ՆԳՆ Փրկարար ծառայությունը մասնակցել է ԱՊՀ երկրների միջպետական խորհրդի առցանց նիստին
Հասարակություն
Նոյեմբերի 24-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը և ՓԾ ՃԿԱԿ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արսեն Սարոյանը մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների՝ տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների միջպետական 35-րդ խորհրդի նիստին, որն անցկացվել է առցանց ձևաչափով։
Խորհրդի նիստում 2024 թվականի միջպետական խորհրդի նախագահությունը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը, որը կղեկավարի ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։
Տիգրան Պետրոսյանը հանդես է եկել ելույթով, որտեղ կարևորել է ԱՊՀ կոմիտեի ջանքերն ու նախաձեռնությունները՝ ուղղված արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության զարգացմանը, ինչպես նաև արդյունավետ փոխհամագործակցություն է մաղթել առաջիկա աշխատանքներում։