Կրակոցներ Սպիտակ տնից 1 մղոն հեռավորության վրա. Հինգ վիրավոր, կրակողը ազատության մեջ է. Associated Press Եվրոպան ընտրում է, թե ով կբանակցի Մոսկվայի հետ. Politico Ռումինիան պատրաստ է վճարել ԱՄՆ-ին լրացուցիչ զորքերի տեղակայման համար. Financial Times Ռյաբկով. Եվրոպան աշխատում է խափանել Ուկրաինայի շուրջ բանակցությունները Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Կա­պի­տուլ­յանտ­նե­րի խուն­տան զար­մա­նա­լիո­րեն ա­նըն­դու­նե­լի չի հա­մա­րում ադր­բե­ջան­ցի­նե­րի «վե­րա­դար­ձը» ՀՀ, սա­կայն ա­մո­թա­լի ձևով բա­զում հա­յե­րի մուտ­քը ՀՀ ար­գե­լում է: ՀՅԴ Բ­յու­րո­յի ան­դամ, Ֆ­րան­սիա­յի հայ­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի հա­մա­կար­գող խորհր­դի հա­մա­նա­խա­գահ ՄՈՒ­ՐԱԴ ՓԱ­ՓԱ­ԶՅ­Ա­ՆԸ հայտ­նում է, որ կրկին Հա­յաս­տան մուտ­քի ար­գել­քի տակ է։ «Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յան կա­յաց­րած ո­րոշ­ման դեմ իմ ներ­կա­յաց­րած հայ­ցի նախ­նա­կան դա­տա­կան ​​նիս­տը տե­ղի է ու­նե­ցել նո­յեմ­բե­րի 23-ին։ Դա­տա­վո­րը տա­րա­կու­սեց, որ 16 ա­միս անց Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յու­նը դեռ չէր ներ­կա­յաց­րել իմ ար­գել­քի պատ­ճառ­նե­րը։ Դա­տա­կան ​​հա­մա­կար­գը հաս­կա­նում է, որ գործն ամ­բող­ջութ­յամբ դա­տարկ է։ Դա­տա­վո­րը 10 օր ժա­մա­նակ է տվել Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յա­նը՝ բա­ցա­կա­յող փաս­տա­թուղ­թը գոր­ծին ա­վե­լաց­նե­լու հա­մար։ Հա­ջորդ նիս­տում, ո­րը նշա­նակ­ված է հուն­վա­րի 25-ին, կպարզ­վի, թե արդ­յոք ես ի­րա­վա­սու եմ, ինչ­պես ես եմ խնդրում, ֆի­զի­կա­պես մաս­նակ­ցել դա­տա­կան նիս­տին»,– նշում է Մ. Փա­փազ­յա­նը։ Դե ինչ, ա­սել, որ սրանց ե­րե­սը «պա­դոշ ա», շատ մեղմ կլի­նի: Այն­քան հաս­տա­կա­շի են, որ սրանց ե­րե­սի կաշ­վից կա­րե­լի է զրա­հա­բաճ­կոն­ներ կա­րել:

­Նո՞ր եք գլխի ընկ­նում, զար­մա­նա­լի է: Փա­րի­զի քա­ղա­քա­պետ ԱՆՆ ՀԻ­ԴԱԼ­ԳՈՆ հայ­տա­րա­րել է «X» սո­ցիա­լա­կան ցան­ցում իր է­ջը ջնջե­լու ո­րոշ­ման մա­սին՝ սո­ցիա­լա­կան ցանցն ան­վա­նե­լով «հսկա­յա­կան գլո­բալ կո­յու­ղի»։ «Ես ո­րո­շել եմ հե­ռա­նալ Twitter–ից («X»): Վեր­ջին տա­րի­նե­րին այն դար­ձել է մեր դե­մոկ­րա­տիա­նե­րի ոչն­չաց­ման տպա­վո­րիչ գոր­ծիք... Այս հար­թա­կը դար­ձել է հա­մաշ­խար­հա­յին հսկա կո­յու­ղի»,– գ­րել է Հի­դալ­գոն X է­ջում։ Փա­րի­զի քա­ղա­քա­պե­տը մե­ղադ­րել է սոց­ցան­ցին և դ­րա սե­փա­կա­նա­տեր Ի­լոն Մաս­կին լար­վա­ծութ­յան և հա­կա­մար­տութ­յուն­նե­րի սրման մեջ։ Ն­րա կար­ծի­քով՝ սոց­ցան­ցը լայ­նո­րեն օգ­տա­գործ­վում է մա­նի­պուլ­յա­ցիա­յի, ա­պա­տե­ղե­կատ­վութ­յան, ա­տե­լութ­յուն հրահ­րե­լու, ա­հա­բե­կե­լու, հա­կա­սե­մի­տիզ­մի և բա­ցա­հայտ ռա­սիզ­մի հա­մար։ Հի­դալ­գոն հա­վե­լել է, որ հար­թա­կը հա­մա­րում է մաս­նա­վոր շա­հե­րի և հա­կա­ժո­ղովր­դա­վա­րա­կան քա­ղա­քա­կան նա­խա­գիծ։ Լավ, բա մե՞նք ինչ ա­սենք, որ նի­կո­լա­կան­նե­րի «Ֆեյ­քե­րի ՊՈԱԿ»–ի շնոր­հիվ Ֆեյս­բու­քը դար­ձել է ոչ միայն աղ­բա­նոց, այլև հա­յա­հա­լած գոր­ծիք: Ար­դեն ո­րե­րորդ տա­րին է` Ֆեյս­բու­քում ո՛չ կա­րո­ղա­նում ես մեր հե­րոս Մոն­թեի նկա­րը դնես, ո՛չ ա­նու­նը տաս: Օ­րի­նակ` ինչ­պե՞ս ե­ղավ, որ «նախ­կին­նե­րի» օ­րոք Ցու­կեր­բեր­գի սոց­­ցանցն այդ­պի­սի «բող­կեր» չէր ու­տում:

Ա­նա­մո­թութ­յամբ և լկ­տի ստով Նի­կո­լի հետ թերևս մի թեթև կա­րող են մրցել ադր­բե­ջան­ցի­նե­րը: Մի զար­մա­նա­լի բան ար­ձա­նագ­րել է նախ­կին օմ­բուդս­մեն ԱՐ­ՄԱՆ ԹԱ­ԹՈ­ՅԱ­ՆԸ. «Ադր­բե­ջա­նի իշ­խա­նութ­յու­նը նոր մա­կար­դա­կի կեղ­ծիք­նե­րով ստեղ­ծում է Հա­յաս­տա­նի նկատ­մամբ նոր պա­հանջ­նե­րի և ռազ­մա­կան հան­ցա­վոր գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ար­հես­տա­կան հիմ­քեր։ Սկ­սել են բե­րել Հա­յաս­տա­նի կոնկ­րետ գյու­ղե­րի և քա­ղաք­նե­րի կեղծ օ­րի­նակ­ներ: Ադր­բե­ջա­նա­կան պե­տա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան մեր ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րը վեր են հա­նել նոր փաս­տեր։ Մաս­նա­վո­րա­պես, նրանք ար­դեն ան­ցել են ման­րա­մասն կեղ­ծիք­նե­րի: Հա­յաս­տա­նի կոնկ­րետ գյու­ղե­րի կամ քա­ղաք­նե­րի (օ­րի­նակ՝ Ս­յու­նի­քում կամ Գե­ղար­քու­նի­քում) օ­րի­նա­կով կեղ­ծիք­նե­րով «հիմ­նա­վո­րում» են, թե իբր դրանք «ադր­բե­ջան­ցի­նե­րի նկատ­մամբ հա­յե­րի գոր­ծած կո­տո­րած­նե­րի արդ­յուն­քում դա­տարկ­վել են և տե­ղա­հան­վել, ու­նեզրկ­վել»։ Ժա­մա­նա­կաշր­ջա­նը, որ­պես կա­նոն, ընդգր­կում է 20–րդ դա­րի սկզբից 1920–ա­կան թթ․, իսկ հե­տո էլ կեղ­ծում են 1980–ա­կան­նե­րի փաս­տե­րը»: Դե, քա­նի Նի­կո­լը կա, թշնա­մին ինչ կու­զի ու ինչ­քան կու­զի, մեր գլխին կբե­րի:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ