Փոթորիկը, որը վերջին օրերին ծավալվում է Սեւ ծովում, հսկայական վնաս է հասցրել նաեւ Ուկրաինայի ցամաքային գոտում: 17 մարզերի 1500 բնակավայր հոսանքազրկվել է, պոկվել են տանիքներ, ծառերը՝ տապալվել: Այժմ ցիկլոնի էպիկենտրոնը տեղափոխվում է հյուսիսային շրջաններ։
«Օդեսա-Կիև մայրուղին երկու ուղղություններով փակ է, մարդիկ փորձում են դուրս գալ հանդիպակաց երթուղիով։ Մեքենաներում երեխաներ կան, գազը վերջանում է... Դեպի Օդեսա տանող ճանապարհն ընդհանրապես մաքրված չէ!!! Ոչ մի տրակտոր: Շատ մարդիկ թողնում են իրենց մեքենաները ճանապարհի եզրին»,- հայտնում են տեղական աղբյուրները: