Կռվողներից մեկի մուրազը փորում են թողնելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք էս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (տեսանյութ) Հայտնի է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի օրն ու վայրը Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ ԱԺ նիստ՝ ուղիղ Լույս չի լինի Նոյեմբերի 16. Օրվա խոսք

ՍԻՄ 27-րդ  համաժողովը

ՍԻՄ-Լուրեր

Ս.թ. հոկռեմբերի 6-ին տեղի ունեցավ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության թիվ 27-րդ  համաժողովը /ընդհանուր ժողովը/ 

  

          Համաժողովի անցկացման օրվա դրությամբ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունում գրանցված է 2241 անդամ:

          Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի՝ Կուսակցության տարածքային ստորաբաժանումներից ընտրված 112 պատվիրակներից համաժողովին (ընդհանուր ժողովին)  մասնակցել են 101-ը:

 

1․ ․ Համաժողովի (Ընդհանուր ժողովի) օրակարգում հաստատվեցին հետեւյալ հարցերը.

1․1․ Համաժողովի նախագահի եւ քարտուղարի ընտրություն: Խմբագրական, մանդատային և հաշվիչ հանձնաժողովների կազմավորում;

1․2․ Կուսակցության նախագահության հաշվետվություն;

1․3 Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն;

1․4․Կուսակցության համաժողովի Բանաձեւի (ծրագրային փաստաթղթի) ընդունում;

1․5․Կուսակցության նոր խմբագրությամբ կանոնադրության քննարկում և հաստատում;

1․6․Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինների ընտրություն;

1․7․Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն:

2․

Օրակարգի 1․2 կետով համաժողովը հավանություն տվեց կուսակցության նախագահության նախորդ ժամանակահատվածի գործունեությանը։ Որոշումը ընդունվեց միաձայն:

Օրակարգի 1․3 կետով համաժողովը հավանություն տվեց վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությանը։ Որոշումը ընդունվեց միաձայն:

Օրակարգի 1.4 կետով համաժողովը կուսակցության Բանաձեւը ընդունեց որպես հիմք և հանձնարարեց խմբագրական հանձնաժողովին ձևավորել Բանաձեւի վերջնական տարբերակը` ըստ ներկայացված առաջարկությունների։ Որոշումը ընդունվեց միաձայն:

Օրակարգի 1.5 կետով համաժողովը միաձայն հաստատեց կուսակցության կանոնադրությյունը նոր խմբագրությամբ, եւ  հանձնարարեց կուսակցության նախագահին լիազորել Գեղամ Գրիգորյանին ներկայացնել կանոնադրությունը նոր խմբագրությամբ պետական գրանցման։ Որոշումը ընդունվեց միաձայն:

Օրակարգի 1.6 կետով համաժողովը ընտրեց կուսակցության ղեկավար մարմնի`Նախագահության հետևյալ  կազմը․

 

Հայկ Բաբուխանյան՝  նախագահ

Արտակ Գրիգորյան՝  փոխնախագահ

 

Նախագահության անդամներ․

  1. Գեղամ Գրիգորյան
  2. Հովհաննես Գալաջյան
  3. Քերոբ Սարգսյան
  4. Թադեւոս Աբգարյան
  5. Վարդան Աստվածատրյան
  6. Զարուհի Բաբուխանյան
  7. Ասքանազ Մինասյան

Օրակարգի 1․7 կետով համաժողովը ընտրեց կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի հետևյալ կազմը` Վալերի Պետրոսյան, Գագիկ Խրշոյան, Իլոնա Ազարյան, Վազգեն Իմիշյան եւ Արմեն Գեւորգյան:

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ