ԱՄՆ գլխավոր տոնածառը, որի լույսերը Բայդենը պետք է վառեր վաղը, տապալվել է
Հասարակություն
«Սպիտակ տան մոտ ուժեղ քամիներից տապալված ազգային տոնածառը Ջո Բայդենի նախագահության հրաշալի ամփոփումն է»,- գրում են ամերիկյան լրատվամիջոցները:
Այսպիսով, ԱՄՆ գլխավոր տոնածառը, որի լույսերը Բայդենը պետք է վառեր վաղը, տապալվել է։
«Վաշինգտոնում Սպիտակ տան մոտակայքում քամու ուժեղ պոռթկումը տապալել է Ազգային տոնածառը։ Նոյեմբերի 30-ին Բայդենը պետք է իրականացներ լուսավորության միացման արարողությունը։
Ըստ ԱՄՆ Ազգային պարկի ծառայության՝ 40 ոտնաչափ ծառը փլուզվել է նոյեմբերի 28-ին ժամը 13:00-ի սահմաններում: Այն բարձրացվել է հինգ ժամ անց՝ կոտրված մալուխը փոխարինելուց հետո: Սակայն տապալման արդյունքով ծառն այլեւս նախկին շքեղ տեսքը չունի:
Մինչդեռ ԱՄՆ Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ քամու պոռթկումները կշարունակվեն եւ կարող են հասնել մինչև 9 մ/վրկ արագության։