Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Ուկրաինայում ներիշխանական պատերազմը սկսվում է

Միջազգային

Բայց, ի­հար­կե, հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ Մոսկ­վա­յի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րը (Տես նաեւ https://iravunk.com/?p=270522&l=am) շա­րու­նա­կում են մե­ծա­պես կախ­ված մնալ այն բա­նից, թե Ռու­սաս­տանն ինչ հա­ջո­ղությ­ուն­ներ կամ ան­հա­ջո­ղութ­յուն­ներ կու­նե­նա Ուկ­րաի­նա­յում: Այս պա­հի պատ­կերն այն է, որ ի­րավի­ճա­կը շա­րու­նա­կում է զար­գա­նալ Մոսկ­վա­յի հա­մար լա­վա­գույն սցե­նա­րով:

Այս­պես, մի կող­մից, ռու­սա­կան բա­նա­կը շա­րու­նա­կում է ակ­տիվ հար­ձա­կու­մը մի շարք ուղ­ղությ­ուն­նե­րով, որ­տեղ ա­ռաջ­նա­յի­նը, ի­հար­կե, մնում է Ավ­դեեւ­կան: Այն 2014թ.-ից շա­րու­նա­կա­բար ամ­րապնդ­վող գո­տի է ան­մի­ջա­պես Դո­նեցկ քա­ղա­քի դի­մաց, որ­տեղ այս պա­հին ան­գամ կենտ­րո­նաց­ված են ուկ­րաի­նա­կան լա­վա­գույն ստո­րա­բա­ժա­նում­նե­րը: Եվ փաստն այն է, որ ռու­սա­կան ու­ժերն ար­դեն կա­րո­ղա­նում են գրա­վել այս գո­տու ա­մե­նաա­մուր դիր­քե­րը` հա­րա­վից Դո­նեց­կի ուղ­ղութ­յու­նից Ավ­դեեւ­կան պաշտ­պա­նող ա­մե­նա­հին պաշտ­պա­նա­կան շրջան­նե­րը՝ արդ­յու­նա­բե­րա­կան գո­տին: Մ­յուս եր­կու ուղ­ղութ­յու­ննե­րից՝ հ­յու­սի­սից եւ հա­րա­վից ողջ Ավ­դեեւ­կան օ­ղա­կի մեջ առ­նե­լուն միտ­ված հար­ձա­կու­մը եւս շա­րու­նակ­վում է, ռուս­նե­րին միա­նա­լուն մնա­ցել է մոտ 4-5 կմ, բո­լոր ան­ցում­նե­րը կրա­կի տակ են: Կարճ ա­սած, Ավ­դեեւ­կա­յի գրա­վումն ար­դեն կարճ ժա­մա­նա­կի խնդիր է, եւ ա­մե­նա­կա­րե­ւո­րը, դա միան­շա­նակ բու­մե­րան­գի է­ֆեկ­տով կտա­րած­վի ողջ ռուս-ուկ­րաի­նա­կան ռազ­մա­ճա­կա­տով մեկ:

­Հա­ջորդ էա­կան գոր­ծո­նը, որն այս պա­հին աշ­խա­տում է Մոսկ­վա­յի օգ­տին, դա նե­րուկ­րաի­նա­կան մթնո­լորտն է, որն ար­դեն պայ­թում է՝ կապ­ված ինչ­պես ռազ­մա­ճա­կա­տա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րի եւ, ա­ռա­ջին հեր­թին՝ նույն Ավ­դեեւ­կա­յի, ա­պա նաեւ Ա­րեւ­մուտ­քից ֆի­նան­սա­վոր­ման ծայ­րա­հեղ պա­կա­սի հետ: Եվ այն, որ հեր­թա­կան սրա­ցում­նե­րը սկսվե­ցին Ավ­դեեւ­կա­յի արդ­յու­նա­բե­րա­կան գո­տու գրավ­ման պես, աս­վա­ծի հաս­տա­տումն է:

Ուկ­րաի­նա­յի Զին­ված ու­ժե­րի գլխա­վոր հրա­մա­նա­տար Վա­լե­րի Զա­լուժ­նին պետք է հրա­ժա­րա­կան տա՝ հա­ջորդ տար­վա գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ծրագ­րի բա­ցա­կա­յութ­յան պատ­ճա­ռով: Այս մա­սին հայ­տա­րա­րել է Գե­րա­գույն Ռա­դա­յի ազ­գա­յին անվ­տան­գութ­յան եւ պաշտ­պա­նութ­յան կո­մի­տեի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ, իշ­խող «Ժո­ղովր­դի ծա­ռա» ու­ժը ներ­կա­յաց­նող պատ­գա­մա­վոր Մար­յա­նա Բե­զուգ­լա­յան։ «Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժե­րի գե­րա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տա­րը չկա­րո­ղա­ցավ 2024 թվա­կա­նի ծրա­գիր ներ­կա­յաց­նել: Ոչ մեծ, ոչ փոքր, ոչ ա­սի­մետ­րիկ, ոչ սի­մետ­րիկ: Զին­վո­րա­կան­ներն ուղ­ղա­կի ա­սա­ցին, որ պետք է ամ­սա­կան առն­վազն 20 հա­զար քա­ղա­քա­ցու տա­նել»,- գրել է պատ­գա­մա­վորն իր ֆեյս­բուք­յան է­ջում: Իսկ դա մեկ բան է նշա­նա­կում՝ Զե­լենս­կին ո­րո­շել է անց­նել ու­ղիղ գրո­հի՝ իր ներ­կա­յիս հիմ­նա­կան հա­կա­ռա­կորդ Զա­լուժ­նիին հե­ռաց­նե­լու հա­մար:

­Պա­տաս­խա­նը չու­շա­ցավ. Ռա­դա­յում Վ­լա­դի­միր Զե­լենս­կու ներ­կա­յա­ցու­ցիչ Ֆ­յո­դոր Վե­նիս­լավս­կին, քննա­դա­տե­լով իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վո­րին, շատ պարզ ակ­նար­կեց, որ այդ գրո­հի տակ ի­րա­կա­նում Զե­լենս­կին է։ «Կար­ծում եմ, որ տի­կին Բե­զուգ­լա­յի նման գոր­ծու­նեութ­յու­նը, նման պահ­վածքն ա­նըն­դու­նե­լի է, հե­տե­ւա­բար նրա ներ­կա­յութ­յու­նը հանձ­նա­ժո­ղո­վում կա­րող է ի­րա­կան վտանգ ներ­կա­յաց­նել ազ­գա­յին անվ­տան­գութ­յա­նը»,- ա­սաց պատ­գա­մա­վո­րը, ո­րը նշա­նա­կում է՝ մար­տահ­րա­վերն ըն­դուն­ված է, հի­մա տես­նենք, թե ով՝ ում:

Ի­մաստ չու­նի ներ­կա­յաց­նել հա­ջոր­դած բուռն քննար­կում­նե­րը, որ­տեղ Զե­լենս­կու թի­մը փոր­ձում է հար­ձակ­վել, Զա­լուժ­նիի թի­մը, որ­տեղ, բնա­կա­նա­բար, մեծ թիվ են կազ­մում գոր­ծող եւ նախ­կին զին­վո­րա­կան­նե­րը, պա­տաս­խա­նում են: Ընդ­հա­նուր ի­մաս­տը պարզ է. Ուկ­րաի­նա­յի քա­ղա­քա­կան ու ռազ­մա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի մի­ջեւ խո­րը կոնֆ­լիկ­տը, ո­րը սպաս­վում էր, որ մոտ ժա­մա­նակ­ներս պայ­թե­լու է, կար­ծես ար­դեն այդ փու­լում է: Մի­գու­ցե կփոր­ձեն այս ան­գամ էլ հրա­դա­դար կնքել: Բայց դա չի լու­ծում խոր­քա­յին կոնֆ­լիկ­տը: Այ­սինքն, Ավ­դեեւ­կա­յի գրավ­ման պես ուկ­րաի­նա­կան քա­ղա­քա­կան դաշ­տը հաս­տատ մեծ պայթ­յու­նից չի խու­սա­փի. պետք է մե­ղա­վոր, եւ այդ­պի­սին կա­րող է ներ­կա­յաց­վել Զե­լենս­կին կամ Զա­լուժ­նին: Արդ­յուն­քում, Մոսկ­վան Ավ­դեեւ­կա­յում ակ­տի­վաց­նում է ի­րա­դար­ձութ­յու­ննե­րի զար­գա­ցում­նե­րը՝ դրա­նով նպաս­տե­լով այդ ներ­քին պայթ­յու­նի ա­րա­գաց­մա­նը:

­Մի խոս­քով, ա­ռա­ջի­կա մեկ-եր­կու շա­բաթ­նե­րը խոս­տա­նում են ո­րո­շիչ լի­նել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված