Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

ԴՈՒՔ ԵՔ` ՁԵՐ ՍԱՐԵՐԸ

(ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԳՆԱԼՈՒ ԻՐ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

— Հ­լա մի հատ ինձ էլ քննեք։

* * *

ՊԼԱՆԿԵՆ ԻՋԵՑՐԵՑ

­Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցուց հայտ­նում են, որ ե­թե Նի­կո­լը տա­րի­ներ ա­ռաջ ի­րեն հա­վա­սա­րեց­նում էր Ք­րիս­տո­սի հետ, ա­պա հի­մա «հա­մես­տա­ցել» է եւ Պապ թա­գա­վո­րի հետ է հա­մե­մա­տում ի­րեն:

* * *

ԽԵԼՈՔ ՆԱԽԱԳԱՀԸ ՅՈԹ ՄՈՐ ԿԱԹ ԿԽՄԻ

(44-ՕՐՅԱՅԻ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՄՎԵԼ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ` ՎԵՐՋԻՆԻՍ ՊԱՏՎԻՆ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ԱԺ-ՈՒՄ ՍԵՂԱՆ ԳՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Կաթ­նամ­թեր­քի գոր­ծա­րա­նից հայտ­նում են, որ Սամ­վել Շահ­րա­ման­յա­նը այն­քան խե­լոք է, որ նրան պատ­վով հա՛մ ադր­բե­ջան­ցի­նե­րը ճա­նա­պար­հե­ցին Հա­յաս­տան, հա՛մ էլ ՔՊ-ա­կան­նե­րը հար­ցաքն­նութ­յու­նից հե­տո մի լավ պա­տիվ տվե­ցին:

* * *

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ՍԿՍԵՑԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԱՎԱՆՍՈՎ ԲԱՆՏԱՐԿՎԵԼ

— Ան­հա­տա­կան ​​սկզբուն­քով պատ­ժա­ժամ­կե­տը կսահ­մա­նենք՝ սկսած 3 տա­րուց,– հայտ­նում են Քնն­չա­կան կո­մի­տեից։

* * *

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

(ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ ՍՅՈՒՆԻՔԻ ԴԱՎԻԹ ԲԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԴՌՆԵՐԸ ՓԱԿՎԵԼ ԵՆ` ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Դռ­նե­րի աշ­խար­հից հայտ­նում են, որ Ան­նա Հա­կոբ­յա­նի այ­ցից հե­տո ման­կա­կան զար­գաց­ման կենտ­րո­նի դռնե­րը այն­պես են փակ­վել, ինչ­պես 44-օր­յա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ նրա մուտք գոր­ծե­լուց հե­տո բուն­կե­րի դռնե­րը փակ­վե­ցին:

* * *

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԸ

— Մա­նուկ էինք մի ժա­մա­նակ, ախ­պեր­նե­րով։

* * *

ԸՆՉԻՑ ԻՆՉ ԴԱՐՁԱՎ

(44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ` ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Որ­սորդ­նե­րի միութ­յու­նից հայտ­նում են, որ 44-օր­յա պա­տե­րազ­մի հան­գա­մանք­նե­րի քննիչ հանձ­նա­ժո­ղո­վի նախ­կին ռազ­մա­կան փոր­ձա­գետ եւ ար­տա­խորհր­դա­րա­նա­կան ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ Սամ­վել Բա­բա­յա­նը հար­ցաքն­նո­ղից հար­ցաքնն­վող դար­ձավ, այ­սինքն` որ­սորդ էր, որս դար­ձավ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ