Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց

Ծիածան Սեւանի վրա. Ալլա Հակոբյան

Մշակութային

Կատարում՝ Ալլա Հակոբյան

Խոսքերի հեղինակ՝ Ալլա Հակոբյան

Երաժշտության հեղինակ՝ Ալլա Հակոբյան

ԾԻԱԾԱՆ ՍԵՎԱՆԻ ՎՐԱ

Մեղմ ծփոցը ալիքների

Եւ խշշոցը տերեւների

Գովերգում են սերը երկնային…

Արեգակը չի հեռանում,

Բայց սաստիկ անձրեւ է տեղում՝

Պահն Աստվածային հասունանում...

Եւ շողերը սայթաքեցին,

Անձրեւի հետ խառնվեցին

Եւ ինչպես երկու սիրահարված

Սիրո ծովի մեջ ընկղմվեցին

Եւ ծիածան մեզ ծնեցին, Տէ՜ր…

 

Երեխայի պես հրճվելով...

Դեպի Քո Կամարն վազելով`

Քեզ եմ, Տէր Աստված, փառաբանում...

Գույներիդ խաղով հիանում,

Քո Շողերի մեջ լողանում

Եւ, ասես, այս կյանքից վերանում...

Թիթեռի թեւեր առնելով,

Երկրային կյանքը թողելով`

Դեպի Քեզ հոգին է իմ ճախրում...

Ներկայությունդ զգալով՝

Պահն Աստվածային փառաբանում...

 

Ուխտի կամար մեզ շնորհելով,

Կամուրջ հույսի պարգեւելով`

Հիշեցնում ես մեզ պարբերաբար,

Որ Բարեգութ եւ Ներող ես,

Անհիշաչար և Անոխակալ:

Երանի թե ողորմեիր,

Մեղքերից ինձ արձակեիր,

Ողորմած եւ Մարդասեր Աստված,

Քաղցրությամբ ձեռքս բռնեիր,

Կամրջովդ անցկացնեիր, Տէ՜ր… 

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ