ԱՄՆ-ում ոստիկանները մեկ ժամից ավելի հետապնդել են բեռնատարը, որչը վարել է 12-ամյա առեւանգողը
Հասարակություն
ԱՄՆ Միչիգան նահանգի ոստիկանությունը մեկ ժամից ավելի է ծախսել՝ հետապնդելով 12-ամյա աշակերտի կողմից տեղի դպրոցից գողացված բեռնատարը, հայտնել են Էն Արբոր իրավապահները:
Հետապնդման ընթացքում, որը հասել է ժամում 15-20 մղոն (ժամում 24-32 կիլոմետր) արագության, անչափահաս հանցագործը վնասել է մեկ տասնյակ ավտոմեքենա, սակայն ոչ ոք չի տուժել։
Բռնելով տղային՝ ոստիկանները նրան բերման են ենթարկել։ Պարզվել է, որ 15 տոննա կշռող բեռնատարը չկողպված է կայանված եղել ավագ դպրոցի տարածքում՝ խցիկում թաքցված բանալիներով։