Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Արտահերթ ընտրությունների ուրվականը սկսել է շրջել Հայաստանով

Ներքաղաքական

Վերջին օրերին  Հայաստանում ակտիվորեն քննարկվում է  արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման: Եվ անգամ Նիկոլը  կարծես թե հատուկ  յուղ լցրեց այդ թեման ավելի բորբոքելու համար:

Իհարկե, անտրամաբանական է, որ Արցախը  վերջնականապես թշնամուն հանձնելուց  եւ   Արցախում բնակվող 120 հազար ՀՀ քաղաքացիներին անօգնական թողնելուց հետո  ՀՀ գործող վարչախումբը շարունակում է  պաշտոնավարել կարծես թե  ոչինչ չի եղել: Անբնական է նաեւ, որ  Նիկոլը  հընթացս փոխում է  երկրի  արտաքին քաղաքական կուրսը, ըստ էության, 180 աստիճանով, դարձնելով այն անթաքույց հակառուսական: Ընդ որում, այդ մասին  նա հրապարակայնորեն որեւէ տեղ  չի ասել իր 2021թ.  նախընտրական  ելույթների ժամանակ: Արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխությունը  չի ֆիքսվել նաեւ կառավարության  ներկայացված ծրագրերից եւ ոչ մեկում: Ասյքանից հետո  ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը  շարունակում են իրենց անվրդով եւ «բնականոն» աշխատանքը խորհրդարանի շրջանակներում:

Մյուս կողմից  չմոռանանք, որ երբ 2020թ.-ին  Նիկոլը  հանձնեց Արցախի կեսը,  շուրջ կես տարի անց  նա կազմակերպեց արտահերթ ընտրություններ եւ ստացավ  նոր մանդատ  իր  գործունեությունը շարունակելու համար, որի արդյունքում հանձնեց նաեւ Արցախի մնացած տարածքները եւ ոչ միայն: Այժմ էլ դեռ Նիկոլը հանձնելու բաներ ունի եւ հավանաբար կցանկանա թարմացնել իր մանդատը մանավանդ, որ դրա համար ստեղծվել են շատ հարմար պայմաններ: 

Իսկ որոնք են այդ պայմանները: Նախեւառաջ  վերջին երկու  խոշոր ընտրությունները` 2021թ. խորհրդարանական եւ 2023թ.-ի  Երեւանի ավագանու  ցույց տվեցին, որ  ընդդիմությունը չի միավորվում,  մեկ ճակատ չի ստեղծում եւ ընդդիմադիրների մի մասը  գնում է առանձին-առանձին ընտրությունների, ապահովելով դրանց լեգիտիմությունը, իսկ մյուս մասը ընդհանրապես կա՛մ չի մասնակցում, կա՛մ մասնակցում է  այնքանով` որքանով:

Երկրորդ հանգամանքը այն է, որ  Նիկոլի հեղաշրջումից հետո  անցած  հինգ ու կես տարվա ընթացքում այդպես էլ  չձեւավորվեց  նոր  քաղաքական  ընդդիմադիր առաջնորդող ուժ եւ  հայկական քաղաքական դաշտը մնաց  «նախկիններ-ներկաներ» կամ «սեւ-սպիտակ» բանաձեւի մեջ, ինչը, իհարկե,  ձեռնտու է  առաջին  հերթին Նիկոլին:

Երրորդը: Հայաստանի շարունակական պարտությունները  եւ վերոհիշյալ երկու հանգամանքները առաջացրել են ժողովրդական լայն զանգվածների խորը հիասթափություն ու անտարբերություն: Դա բերել է նրան, որ  վերջին ընտրությունների ժամանակ գրանցվել է ընտրողների ռեկորդային  ցածր  մասնակցություն: Այդ հանգամանքը, բնականաբար, ձեռնտու է Նիկոլին, քանի որ  նա ավելի արդյունավետ է օգտագործում ադմինիստրատիվ ռեսուրսը  եւ կարողանալով հավաքել ընտրողների ընդհանուր թվից չնչին տոկոսներ (վերջին ընտրություններում` 9 տոկոս) ապահովում է իր իշխանության շարունակականությունը:

Չորրորդ: Բոլոր դեպքերում ընտրությունից ընտրություն Նիկոլի վարկանիշը  անըդհատ ընկնում է եւ հայտնի չէ, թե այս տեմպերով առավել եւս, եթե Նիկոլը պատրաստվում է հանձնել անկլավները եւ սիրավեպ սկսել թուրքերի եւ ադրբեջանցիների հետ, ինչպիսի ռեյտինգ նա կունենա ԱԺ հերթական ընտրություններում, այսինքն 2026 թվականի  մայիս-հունիսին: Հետեւապես  քանի դեռ  ստեղծված են վերոհիշյալ Նիկոլի համար բարենպաստ պայմաններ, ակնհայտ երեւում է, որ նա շտապում է  վերարտադրել իր իշխանությունը:

Հինգերրորդ: Ընդ որում,  գնալով վատթարանում է Նիկոլի միջազգային վարկանիշը: Ռուսաստանի հետ հարաբերությունները  օրեցօր գահավիժում են եւ պաշտոնական Մոսկվայից  ու իր դաշնակիցներից  հնչում է Նիկոլի հանդեպ  ավելի ու ավելի կոշտացող հռետորաբանություն: Արեւմուտքի  կողմից հնչող խոսքերը, թեեւ շատ ավելի մեղմ են, սակայն գործերը շատ ավելի խիստ պայմանների մեջ են դրել Նիկոլին: Ակնհայտ է, որ Արեւմուտքը Նիկոլին ստիպում է  կատարել ավելի ու ավելի  հակառուսական ու, արդյունքում,  հակահայկական քայլեր, սեղմելով Նիկոլի շուրջ  շրջանակները: Այս տեսակետից  2024թ.-ի  գարունը կամ ամառվա սկիզբը  Նիկոլի համար հարմար ժամանակահատված է «պլստալու» համար նաեւ  արտաքին  վատթարացվող պայմաններում: Բանն  այն է, որ ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Վաշինգտոնը զբաղված են լինելու իրենց երկրներում  նախագահական ընտրություններով եւ, բնականաբար,  քիչ ժամանակ եւ ռեսուրսներ են տրամադրելու  Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: Ավելի քիչ, քան դա կլինի  իրենց ընտրություններից հետո:

Այս ֆոնի վրա ընդդիմության  գործողությունները շարունակում են մնալ  տարանջատված եւ ոչ վճռական: Գլխավոր ընդդիմության` Ռոբերտ Քոչարյանի թիմը, թեեւ զբաղված է իր նոր ապագա լիդերի ` Լեւոն Քոչարյանի  աճեցման գործով, սակայն չի ներկայացնում որեւէ  ծրագիր, որի արդյունքում  կարող է իրականացնել, ինչպես  երկրում իշխանափոխություն, այդպես էլ բարելավել երկրի վիճակը , թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ անվտանգային, թե՛ ժողովրդագրական, թե՛ այլ առումներով: Ցավոք սրտի, երկրի այլ ընդդիմադիր քաղաքական ուժերը  նույնպես դեռեւս չեն գտել  միավորման համար  բոլորի համար ընդհանուր պլատֆորմ եւ մնում են տարանջատված ու դրանով իսկ Նիկոլի իշխանության համար անվտանգ:

Ահա սա է Նիկոլի արտահերթ ընտրություններ նախաձեռնելու  դրդող տրամաբանությունը, թեեւ անակնկալներից ոչ ոք երաշխավորված չէ: 

Ա. Հովհաննիսյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված