Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Նիկոլը, եթե մեկնի Սանկտ Պետերբուրգ, ստիպված կլինի Պուտինի եւ Ալիեւի հետ հանդիպում ունենալ

Միջազգային

Օ­րերս ՀՀ ԱԳՆ-ից հայտ­նե­ցին, ըստ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան՝ նո­յեմ­բե­րի 30-ին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան եւ Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան պե­տա­կան սահ­մա­նին տե­ղի կու­նե­նա եր­կու երկր­նե­րի սահ­մա­նի սահ­մա­նա­զատ­ման հանձ­նա­ժո­ղո­վի հեր­թա­կան հան­դի­պու­մը: Զու­գա­հե­ռա­բար, Հա­յաս­տա­նում սկսե­ցին ա­վե­լի հա­մո­զիչ տեսք ստա­նալ խո­սակ­ցութ­յուն­նե­րը, թե Ար­ցա­խի ԱԺ-ն պատ­րաստ­վում է նիստ հրա­վի­րել:

ԻՆՉՈՒ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՈՐՈՇԵՑԻՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼ

Այս եր­կու թե­մա­նե­րը պա­տա­հա­բա՞ր հա­մընկան. հա­զիվ թե: Բայց նախ փոր­ձենք հաս­կա­նալ, թե ի՞նչ է պատ­րաստ­վում քննար­կել Ար­ցա­խի ԱԺ-ն: Այս պա­հին ար­ցախ­յան դեռ պաշ­տո­նա­պես չլու­ծար­ված ԱԺ-ն կա­րող է հե­տեւ­յալ հար­ցե­րը բե­րել օ­րա­կարգ:

Ա­ռա­ջի­նը, ար­ցա­խա­հա­յե­րը մնում են Հա­յաս­տա­նում (կամ այլ երկ­րում), այս­տեղ հաս­տա­տում են վտա­րան­դի կա­ռա­վա­րութ­յուն՝ հե­ռան­կա­րում ար­ցա­խա­հա­յութ­յա­նը հայ­րե­նի տուն վե­րա­դարձ­նե­լու ծրագ­րով: Այդ թվում` ար­տա­քին գլո­բալ խա­ղա­ցող­նե­րից մե­կին օգ­նութ­յան խնդրան­քով դի­մե­լով:

Երկ­րոր­դը, ըն­դու­նում են, որ Ար­ցա­խը վերջ­նա­կա­նա­պես լու­ծար­ված է, ստա­նում են Նի­կո­լի ա­սած ՀՀ քա­ղա­քա­ցիութ­յու­նը (կամ կա­րող են հե­ռա­նալ այլ երկր­ներ), ին­տեգր­վում են այս­տեղ:

Եր­րոր­դը, սկսում են հենց այս պա­հին ար­ցա­խա­հա­յութ­յան Ար­ցախ վե­րա­դար­ձի գոր­ծըն­թաց: Թե ինչ կար­գա­վի­ճա­կով, դա հար­ցի երկ­րորդ մասն է:

­Կամ ե­թե Ար­ցա­խի ԱԺ-ն ն­ման նիստ ա­ռա­ջի­կա ամս­վա ըն­թաց­քում եւս չի գու­մա­րում, ա­պա դրա­նով մե­խա­նի­կո­րեն հաս­տատ­վում է Ար­ցա­խը լու­ծա­րե­լու մա­սին Շահ­րա­ման­յա­նի ստո­րագ­րած հայտ­նի փաս­տա­թուղ­թը, դեռ ի­րա­վա­բա­նո­րեն պահ­պան­վող ար­ցախ­յան պե­տա­կան կա­ռույց­ներն այդ հիմ­քով դառ­նում են վերջ­նա­կա­նա­պես լու­ծար­ված: Ըստ այդմ, չի լի­նե­լու ո­րե­ւէ մար­մին, որն ար­ցա­խա­հա­յութ­յան ա­նու­նից ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու նույ­նիսկ ձե­ւա­կան լիա­զո­րութ­յուն­ներ ու­նե­նա: Դ­րա­նից հե­տո ար­ցա­խա­հա­յե­րից յու­րա­քանչ­յու­րին (կամ մանր թի­մե­րին) կմնա ո­րո­շել՝ ինչ է ա­նե­լու, կվե­րա­դառ­նա Ար­ցա՞խ, կմնա Հա­յաս­տա­նո՞ւմ, թե՞ այս­տե­ղից էլ կհե­ռա­նա: Իսկ Ա­լիե­ւը հնա­րա­վո­րութ­յուն է ստա­նում Շահ­րա­ման­յա­նի ստո­րագ­րած թուղ­թը ներ­կա­յաց­նել, որ­պես պատ­մա­կան նշա­նա­կութ­յան փաս­տա­թուղթ, թե դրա­նով հա­յե­րը հաս­տա­տել են, որ Ար­ցա­խի հետ ո­րե­ւէ կապ չու­նեն, քա­նի որ մնա­ցած բո­լոր հա­յե­րը, գտնվե­լով Հա­յաս­տա­նում, այն է՝ ոչ ադր­բե­ջա­նա­կան ու­ղիղ ճնշման տակ, լռել են` դրա­նով ըն­դու­նե­լով այդ թղթի օ­րի­նա­կան լի­նե­լը:

­Կարճ ա­սած, այս պա­հին ԱՀ ԱԺ դեռ պատ­գա­մա­վոր կոչ­վող ան­ձան­ցից է կախ­ված՝ հայ­կա­կան Ար­ցախ կոչ­վա­ծը, կամ դրա ուղ­ղութ­յամբ ո­րե­ւէ հույս լի­նե­լո՞ւ է, թե՝ ոչ: Ընդ ո­րում, նաեւ գի­տակ­ցե­լով, որ նիստ չհրա­վի­րե­լու դեպ­քում կամ հրա­վի­րե­լու եւ Շահ­րա­ման­յա­նի ստո­րագ­րածն ու­ժի մեջ թող­նե­լու դեպ­քում ԱՀ ԱԺ պատ­գա­մա­վոր հա­մար­վող մոտ 3,5 տասն­յակ ան­ձանց վրա է մնա­լու Ար­ցա­խի ոչն­չաց­ման «դա­գա­ղի վեր­ջին մե­խը խփո­ղի» պատ­մա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը: Թե­րեւս նաեւ նման պա­տաս­խա­նատ­վութ­յու­նից, բայց ա­ռա­ջին հեր­թին սե­փա­կան թի­մե­րի ղե­կա­վար­նե­րի հրա­հանգ­նե­րի արդ­յուն­քում է, որ, կար­ծես թե, սկսել են լրջո­րեն խո­սել նիս­տան­ման մի բան ա­նե­լու մա­սին: Ա­վե­լին, ինչ­պես ակ­նար­կե­ցին դեռ ո­րոշ պատ­գա­մա­վոր­ներ, այս պա­հին ակ­տիվ կու­լի­սա­յին քննար­կում­ներ են ըն­թա­նում նաեւ օ­րա­կար­գի շուրջ, այդ թվում, շատ է խոս­վում ար­ցա­խա­հա­յութ­յան մի մա­սին Ար­ցախ, ա­վե­լի կոնկ­րետ՝ Ս­տե­փա­նա­կերտ վե­րա­դառ­նա­լու ծրա­գիր մշա­կե­լու մա­սին: Աղբ­յուր­ներն ակ­նար­կում են, որ քննարկ­վում է նաեւ վտա­րան­դի կա­ռա­վա­րութ­յան հար­ցը, ինչ­քան էլ որ օ­րերս Ա­լեն Սի­մոն­յանն այդ կա­պակ­ցութ­յամբ հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րեց, թե Ար­ցա­խի պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի պահ­պա­նումն ու զար­գա­ցու­մը Հա­յաս­տա­նում մեծ սպառ­նա­լիք են ՀՀ անվ­տան­գութ­յա­նը։ Սա­կայն աղբ­յուր­ներն ակ­նար­կում են, որ այս պա­հին շրջա­նառ­վում է տե­սա­կետ, որ խո­շոր խա­ղա­ցող­նե­րի մոտ կա տրա­մադ­րութ­յուն­նե­րի փո­փո­խութ­յուն­ներ: Այ­սինքն, ե­թե մինչ այս այն հիմ­նա­կան թեզն էր, թե Ար­ցա­խը պետք է վերջ­նա­կա­նա­պես լու­ծար­վի, ա­պա այս պա­հին սկսել է ա­ռաջ­նա­յին դառ­նալ ար­ցա­խա­հա­յութ­յան վե­րա­դարձի գա­ղա­փա­րը, ո­րը ե­թե չհա­ջող­վի, ա­պա կա­րող է ծան­րութ­յան կենտ­րո­նը տե­ղա­փոխ­վել վտա­րան­դի կա­ռա­վա­րութ­յան սխե­մա­յի վրա:

ԲԱ՞Ն Է ՓՈԽՎԵԼ

­Հաս­կա­նա­լու հա­մար, թե ինչ տա­րօ­րի­նակ ի­րա­վի­ճակ է ԱՀ ԱԺ նիստ հրա­վի­րե­լու հար­ցի հետ կապ­ված, պետք է նաեւ հե­տեւ­յալ փաս­տը չմո­ռա­նանք: Դա­վիթ Իշ­խան­յա­նը Բաք­վում կա­լա­նա­վոր­ված է, եւ միակ մար­դը, ով նիստ հրա­վի­րե­լու ի­րա­վա­սութ­յուն ու­նի, դա ԱՀ ԱԺ նա­խա­գա­հի պար­տա­կա­նութ­յուն­նե­րը կա­տա­րող, փոխ­նա­խա­գահ, Սամ­վել Բա­բա­յա­նի թի­մը ներ­կա­յաց­նող Գա­գիկ Բա­ղունցն է: Նա, ինչ­պես հայտ­նի է, Հա­յաս­տան հաս­նե­լուն պես ընդ­հա­տակ էր ան­ցել: Ա­վե­լին, կա­յին խո­սակ­ցութ­յուն­ներ, որ հե­ռա­ցել է Հա­յաս­տա­նից, եւ մեր միան­գա­մայն ար­ժա­նա­հա­վատ աղբ­յուր­նե­րը պնդում են, որ այդ­պես էլ կա: Բայց ա­հա օ­րերս Բա­ղուն­ցը ի հայտ ե­կավ՝ պաշ­տո­նա­պես ներ­կա­յաց­նե­լով իր թի­մա­կից՝ «Միաս­նա­կան հայ­րե­նիք» խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր եւ քար­տու­ղար Դա­վիթ Բաղ­դա­սար­յա­նի հրա­ժա­րա­կա­նի դի­մու­մը. հա­կա­ռու­սա­կան դիր­քե­րից հան­դես ե­կող խմբակ­ցութ­յան քար­տու­ղա­րը, պարզ­վում է, ո­րո­շել է հանգր­վա­նել Ռու­սաս­տա­նում: Եվ երբ դրան հա­ջոր­դեց ԱԺ նիս­տի մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րը, դա հու­շում է, որ Բա­ղուն­ցին վեր­ջա­պես «գտել» են, իսկ ա­վե­լի կոնկ­րետ՝ Սա­մոն հրա­հան­գել է «ընդ­հա­տա­կից» դուրս գալ, ինչ­պես որ մինչ այդ «ընդ­հա­տակ» էին գոր­ծու­ղել՝ ԱԺ նիս­տի հրա­վի­րու­մը բա­ցա­ռե­լու հա­մար: Իսկ այն, որ Սա­մոն ա­ռանց Նի­կո­լի «դաբ­րո­յի» նման քայ­լեր չէր ա­նի, են­թադ­րե­լի է: Այ­սինքն ի՞նչ, ե­թե Նի­կո­լին մինչ այս ԱՀ ԱԺ նիստ պետք չէր, հի­մա պե՞տք է:

Այս­տեղ թե­րեւս նկա­տենք, որ ար­ցա­խա­հա­յութ­յան՝ Ար­ցախ վե­րա­դառ­նա­լու թե­մա­յին Նի­կոլն անդ­րա­դար­ձավ նաեւ իր վեր­ջին ա­սու­լի­սում, ընդ ո­րում, շատ հե­տաքր­քիր ձե­ւով: Ըստ նրա, թեեւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից բռնի տե­ղա­հան­ված հա­յե­րի վե­րա­դար­ձը Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ քննարկ­վում է, այդ թվում՝ մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում, սա­կայն այ­սօր­վա դրութ­յամբ այդ վե­րա­դարձն ի­րա­տե­սա­կան չէ։ Մեկ­նա­բա­նում է այս­պես՝ ե­թե այդ մարդ­կանց վե­րա­դարձն այ­սօր ի­րա­տե­սա­կան լի­ներ, նրանք էն գլխից չէին լքի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը։

­Փոր­ձենք հաս­կա­նալ: Թե Նի­կո­լի հա­մար ինչ է նշա­նա­կում «մի­ջազ­գա­յին հար­թակ­ներ» աս­վա­ծը, դա դժվար չէ կռա­հել. խոս­քը ա­րեւմտ­յան հար­թակ­նե­րի մա­սին է: Եվ նա ճիշտ է. վեր­ջին ժա­մա­նակ­ներս ար­ցա­խա­հա­յութ­յան վե­րա­դար­ձի մա­սին Ա­րեւ­մուտ­քում խո­սում են հա­մա­տա­րած, այդ թվում՝ պա­հան­ջե­լով Ա­լիե­ւից դրա հա­մար ստեղ­ծել բո­լոր պայ­ման­նե­րը: Այ, ե­թե ժա­մա­նա­կին, երբ մար­դիկ հե­ռա­նում էին, նույն տո­նայ­նութ­յամբ Ա­լիե­ւին պա­հանջ­ներ ներ­կա­յաց­վեին, մեծ հարց է, թե ար­ցա­խա­հա­յե­րը կհե­ռա­նա­յի՞ն: Իսկ հի­մա նման­վում է, որ ե­թե սեպ­տեմ­բե­րին դեռ մի բան էլ ար­ցա­խա­հա­յե­րին «տա­կից» հա­մո­զում էին, թե՝ գնա­ցեք, Հա­յաս­տա­նում լավ կլի­նի, Նի­կո­լը ձեզ տուն կտա, հի­մա մեկ հրա­հան­գով մո­տե­ցու­մը փոխ­վել է՝ ար­ցա­խա­հա­յե­րը պետք է վե­րա­դառ­նան: Ու նման է նրան, որ այս ան­գամ Նի­կո­լը, ով ա­ռա­ջին պա­հին խո­սում էր, թե ար­ցա­խա­հա­յե­րը կա­րող են մնալ, հի­մա ար­դեն հենց ա­րեւմտ­յան այդ հար­թակ­նե­րին է ուղ­ղում խոս­քը, թե՝ մար­դիկ չեն ու­զում վե­րա­դառ­նալ, վա­խե­նում են:

­Կա­րե­լի է նաեւ հաս­կա­նալ, թե «մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում» ին­չու հան­կարծ տո­նայ­նութ­յու­նը փոխ­վեց: Մինչ ար­ցա­խա­հա­յե­րի հե­ռա­նալն Ա­լիեւն ա­մեն կերպ հա­ճո­յա­նում էր Ա­րեւ­մուտ­քին, թե ինչ­պես կա­սեք, օ­րենք է, էս է, կգանք Բր­յու­սել, որ Նի­կո­լի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րենք: Ու հենց ար­ցախ­ցի­նե­րը հե­ռա­ցան, Ա­լիե­ւը միան­գա­մից փոխ­վեց, թե ինչ Բր­յու­սել, ես կա՛մ Մոսկ­վա­յում կբա­նակ­ցեմ, կա՛մ, ե­թե Նի­կո­լը դեմ է Մոսկ­վա­յին, կա­րող ենք եր­կու­սով նստել-խո­սել Թ­բի­լի­սիում: Գու­մա­րած, ռու­սա­կան զոր­քե­րը, ո­րոնց հա­նելն ա­մե­րի­կա­ցի­նե­րի հիմ­նա­կան նպա­տակն էր, մնա­ցին Ար­ցա­խում, ինչն ար­դեն իսկ պարզ ակ­նարկ է, որ Ա­լիե­ւը Վա­շինգ­տո­նի «գլխից թռավ»: Ա­մե­րի­կա­ցի­նե­րը փոր­ձե­ցին Հեյ­դա­րո­վի­չին «դար­ձի բե­րել», սա­կայն ոչ միայն չկա­րո­ղա­ցան, այլ ան­գամ Բա­քուն ար­գե­լեց Վա­շինգ­տո­նի «սրբութ­յան սրբոց­նե­րից» մե­կի՝ USAID-ի գոր­ծու­նեութ­յունն Ադր­բե­ջա­նում, իսկ դրա ղե­կա­վար եւ ա­մե­րիկ­յան է­լի­տա­յում «հարց լու­ծո­ղի» հա­մա­րում ու­նե­ցող Սա­ման­տա Փաո­ւե­րին այն­պի­սի ծանր մե­ղադ­րանք­ներ ներ­կա­յաց­րեց, որ Վա­շինգ­տո­նը հա­զիվ թե կա­րո­ղա­նա դա մար­սել: Հի­մա կար­ծես թե փոր­ձե­լու են ա­րա­գաց­ված «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն» սար­քել Ադր­բե­ջա­նում: Սա­կայն զգաց­վում է նաեւ, որ Ա­լիե­ւը դրան սպա­սում էր. ար­դեն իսկ սկսել է բռնել պո­տենց­իալ «հե­ղա­փո­խա­կան­նե­րին»:

ՆԻԿՈԼԻՆ ԻՆՉ Է ՄՆՈՒՄ

Այս­պի­սով, նման է, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը սկսել են հաս­կա­նալ՝ այն պա­հից, երբ ար­ցա­խա­հա­յե­րը հե­ռա­ցան, ի­րենք կորց­րին Ա­լիե­ւի վրա ճնշե­լու հիմ­նա­կան գոր­ծի­քա­կազ­մը: Ու հի­մա փոր­ձում են ներ­գաղթ կազ­մա­կեր­պել, բայց դա եւս հա­զիվ թե ո­րե­ւէ բան տա: Նախ, ակն­հայ­տո­րեն Ա­լիե­ւը դրան եւս պատ­րաստ է. կա­րող է ըն­դու­նել վե­րա­դար­ձող­նե­րին, տե­ղա­վո­րել Ս­տե­փա­նա­կեր­տում, քա­ղա­քա­ցիութ­յուն տալ, եւ վերջ: Կար­գա­վի­ճա­կի թե­ման ար­դեն փակ­ված է: Դա ձեռն­տու է նաեւ ռուս­նե­րին. խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յութ­յա­նը նոր տրա­մա­բա­նութ­յուն կհա­ղոր­դեն: Ե­թե չվե­րա­դառ­նան, Բաք­վի եւ Մոսկ­վա­յի հա­մար դա էլ խնդիր չէ. ներ­կա ի­րա­վի­ճա­կը եւս նրանց հա­մար ըն­դու­նե­լի է: Ա­սենք ա­մե­րի­կա­ցի­ներն էլ, ե­թե այս նոր ծրագ­րե­րը չստաց­վեն, «մի կերպ» կդի­մա­նան: Ա­ռանց այդ էլ այն­քան լրջա­գույն խնդիր­ներ կան, որ այս մե­կը կա­րող է փոքր ա­նա­խոր­ժութ­յան տակ դուրս գրվել:

Ա­մե­նա­տա­րօ­րի­նա­կը մնում է Նի­կո­լի վի­ճա­կը: Ինքն է խոս­տո­վա­նում՝ ար­ցա­խա­հա­յե­րի վե­րա­դար­ձը «մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում»` քննար­կում­նե­րի արդ­յուն­քում ի­րա­տե­սա­կան չէ: Ժա­մա­նակն էլ իր օգ­տին չի աշ­խա­տում. ԱՄՆ-ն մտ­նում է ծանր նա­խընտ­րա­կան փուլ, որ­տեղ կաս­կա­ծե­լի է, որ ներ­կա գոր­ծըն­թաց­ներն ա­ռաջ տա­նող ու ա­ջակ­ցութ­յուն խոս­տա­ցած ու­ժե­րը կմնան իշ­խա­նութ­յան: Մ­յուս կող­մից, Ա­լիեւն այդ­պես էլ չի գա­լիս «մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում» «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու: Հեր­թա­կան զգու­շա­ցու­մը ե­կավ Ի­րա­նից՝ այդ երկ­րի ԱԳ նա­խա­րա­րի եւ Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի դես­պան­նե­րի հան­դիպ­ման մի­ջո­ցով, թե՝ ան­թույ­լատ­րե­լի է ա­րեւմտ­յան ու­ժեր տա­րա­ծաշր­ջան բե­րե­լը: Վեր­ջա­պես, Նի­կո­լի մի­ջազ­գա­յին վար­կա­նի­շը հա­սել է այն­պի­սի խղճուկ վի­ճա­կի, որ ան­գամ Հա­րա­վա­յին Օ­սիա­յի նա­խա­գա­հը կա­րող է նրա ե­րե­սին նե­տել, թե՝ մեզ չի հե­տաքրք­րում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը ծանր վի­ճա­կում թո­ղած Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի կար­ծի­քը:

Եվ այն, որ այս ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լը ո­րո­շեց մեկ­նել Սանկտ Պե­տեր­բուրգ՝ ԱՊՀ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի ա­վան­դա­կան ոչ պաշ­տո­նա­կան հան­դիպ­մա­նը եւ կմաս­նակ­ցի Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան միութ­յան (ԵԱՏՄ) պաշ­տո­նա­կան հան­դիպ­մա­նը, պա­տա­հա­կան չէ. գնա­լու այլ տեղ ար­դեն չի մնա­ցել: Ա­մեն դեպ­քում, այդ այ­ցի լուրն ար­դեն հաս­տա­տել է ՌԴ նա­խա­գա­հի օգ­նա­կան Յու­րի Ու­շա­կո­վը։ Միայն թե դեռ պարզ չէ՝ Սանկտ Պե­տեր­բուր­գում Նի­կո­լը կու­նե­նա՞ ե­ռա­կողմ հան­դի­պում Պու­տի­նի եւ Ա­լիե­ւի հետ. պետք է որ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված