Ռուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ) Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը «Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է «Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում Մանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ» ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ Զատուլին Ուկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ) Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ» Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)

Ինչ շշնջաց Բլինկենը Նիկոլի ականջին

Վերլուծություն

­Նա­խօ­րեին Նի­կո­լը նո­րից կա­պի մեջ էր մտել Բ­լին­քե­նի հետ: Թե այս ան­գամ ին­չից էին խո­սում, պաշ­տո­նա­կան մեկ­նա­բա­նութ­յունն է­լի խղճուկ է: Ըն­դա­մե­նը, թե՝ «Մաս­նա­վո­րա­պես, անդ­րա­դարձ է կա­տար­վել Հա­յաս­տան-Ադր­բե­ջան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցին»:

ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԱՆՑԱՎ «ԼՐԻՎ ԲԱՑ ԽԱՂԻ»

­Թե Նի­կոլն ինչ է սպա­սում այս պա­հին լսել կամ ստա­նալ Բ­լին­քե­նից, մնում է ան­հաս­կա­նա­լի: Մի կող­մից, Բ­լին­քե­նը կա­տաստ­րո­ֆիկ ձա­խո­ղում ու­նե­ցավ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում: Այն աս­տի­ճան, որ ան­գամ իր իսկ պետ­քար­տու­ղա­րութ­յան աշ­խա­տա­կից­նե­րը զայ­րա­ցած բո­ղո­քի հրա­պա­րա­կա­յին նա­մակ գրե­ցին՝ դրա­նով ապ­տա­կե­լով շե­ֆին: Հի­մա էլ Բ­լին­քե­նը նոր շրջայց է նա­խա­տե­սել, ո­րի ժա­մա­նակ կփոր­ձի կորց­րա­ծը վե­րա­կանգ­նել, բայց էա­կան հույ­սեր տե­սա­նե­լի չեն: Այ­սինքն՝ հաս­տատ Նի­կո­լի «ժա­մա­նակն ու հա­վե­սը» չու­նի:

­Բայց մյուս կող­մից, Բ­լին­քե­նի Եվ­րո­պա­յի եւ Եվ­րա­սիա­յի հար­ցե­րով օգ­նա­կան Ջեյմս Օ՛Բ­րա­յենն օ­րերս այն­պի­սի մտքե­րով հան­դես ե­կավ, ո­րը մաս­նա­վո­րա­պես մեր տա­րա­ծաշր­ջա­նի հետ կապ­ված բա­ցե­լով բո­լոր խա­ղաթղ­թե­րը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ե­կավ հու­շե­լու, որ ան­կախ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քից, Վա­շինգ­տո­նը դեռ չի ու­զում հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ ծրագ­րե­րը ձեռ­քից բաց թող­նել: Ու դա նաեւ ցույց­ է տա­լիս, թե ին­չով պետք է բա­ցատ­րել Բ­լին­քե­նի ու Նի­կո­լի նման շփում­նե­րը:

Այս­պես, խո­սե­լով հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յով, Օ՛Բ­րա­յե­նը հայ­տա­րա­րեց. «Մեզ ո­գե­ւո­րում է այն, որ եր­կու կող­մերն էլ միմ­յանց հետ խո­սում են՝ ուղ­ղա­կիո­րեն եւ միջ­նորդ­նե­րի մի­ջո­ցով: Եվ դրա շնոր­հիվ մենք տես­նում ենք ողջ տա­րա­ծաշր­ջա­նին օ­գուտ բե­րե­լու ի­րա­կան հնա­րա­վո­րութ­յուն։ Օ­րի­նակ, ե­թե Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յից ա­ռեւ­տու­րը կա­րո­ղա­նա հո­սել Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի տա­րած­քով դե­պի Թուր­քիա, դա զգա­լի խթան կլի­նի այս ա­ռեւտ­րա­յին ճա­նա­պար­հի բո­լոր երկր­նե­րի հա­մար: Եվ մենք ու­րախ կլի­նենք դրա մի մաս­նի­կը դառ­նա­լու հնա­րա­վո­րութ­յա­նը…»:

Ա­սել, թե պետ­քար­տու­ղա­րի օգ­նա­կա­նը աշ­խար­հա­ցունց նո­րութ­յուն հայտ­նեց, սխալ կլի­նի: Այն, որ մեր տա­րա­ծաշր­ջա­նում ԱՄՆ-ի հիմ­նա­կան ծրա­գի­րը դե­պի Կենտ­րո­նա­կան Ա­սիա տա­նող Թուր­քիա-­Հա­յաս­տան-Ադր­բե­ջան ա­ռանց­քի ստեղ­ծումն է, ո­րի հա­մար անհ­րա­ժեշտ խնդիր էր, եւ կա ռու­սա­կան զոր­քե­րին Ար­ցա­խից հե­ռաց­նե­լը, բազ­միցս ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Նաեւ, որ հենց այս հա­մատ­եքս­տում պետք է տես­նել ինչ­պես 44-օր­յա պա­տե­րազ­մը, այն­պես էլ դրա­նից հե­տո Հա­յաս­տա­նի գլխին սարք­ված մյուս բո­լոր ար­հա­վիրք­նե­րը: Իսկ Օ՛Բ­րա­յե­նի հայ­տա­րա­րութ­յան կա­րե­ւո­րութ­յունն այն է, որ այդ­պի­սով Վա­շինգ­տո­նը բա­ցա­հայ­տո­րեն ի ցույց է դնում, թե ինչ է ու­զում: Ա­վե­լին, որ խնդի­րը միայն այդ ա­ռանց­քը ստեղ­ծե­լը չէ, ԱՄՆ-ն­ ի­րեն տես­նում է դրա «մի մաս­նի­կի» դե­րում: Ի­հար­կե, այս­տեղ մեկ այլ շատ կա­րե­ւոր հարց է ա­ռաջ գա­լիս. իսկ ո՞ր «մաս­նի­կի» դե­րին է ԱՄՆ-ն հա­վակ­նում: Ադր­բե­ջա­նը պարզ ցույց տվեց, որ ին­քը «մաս­նիկ» լի­նել չի պատ­րաստ­վում, եւ դա վե­րա­բե­րում է նաեւ Նա­խի­ջե­ւա­նին: Թուր­քիան հաս­տատ «մաս­նիկ» չի դառ­նա: Ու ի՞նչ մնաց տա­կը. ա­յո, միայն Մեղ­րիի հատ­վա­ծը, ո­րի հա­մար Հա­յաս­տա­նը պետք է անց­նի ա­մե­րիկ­յան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ, ինչ­քան էլ որ Նի­կո­լը խո­սի «մեր սու­վե­րե­նութ­յու­նից» ու նման բա­նե­րից:

ԻՆՉՈ՞Ւ ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԱՆՑԱՎ «ԼՐԻՎ ԲԱՑ ԽԱՂԻ»

Ամ­բողջ խնդիրն այն է, թե ին­չո՞ւ Օ՛Բ­րա­յե­նը ո­րո­շեց այս­պես մին­չեւ վերջ փա­կագ­ծե­րը հրա­պա­րա­կավ բա­ցել: Հաս­կա­նա­լու հա­մար նա­յենք նրա հայ­տա­րա­րութ­յան հա­ջորդ հատ­վա­ծը. «Միեւ­նույն ժա­մա­նակ, ե­թե ո­րո­շում կա­յաց­վի դրան չհաս­նել խա­ղաղ ճա­նա­պար­հով, մենք ստիպ­ված կլի­նենք օգ­տա­գոր­ծել բո­լոր հնա­րա­վոր գոր­ծիք­նե­րը՝ այս տե­սա­կի ա­ռեւտ­րա­յին ճա­նա­պար­հի ստեղ­ծու­մից խու­սա­փե­լու հա­մար։ Այս­պի­սով, մենք կող­մե­րին շատ հստակ ներ­կա­յաց­րել ենք այն, ինչ մենք հույս ու­նենք տես­նել եւ այլ կերպ ա­ռաջ շարժ­վե­լու հե­տե­ւանք­նե­րը: Այն­պես որ, մենք ան­համ­բեր կսպա­սենք, թե ինչ­պես կա­վարտ­վի խա­ղը: Մենք գի­տենք, որ նրանք հե­տաքրք­րութ­յուն են հայտ­նել մոտ ա­պա­գա­յում խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գիր կնքե­լու հա­մար, եւ մենք կցան­կա­նա­յինք, որ դա տե­ղի ու­նե­նա»:

Ս­րա­նից ա­վե­լի պարզ ա­սել չի լի­նում: Այս­պի­սով, Վա­շինգ­տո­նը պարզ հայ­տա­րա­րում է. պետք է բա­ցեք Կենտ­րո­նա­կան Ա­սիա տա­նող Թուր­քիա-­Հա­յաս­տան-Ադր­բե­ջան մի­ջանց­քը եւ դրա «մաս­նի­կի», այն է՝ Մեղ­րիի հատ­վա­ծի եւ դրա­նով ողջ եր­թու­ղու վե­րահս­կո­ղութ­յու­նը ինձ տաք: Հա­կա­ռակ դեպ­քում, ե­թե փոր­ձեք բա­ցել ինք­նու­րույն կամ այլ ու­ժի միջ­նոր­դութ­յամբ, ա­պա «կօգ­տա­գոր­ծենք բո­լոր հնա­րա­վոր գոր­ծիք­նե­րը» դա թույլ չտա­լու հա­մար: Բայց, կրկնենք, ա­մե­րի­կա­ցի­ներն այս ուղ­ղութ­յամբ աշ­խա­տում են 44-օր­յա պա­տե­րազ­մի փու­լից ի վեր: Մի պահ ծրա­գի­րը կանգ ա­ռավ, երբ ռու­սա­կան ու­ժե­րը մտան Ար­ցախ: Բայց շատ չան­ցած` Նի­կո­լի մի­ջո­ցով ար­գե­լակ­վեց նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի 9-րդ կե­տի ըն­թաց­քը, ո­րը Մեղ­րիում սահ­մա­նում էր ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յուն, ու դրա­նից հե­տո մին­չեւ Ար­ցա­խի հա­յա­թա­փու­մը այդ ըն­թաց­քը շա­րու­նակ­վեց: Այ­սինքն, կրկնենք, խոս­քը հին գոր­ծըն­թա­ցի մա­սին է, եւ երբ այս պա­հին Վա­շինգ­տոնն անց­նում է լրիվ բաց խա­ղի, ընդ ո­րում՝ բա­ցա­հայտ սպառ­նա­լիք­նե­րով հա­մեմ­ված, ա­պա դա մեկ բան է ակ­նար­կում՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րը խա­ղը տա­նուլ տա­լու վտանգ են տե­սել եւ նյար­դայ­նա­նում են:

­Թե որն է խնդի­րը, դա եւս հաս­կա­նա­լի է: Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը չեն ցան­կա­նում այդ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վրա Վա­շինգ­տո­նի պա­հան­ջած «մաս­նի­կը» տալ: Մի կող­մից, այդ պա­հան­ջի կա­տա­րու­մը եր­կու­սին էլ ա­մե­րի­կա­ցի­նե­րից կախ­ված վի­ճա­կի մեջ է դնում: Մ­յուս կող­մից, կա ՌԴ-ի եւ Ի­րա­նի ան­զի­ջում հա­կազ­դե­ցութ­յու­նը, ո­րն Էր­դո­ղանն ու Ա­լիե­ւը չեն կա­րող աչ­քա­թող ա­նել: Արդ­յուն­քում, ստեղծ­վել է քա­ռա­կողմ՝ Մոսկ­վա-­Թեհ­րան-Ան­կա­րա-­Բա­քու կոն­սեն­սուս՝ այլ ու­ժեր չպետք է մտնեն տա­րա­ծաշր­ջան:

Այս ի­րա­վի­ճա­կը ծայ­րա­հեղ բարդ վի­ճա­կի մեջ է դնում Նի­կո­լին, ո­րից բխող ա­հա­զան­գը տե­սա­նե­լի էր նրա վեր­ջին ա­սու­լի­սում: Այ­սինքն, նա է­լի սկսեց խո­սել իր ե­րա­զանք­նե­րի «խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կից», ո­րի հա­մար շա­րու­նա­կում է ա­ռանց­քա­յին դեր տալ Մեղ­րիին: Ընդ ո­րում, միան­գա­մայն տե­ղին նկա­տե­լով, որ միայն կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման պա­րա­գա­յում Հա­յաս­տա­նը կա­րող է տնտե­սա­պես գո­յա­տե­ւե­լու, զար­գա­նա­լու հույս ու­նե­նալ: Ու ան­մի­ջա­պես էլ մեկ այլ միտք ա­ռաջ տա­րավ. «Մենք հրա­պա­րա­կել ենք նաեւ «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» նա­խագ­ծի սկզբունք­նե­րը, ո­րոն­ցից մե­կը այս­պես է հնչում, որ յու­րա­քանչ­յուր եր­կիր իր պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի մի­ջո­ցով, իր տա­րած­քում ի­րա­կա­նաց­նում է սահ­մա­նա­յին, մաք­սա­յին հսկո­ղութ­յուն եւ ա­պա­հո­վում է անվ­տան­գութ­յու­նը: Ադր­բե­ջա­նի ա­ռա­ջին ար­ձա­գան­քը հե­տեւ­յալն է, որ ի­րենք այ­լեւս կար­ծես հե­տաքրքր­ված չեն այդ նա­խագ­ծով, ո­րով­հե­տեւ ի­րենք կո­մու­նի­կա­ցիա­ներն ի­րա­կա­նաց­նում են Ի­րա­նի հետ»: Մո­տա­վո­րա­պես հե­տեւ­յալն է՝ սի­րե­լի Վա­շինգ­տոն, ես հենց հի­մա էլ կգամ Բր­յու­սե­լում պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու, դա Ա­լիեւն է, որ հա­մա­ձայն չէ քո պայ­ման­նե­րով Մեղ­րիի գի­ծը բա­ցե­լուն, պատ­րաստ է դա չա­նե­լու հա­մար Ի­րա­նով ճա­նա­պարհ կա­ռու­ցել:

Ու քա­նի որ Ա­լիե­ւը հա­մա­ռում է, ան­գամ մի­նի պա­տե­րազմ սկսեց Վա­շինգ­տո­նի հետ, իսկ ա­մե­րի­կա­ցի­նե­րը չեն կա­րո­ղա­նում այդ խնդի­րը լու­ծել, մնում է նյար­դայ­նա­ցած անց­նել սպառ­նա­լիք­նե­րի լեզ­վին, ինչն էլ ա­րեց Օ՛Բ­րա­յե­նը: Ընդ ո­րում, նա ե­րե­ւի բո­լո­րից շատ նյար­դայ­նա­նա­լու ա­ռիթ ու­նի, քա­նի որ այդ ձա­խո­ղու­մը Վա­շինգ­տո­նում հենց նրա «գլխին են կոտ­րե­լու»:

Ինչ վե­րա­բե­րվում է Նի­կո­լին, ա­պա ակ­նար­կը, որ նա կա­րող է մեկ­նել Ռու­սաս­տան, Վա­շինգ­տո­նին պետք է որ մտա­հո­գի: Բայց ի՞նչ ա­նի Նի­կո­լը, ե­թե Վա­շինգ­տո­նը չի կա­րո­ղա­նում ա­ռաջ շար­ժել իր­ա­վի­ճա­կը:

ԲԱՅԴԵՆԸ ԿԱՐՈ՞Ղ Է «ԼՐԻՎ ԲԱՑ ԽԱՂԸ» ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՏԱՆԵԼ

­Նի­կո­լից հե­տո Բայ­դե­նը խո­սեց նաեւ Ա­լիե­ւի հետ: Դա հաս­կա­նա­լի է. խնդիրն այս պա­հին հենց նրա­նից է կախ­ված: Սա­կայն նա­խօ­րեին Բաք­վում կա­յա­ցած Թուր­քիա­յի, Վ­րաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մը հեր­թա­կան ազ­դակն էր, որ Ա­լիե­ւին ա­մե­րիկ­յան դաշտ վե­րա­դարձ­նե­լը շատ դժվար է լի­նե­լու, ե­թե ոչ անհ­նար: Ա­մեն դեպ­քում, Թուր­քիա­յի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Յա­շար Գ­յու­լե­րը ցույց տվեց, որ հե­տա­գա զար­գա­ցում­ներն Ան­կա­րան շա­րու­նա­կում է տես­նել բա­ցա­ռա­պես տա­րա­ծաշր­ջա­նա­յին լու­ծում­նե­րի գա­ղա­փա­րի հա­մա­տեքս­տում, ո­րը բա­ցա­ռում է ԱՄՆ-ի պա­հան­ջած «մաս­նի­կը»: Գ­յու­լե­րի խոս­քով. «Հա­րա­վա­յին Կով­կա­սի երկր­նե­րը կա­րող են ինք­նու­րույն լու­ծել ի­րենց խնդիր­նե­րը»,- հայ­տա­րա­րեց նա՝ բա­ցե­լով փա­կագ­ծեր, ըստ ո­րի` Թուր­քիան այս պա­հին «3+3»-ն­ է հա­մա­րում խնդիր­նե­րի լուծ­ման հիմ­նա­կան ձե­ւա­չափ:

Այս­պի­սով, ամ­բողջ խնդիրը հաս­նում է հե­տեւ­յա­լին: Բ­լին­քե­նը կա­րո՞ղ է ա­ռա­ջի­կա մեկ-եր­կու շա­բաթ­նե­րին Ա­րեւ­մուտ­քում վերսկ­սել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ստո­րագր­ման գոր­ծըն­թացը: Ա­լիե­ւը պետ­քար­տու­ղա­րի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցի ժա­մա­նակ հա­մա­ձայն­ել է Բաք­վում ըն­դու­նել Օ՛Բ­րա­յե­նին: Դա կա­րող է հու­շել, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ խո­սե­լու բան նա դեռ ու­նի: Բայց հա­կա­ռակ կող­մից էլ այն, որ Բ­լին­քե­նը ստիպ­ված է ե­ղել խնդրել եւ մի կերպ Ա­լիե­ւին հա­մո­զել՝ ըն­դու­նել իր օգ­նա­կա­նին, դա եւս ակ­նարկ է, որ Հեյ­դա­րո­վիչն ի­րեն ա­մուր դիր­քե­րում է տես­նում: Բայց նաեւ ի­րա­վի­ճա­կին պետք է ռեալ նա­յել: Ան­շուշտ, Ա­լիե­ւը չու­նի սե­փա­կան այն պո­տենց­իա­լը, որ կա­րո­ղա­նա հաղ­թո­ղի դիր­քե­րից «քյալ­լա տալ» ԱՄՆ-ի կար­գի գեր­պե­տութ­յան հետ: Այ­սինքն, իր դիր­քերն ա­մուր է հա­մա­րում՝ ու­նե­նա­լով հու­սա­լի թի­կունք: Ընդ ո­րում, խոս­քը միայն Թուր­քա­յի մա­սին չէ, այլ փաս­տի, որ կոնկ­րետ հար­ցում կա տա­րա­ծաշր­ջա­նա­յին քա­ռա­կողմ կոն­սեն­սուս, ա­վե­լի ճիշտ հնգա­կողմ, հաշ­վի առ­նե­լով Վ­րաս­տա­նի ղե­կա­վա­րութ­յան հա­ճա­խա­կի այ­ցե­րը Բա­քու: Ու ե­թե Ա­լիե­ւը կա­րո­ղա­ցել է այն­քան հար­մար բա­րի­կա­դա­վոր­վել, որ նույ­նիսկ Ի­րանն է հայ­տա­րա­րում, որ նրա հետ այս պա­հին տա­րա­ձայ­նութ­յուն­ներ չու­նի, կա­րո՞ղ է խո­շոր ձա­խո­ղում­նե­րի փու­լում գտնվող Բ­լին­քե­նը, ով մեծ հարց է, թե գա­լիք ընտ­րութ­յու­նն­երից հե­տո պաշ­տո­նին կմնա, թե՝ ոչ, Հեյ­դա­րո­վի­չին ինչ-որ բան հա­մո­զել: Քիչ հա­վա­նա­կան է: Ա­վե­լի ճիշտ, ե­թե պարզ­վի, որ Բ­լին­քե­նը Նի­կո­լին հոր­դո­րել է՝ մի քիչ էլ սպա­սել, քա­նի դեռ Ա­լիե­ւի վրա աշ­խա­տում են, ա­պա նո­րից քիչ հա­վա­նա­կան է, որ նման հոր­դորն է­ֆեկ­տի­վութ­յուն կու­նե­նա, եւ Նի­կո­լը կհրա­ժար­վի դեկ­տեմ­բե­րի կե­սե­րին Սանկտ Պե­տեր­բուրգ այ­ցե­լե­լուց:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ






Ռուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելինԱղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալՉպետք է բացառել քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցագործություն. երեխայի վաճառք, առևանգում, օրգանների վաճառք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱրյունոտ ռակիրովկաներ են գծվել, ժամացույցը վերջին պտույտն է գործում. Զգուշացնում է հայտնի էքստրասենսըՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինան վտանգ է ներկայացնում Եվրամիության գյուղատնտեսության համար։ Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ մշակության համար պիտանի եվրոպական հողերի 40%-ը գտնվում է Ուկրաինայի վերահՓաշինյանը լուծարեց Գավառի մանկատունըԹրամփը ստիպված է եղել կատարել կնոջ պարտականությունները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top