ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հայտնի են «Երիտասարդ Հայուհի 2023» մրցույթի արդյունքները

Մշակութային

Հայաստանում անցկացվեց աննախադեպ մասշտաբների մանկապատանեկան գեղեցկության մրցույթ՝ «Երիտասարդ Հայուհի 2023», որի առաջին փուլին, մասնակցում էին ՀՀ 11 մարզի 8-18 տարեկան շուրջ 300 հայուհի: Եզրափակիչ փուլ անցան 130 հայուհի, որոնք հնարավորություն ունեցան ներկայանալու նոյեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցույթն իրականություն դարձավ «Հակոբյաններ Համահայկական» կենտրոնի կողմից՝ Սմբատ Հակոբյանի եւ Անի Մնացականյանի գաղափարով։

«Մասնակից բոլոր երեխաներն էլ արդեն հաղթող են, քանի որ յուրահատուկ են ու կարողացան իրենց ներկայացնել բեմում։ Սա ուղղակի գեղեցկության մրցույթ չէ, այլ նախագիծ, որտեղ մասնակիցներն առանձնացան իրենց հայուհի կերպարով, ինչը մենք կարեւորում ենք ավելի, քան մոդելային ունակությունները։ Նման մրցույթները նոր հնարավորություններ եւ մասշտաբներ են ենթադրում մասնակիցների համար»,-նշեց Անի Մնացականյանը։

Երեք տարիքային խմբում բոլոր մասնակիցներն էլ արժանացան որոշակի մրցանակների, իսկ յոթ հոգանոց պրոֆեսիոնալ ժյուրին` «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի գլխավորությամբ, ամեն տարիքային խմբում ընտրեց երկու հաղթողի։ Մեծերի խմբում գխավոր մրցանակակիրն է Պողոսյան Արփինեն (17տարեկան, Շիրակի մարզ, գյուղ Ողջի): 2-րդ մրցանակակիր` Կարապետյան Նանար(15տ, Սյունիքի մարզ, ք. Կապան): Միջին տարիքային խմբում 1-ին տեղը զբաղեցրեց Ղարախանյան Մանուշը (12տ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան), իսկ 2-րդ տեղ՝ Ադամյան Մարին (13տ, ք. Երևան): Փոքր տարիքային խմբում առաջին տեղում Եփրեմյան Սառան է (8տ, Արմավիրի մարզ, գ. Արգավանդ), իսկ 2-րդը՝ Միքայելյան Մարիամ (8տ, Կոտայքի մարզ, ք.Հրազդան):

Մեծահասակների խմբում հաղթողը որպես մրցանակ ստացավ ավտոմեքենա, իսկ մյուս հաղթողները դեպի Դուբայ շրջագայության ամբողջական փաթեթ։ «Երիտասարդ Հայուհի» մրցույթը կրելու է շարունակական բնույթ՝ իր շուրջը համախմբելով Հայաստանի գեղեցիկ ու տաղանդավոր երեխաներին։ Հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել նախ մարզային մրցույթ, որից հետո կլինի արդեն հանրապետական փուլ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԵվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.ՕրբանԱյսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ԾնունդըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելուՎերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ»Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասինՓաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. ԱղբյուրՈւկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞«Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված