «Արեւմտյան Ադրբեջանի» գաղթականները պետք է վերադառնան Հայաստան: Մյուսը, ինչի մասին Բաքուն հաճախ խոսում է, վերաբերում է անկլավներին: Սրանք համալիր հարցեր են, որոնք Բաքուն չի շտապում լուծված համարել եւ առաջիկայում էլ չի համարելու: Ըստ իս, առնվազն այս տարի հնարավոր չէ կնքել այդ պայմանագիրը, իսկ գալիք տարին եւս շատ մշուշոտ է, եթե էական հանգամանքներ չփոխվեն, տարածաշրջանում էական ուժային բալանս չփոխվի եւ տարածաշրջանային երկրների կողմից էական պահանջ չներկայացվի, մասնավորապես` Ադրբեջանին, կնքելու այդ պայմանագիրը:

— Ինչպե՞ս է Հայաստանը հնարավոր համարում «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը, եթե Ալիեւը բացահայտ խոսում է մինչեւ Երեւան հասնելու մասին` այն վերագրելով իբրեւ իրենց «պատմական հայրենիք»:

— Դատելով Հայաստանի իշխանությունների խոսույթից, նրանք կարծում են, որ եթե մի հարց չենք քննարկում ներքին լսարանում, եւ իրենք այդ հարցին չեն անդրադառնում, ապա այդ հարցը օրակարգ չի գալիս: Շատերիս նախկինում քննադատում էին, թե՝ դուք եք, որ Արցախի հետ կապված ասում եք, որ Ադրբեջանը գնալու է ուժային լուծումների: Գործնական հողի վրա տեսանք, որ Բաքուն դա երկարատեւ ժամանակահատվածում ծրագրել էր, դրա առանձին էլեմենտները ժամանակի ընթացքում իրականացնում էր` շրջափակել, հյուծել, զինաթափել, հետո հարձակվել: Նույնը այստեղ է, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագիրը»: Բաքվի պատկերացմամբ` այն պետք է ծառայի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» վերադարձին: Սա Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունի: Երբ խոսում էինք Հայաստանի ռազմական ուժերի վերականգնման մասին, հաճախ Ադրբեջանը հակադարձում էր, թե եթե պատերազմը վերջացել է, կոնֆլիկտը չկա, Հայաստանի ինչի՞ն են պետք ռազմական ուժեր: Մինչեւ այսօր Ադրբեջանը բողոքում է, թե օրինակ՝ Արեւմուտքը ինչու է զինում Հայաստանին: Ըստ նրանց` երկիրը գնում է ռազմականացման, որպեսզի ռեւանշիստական ուժերը գնան ռեւանշի, ուստի` իրենք փորձում են դա կանխարգելել: Իսկ այն կանխարգելվելու է` սեփական համայնք տեղակայելով Հայաստանում, հետագայում ունենալով լծակներ ներքին գործերին միջամտելու համար, այդ թվում ինչ-որ պատրվակներ հորինել եւ դրանցով գնալ բախումների: Սա խնդիրներից մեկն է, որով պայմանավորված` Ադրբեջանը չի պատրաստվում շտապել որեւէ պայմանագիր ստորագրել: Իր համար կենսական է, որպեսզի այդ պայմանագիրը իր մեջ ամփոփի, այսպես կոչված, «համայնքի տեղակայման» մասին հարցը` ՀՀ տարածքում, կամ առնվազն հասնել վիճակի, երբ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարգավիճակը կհավասարեցվի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի կարգավիճակին, եւ ինչ-որ պահի կորոշեն, որ չեն վերադառնում Արցախից բռնի տեղահանված հայերը, նույկերպ ինչպես որ չեն վերադառնում Ադրբեջանի «համայնքը»: Սրանք, ըստ էության, մեծ ռազմավարության տարբեր մարտավարական սցենարներ են, որոնք Ադրբեջանը իր համար ունի, եւ սա է պատճառներից մեկը, որ չի շտապում խաղաղության: Մեր ներհայկական քաղաքական խոսույթում, բացառել այս հանգամանքը եւ անընդհատ խոսել խաղաղության մասին, նման է «ջայլամի քաղաքականության»: Մինչդեռ Ադրբեջանի մոտ սա ստանում է խրոնիկ տեսք. հաստատել, հանդիպել տարբեր երկրների դեսպանների հետ, ինչը մեզ համար ստեղծում է էական մարտահրավերներ:

— «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունն առաջադրել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, որի համաձայն՝ հատուկ նորմով քրեորեն պատժելի արարքներ են որակվում ՀՀ անունից Լեռնային Ղարաբաղը որեւէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը: Այս մասին էին օրերս խորհրդարանում կազմակերպված լսումները: Արցախի ամբողջական հանձնումից երեք ամիս անց, խոսել, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, արդյո՞ք պոպուլիզմ չէ:

— Եթե համակերպվում ենք սրա հետ, սա այլ պատմություն է, եթե չենք համակերպվում ու ունենք երկարատեւ ռազմավարություն, արդեն բոլորովին այլ պատմություն է ու փոխում է պատկերը: Վստահաբար, ցանկացած նախաձեռնություն, քանի դեռ չունի էական հաջողություն, կարելի է որակել որպես պոպուլիզմ, քանի դեռ այն իրական իր նպատակը ցույց չի տվել եւ որոշակի եզրահանգման տեղիք չի տվել: Այո՛, գործնական հողի վրա ունենք այն, որ Արցախն այս պահին օկուպացված է ամբողջովին, այդ թվում՝ օկուպացված են  ՀՀ  ինքնիշխան տարածքի որոշակի տարածքներ: Հիմա, եթե քննարկելու լինենք, իհարկե, այս պահին այն պոպուլիզմ մեզ կթվա, որովհետեւ չկա Արցախ` ճանաչել կամ չճանաչելը գործնական նշանակություն չի ունենա: Կամ կմատուցվի, որ պետք է իրական հողի վրա եղած իրողությունների հետ կա՛մ համակերպվենք, կա՛մ պատերազմենք: Սրանք երկընտրանք են, որոնք գործող իշխանությունները կարող են բավականին արդյունավետ գործածել եւ ստանալ հանրության աջակցությունը: Հիմա եթե սա դիտարկում ենք, որպես երկարաժամկետ ռազմավարություն, արդյո՞ք այն մարդիկ, ովքեր կամա, թե ակամա, անկախ նրանից՝ նրանք արտասանե՞լ են Արցախը թշնամու կազմում ճանաչելու մասին այդ արտահայտությունը, թե՝ ոչ, եթե իրենց գործողություններով հանգեցրել են այդ իրավիճակին, նրանք պե՞տք է պատժվեն, թե՞ ոչ: Եթե պետք է պատժվեն, ապա արդյո՞ք սա չի կարող ապագայում լինել գործիք, որպեսզի այդ մարդիկ պատասխանատվություն կրեն: «Հայաքվեի» նպատակը, եթե չեմ սխալվում, հենց հանգում է նրան, որ Անկախության հռչակագրով սպասարկվող իրավիճակը պետք է արձանագրվի: Եթե ես չեմ սխալվում, «Հայաքվեն» սրան ընդամենը սանկցիա է ավելացնում, այսինքն՝ եթե մերժում ես «Անկախության» հռչակագրի այսինչ թեզիսը, ապա դրա համար պատժվում ես այսքանից այսքան ժամանակահատվածով: Եթե մենք այս դիտանկյունից նայենք, ապա այստեղ կտեսնենք, որ որոշակի գործիքայնացվում է, որոշակի բերվում է ներքին օրենսդրական դաշտ, որովհետեւ, ցավոք սրտի, ՀՀ Անկախության հռչակագիրը, որը նաեւ ՀՀ Սահմանադրության նախաբանն է, այդպես էլ չգործիքայնացվեց մեր կենսակերպի, մեր խոսույթի, մեր իրավական համակարգի մեջ: Եթե սա կարող է ծառայել, ապա կարելի է որակել, որպես դրական: Պետք է հասկանանք նախաձեռնությունն ի՞նչ նպատակների է ծառայում եւ ինչ երկարատեւ տեսիլք ունի, եւ այն ինչպիսի՞ ժամանակահատվածում է հնարավոր կենսագործել:

— Պարոն Պողոսյան, այդ քայլերը հիմա ուշացած չե՞ն:

— Եթե խոսում ենք օրվա իշխանությունների մասին, ապա ցավով պետք է հիասթափեցնեմ, որ չկա որեւէ նախաձեռնություն, այդ թվում մեր կողմից անհատական, հանրային դիվանագիտության տարբեր գործիքներով փորձեր՝ կապեր հաստատել արտաքին գործընկերների հետ՝ Հայաստանի համար ինչ-որ բան ստանալու համար, ապա այս ամենը զուր է: Բայց եթե մենք հասկանում ենք, որ այսօրվա իշխանությունները վաղ, թե ուշ պետք է գնան ու պարտավոր են գնալ, ապա այստեղ արդեն պետք է հասկանալ, ինչպիսի՞ ռազմավարական գործողությունների միջոցով կարող ենք այս իրավիճակը, նաեւ «Հայաքվեի» հետ կապված իրավիճակը ծառայեցնել մեր ազգային ու պետական շահերին:

— Ավելի նախընտրելի չէ՞ր լինի, որ Արցախի նկատմամբ Ռուսաստանը ստանձներ ժամանակավոր պրոտեկտորատ, քան թե Ադրբեջանի կազմում հայտնվեր, ինչո՞ւ, օրինակ, «Հայաքվեն» այդ հնարավորության դուռը փակեց:

— Այստեղ մենք խոսում ենք արդեն աշխարհաքաղաքական իրավիճակի մասին: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ եթե ՌԴ-ի կողմից նման նախաձեռնություն լիներ, այն էլ սեպտեմբերի 17-18-ի դրությամբ, չեմ պատկերացնում՝ որեւէ մեկը դեմ կլիներ, թեկուզ ռուսական պրոտեկտորատ լիներ, բայց Արցախը մնար որպես հայերեն շնչող: Բայց խնդիրն այն  էր, թե Ռուսաստանը նման ցանկություն ունե՞ր, եւ դա ռեա՞լ էր, որ ՌԴ-ն կարող էր Արցախը վերցնել իր պրոտեկտորատի ներքո: Պրոտեկտորատի ներքո վերցնելը ենթադրում է ոչ միայն հայկական կողմից կամք ու ցանկություն, այլեւ հակառակ կողմից կամք ու ցանկություն: Իսկ կա՞ր մի վիճակ, կամ կարո՞ղ էր լինել մի վիճակ, երբ Ադրբեջանը համաձայներ նման պրոտեկտորատի: Կամ ՌԴ խաղաղապահ ուժերի հետ կապված խնդիրը, Հայաստանը, համենայնդեպս, նման բան հայտարարել էր, որ պատրաստ են ցանկացած ձեւով շնորհել որոշակի մանդատ խաղաղապահ ուժերին, իսկ Ադրբեջանը նույնիսկ չստորագրեց, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը պատրաստ չէր եւ Ադրբեջանի ռազմավարական նպատակը ոչ թե երկարաձգելն էր ռուսական, հայկական ներկայությունը, այլեւ հնարավորինս արագ փոխել Արցախի դեմքը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՀորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակըՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելինԱղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալՉպետք է բացառել քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցագործություն. երեխայի վաճառք, առևանգում, օրգանների վաճառք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱրյունոտ ռակիրովկաներ են գծվել, ժամացույցը վերջին պտույտն է գործում. Զգուշացնում է հայտնի էքստրասենսըՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինան վտանգ է ներկայացնում Եվրամիության գյուղատնտեսության համար։ Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ մշակության համար պիտանի եվրոպական հողերի 40%-ը գտնվում է Ուկրաինայի վերահՓաշինյանը լուծարեց Գավառի մանկատունըԹրամփը ստիպված է եղել կատարել կնոջ պարտականություններըՀնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումըԼեհաստանը հրաժարվել Է Գերմանիայից փոխհատուցում պահանջել․ Do RzeczyՊուտինը շնորհավորել է Հայաստանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top