Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

«ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐ»` MADE IN TURKEY. ԱՐԿԱԾՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Վերլուծություն

Ա­սում եք «նախ­կին թա­լան­չի­նե՞ր»: Ի­յա՜, ի­րո՞ք: Բա վեր­ջին 5 տա­րում երկ­րի վրա 5 մի­լիարդ դո­լա­րի նոր ար­տա­քին պարտ­քը է­լի «նախ­կին­նե՞ր» են ծան­րաց­րել` փաս­տո­րեն ա­մեն օր լրա­ցու­ցիչ $3.000.000: Հի­մա ո՞վ է թա­լան­չին, ձե­զա­նից էլ լավ թա­լան­չի՞... Ու դա քիչ է` հի­մա բո­լո­րը փաս­տում են, ՀՀ վար­չա­պե­տի ա­թո­ռը զբա­ղեց­նող ան­ձը դա­վա­ճան է: Չէ, խոս­քը ֆրան­սիա­ցի­նե­րի ու կա­նա­դա­ցի­նե­րի մա­սին չէ, որ գրե­թե ու­ղիղ տեքս­տով ա­սում են` Փա­շին­յա­նի դիր­քո­րո­շու­մը խան­գա­րում է պատ­ժա­մա­ջոց­ներ կի­րա­ռել Ադր­բե­ջա­նի դեմ: Ոչ էլ այն հան­գա­ման­քը, որ Պու­տինն այլևս չի ա­սում` «он не пре­да­тель»: Հի­մա նույ­նիսկ Հա­րա­վա­յին Օ­սիա­յի ու Աբ­խա­զիա­յի նա­խա­գահ­ներն են Նի­կո­լին ու­ղիղ տեքս­տով դա­վա­ճան ան­վա­նում:

Ո՞ՐՆ ԷՐ 8 ԺԱՄՎԱ ԴԱՏԱՐԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ

«­Քա­ղա­քա­ցու հար­ցե­րին պա­տաս­խա­նե­լու» թատ­րո­նին կա­պի­տուլ­յան­տը թերևս եր­կար է պատ­րաստ­վել` 500 հար­ցից ընտր­վել էր 60–ը, ո­րոնց Նի­կո­լը պա­տաս­խա­նում էր 8 ժամ շա­րու­նակ: Այն, որ կա­պի­տուլ­յան­տը ան­գե­րա­զան­ցե­լի մա­նի­պուլ­յա­տոր է, դա ան­հեր­քե­լի փաստ է: Ա­հա մա­նի­պուլ­յա­ցիա­յի «մաս­տեր կլա­սի» օ­րի­նա­կը. «Ես ձեր հար­ցին չեմ ա­սի ա­յո, չեմ էլ ա­սի ոչ, բայց իմ ոչ չա­սե­լը չի նշա­նա­կի ա­յո»:

­Դե ի­հար­կե, եր­կար դա­տար­կա­բա­նեց իր սի­րե­լի թե­մա­յով` որ ի­րեն դուր չի գա­լիս ՀՀ պե­տա­կան դրո­շը և­ օրհ­ներ­գը` կա­պի­տուլ­յան­տը մի հա­տուկ սեր ու­նի պե­տա­կան խորհր­դա­նիշ­նե­րը ցի­նիկ ծաղ­րե­լու հան­դեպ: Բախտ­ներս բե­րեց, որ ի­րեն չհա­մե­մա­տեց Ք­րիս­տո­սի հետ, սա­կայն կրկին փոր­ձեց նույ­նա­նալ Պապ թա­գա­վո­րի հետ. «Ե­թե պատ­մութ­յու­նը գրի նույն ձեռ­քը, որ գրել է Պապ թա­գա­վո­րի մա­սին, պատ­մութ­յան մեջ ես կլի­նեմ հեր­թա­կան Նե­ռը, սրբա­պիղ­ծը, դա­վա­ճա­նը, հո­ղա­տուն, իսկ ե­թե այդ պատ­մութ­յու­նը կգրի մեկ ու­րիշ ձեռք, ո­րի հա­մար ա­ռանց­քա­յին ու­ղե­նի­շը եւ ար­ժե­քը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յունն է, կա­սի որ մար­դը բո­լոր ջան­քե­րը գոր­ծադր­եց, որ­պես­զի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը լի­նի ինք­նիշ­խան, ան­կախ, ժո­ղովր­դա­վա­րա­կան պե­տութ­յուն»: Բայց ախր` դու ո՜ւր, Նո­րին ար­քա­յա­կան մե­ծութ­յուն Պապ Ար­շա­կու­նին` ո՜ւր... Պապ թա­գա­վո­րը Ձի­րա­վի ճա­կա­տա­մար­տում հաղ­թեց թշնա­մուն և վռն­դեց մեր երկ­րից, դու հող հանձ­նեցիր, Պապ Ար­շա­կու­նին բա­նա­կը հզո­րաց­րեց, դու քան­դե­ցիր... Ե­թե Պապ թա­գա­վոր ես, ա­պա ֆեյք, made in Tur­key, և բա­ցի Ան­կա­րա­յից և Բաք­վից, ում «ջեք փոթն» ես դու, բո­լո­րը պատ­մութ­յան մեջ քեզ կար­ձա­նագ­րեն նեռ, սրբա­պիղծ, դա­վա­ճան, հո­ղա­տու:

­Բայց վե­րա­դառ­նանք հար­ցու­պա­տաս­խա­նին: Քա­նի որ կա­պի­տուլ­յան­տը չա­փի զգա­ցո­ղութ­յու­նից զուրկ է, ա­պա «մատ­նեց», որ առն­վազն հար­ցե­րի մի մա­սը ոչ թե ու­ղիղ ե­թե­րով էին, այլ նա­խօ­րոք տե­սագր­ված և հե­տո «լայվ» հե­ռար­ձա­կած: Այս­պես, նրան հարց տվին, որ այ­սինչ դե­ղը չի ճար­վում, նա ման­րա­մասն պա­տաս­խա­նեց դե­ղի մա­սին, ան­գամ նշե­լով, թե ին­չով փո­խա­րին­վի... Այդ­պես պա­տաս­խա­նե­լու հա­մար պետք էր կա՛մ նեղ մաս­նա­գետ լի­նել, կա՛մ առն­վազն 10 րո­պե Գուգ­լում տե­ղե­կութ­յուն ո­րո­նել: Ու այդ­պես` 8 ժամ շա­րու­նակ, և պարզ է, որ Նի­կոլն ու­զում էր տպա­վո­րութ­յուն ստեղ­ծել, որ ա­մեն ին­չից տեղ­յակ է, «սպի­տակ» է և «պու­պուշ»: Այդ խո­զա­լափն, ի­հար­կե, Նի­կո­լի ժե­խը հա­ճույ­քով կու­տի, քան­զի աշ­խար­հի բո­լոր ժե­խերն են այդ­պի­սին: Օ­րի­նակ` Ար­գեն­տի­նա­յի ժե­խը հրճվան­քով կե­րավ բեն­զաս­ղո­ցով նա­խա­գահ ու­նե­նա­լու և­ ազ­գա­յին ար­ժու­յթից հրա­ժար­վե­լու լա­փը, մե՞ր ժեխն ին­չով է պա­կաս: Իսկ ով­քեր ժեխ չեն, գե­րա­դա­սում են ընդ­հան­րա­պես չլսել կա­պի­տուլ­յան­տի տհաճ ձայ­նը, ե­թե ի­հար­կե մաս­նա­գի­տութ­յան բե­րու­մով ստիպ­ված չեն դա ա­նել` «հեր­ձե­լու» նկա­տա­ռու­մով:

­Բայց այ­նո­ւա­մե­նայ­նիվ, որն էր նրա ներ­քա­ղա­քա­կան «փո­րա­ցա­վը»: Պատ­վե­րով հար­ցե­րի մեջ հնչեց նաև հարց ԱԺ ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի մա­սին: Ու թեև նրա պա­տաս­խա­նը ստան­դարտ նի­կո­լա­մու­տի­լով­կա էր, սա­կայն չա­սաց, որ դեմ է: Իսկ դա նրան պետք է` քա­նի որ և՛ ռուս­նե­րը, և՛ Արև­մուտ­քը կար­ծես տրա­մադր­ված են կա­պի­տուլ­յան­տին «рас­ход­ный ма­те­ри­ал»–ի պես դեն նե­տեն, նրան պետք է նոր «պող­պա­տե ման­դատ»: Կա­րող է լի­նել Ա­վին­յան Տի­կո­յի պես 9 տո­կո­սա­նոց, նույ­նիսկ 5 տո­կո­սա­նոցն է նրան բա­վա­րար, միև­նույնն է` մինչև 2026-ի հեր­թա­կան ընտ­րութ­յուն­նե­րը վար­կա­նիշ բարձ­րաց­նել չի կա­րող:

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ԴԱՐՁԱՎ ԿՐԿՆԱԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏ

Irevan

Այն­պես ստաց­վեց, որ ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի դեմ շին­ծու գոր­ծով հեր­թա­կան դա­տա­կան նիս­տը, ու հետ­ևա­բար` հեր­թա­կան ա­վա­նա­դա­կան ճե­պազ­րույ­ցը ժա­մա­նա­կա­յին ա­ռու­մով ե­ղավ կա­պի­տուլ­յան­տի «բլա–բ­լա–բ­լա­յին» զու­գա­հեռ: Եվ Սերժ Սարգս­յանն անդ­րա­դար­ձավ նաև Նի­կո­լի «խա­ղա­ղութ­յուն» կո­չեց­յա­լին. «Մենք միայն ո­րո­շա­կի ար­տա­հոս­քե­րից, այլ երկր­նե­րի մա­մու­լից ենք ո­րո­շա­կի եզ­րա­կա­ցութ­յուն­ներ ա­նում և տես­նում ենք, որ ա­մեն ան­գամ մենք գնում ենք նոր զի­ջում­նե­րի, ա­մեն ան­գամ: Եվ դա ինչ­պե՞ս կա­րե­լի է կո­չել խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր: Ե­թե այդ­պի­սի պայ­մա­նա­գիր ստո­րագր­վի, ա­պա այդ­պի­սի պայ­մա­նա­գի­րը, ճիշտ կլի­նի կո­չել պար­տադր­ված խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր, իսկ պար­տադր­ված խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը նույն կա­պի­տուլ­յա­ցիան է: Հի­շում եք, որ նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տաթղ­թի հրա­պա­րա­կու­մից հե­տո, «կա­պի­տուլ­յանտ» բա­ռը ինչ­պես դաջ­վեց նրա վրա, և­ ես վստահ եմ՝ ե­թե այս­պի­սի խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի պետք է ստո­րագր­վի, ա­պա նա կոչ­վե­լու է «կրկնակ կա­պի­տուլ­յանտ»։ Սա այլ ելք չի կա­րող բե­րել։ Ա­նար­դար խա­ղա­ղութ­յու­նը պատ­ճառ է նոր պա­տե­րազ­մի»:

Եվ այս­պես, կա­պի­տուլ­յանտ Նի­կո­լը հա­վակ­նում է կրկնա­կա­պի­տուլ­յան­տի կոչ­մա­նը: Ու քա­նի որ «ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­ներ» նոր փոր­ձան­քի հար­ցը ճե­պազ­րույ­ցին լրագ­րող­նե­րը չշո­շա­փե­ցին, այդ հար­ցի վե­րա­բեր­յալ ա­վե­լի ուշ ար­տա­հայտ­վեց ՀՀԿ խոս­նակ Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վը. «Ե­թե կար­ծում եք ա­մեն ինչ ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն պետք է ա­նեն, դուք էլ, խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մութ­յա­նը վար­կա­բե­կե­լով, «սպի­տակ ձեռ­նո­ցով» գա­լու եք՝ բա­րեւ ձեզ։ Հի­մա էլ ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի մա­սին են շա­տե­րը ե­րա­զում։ Պատ­րանք է կար­ծել, որ ընտ­րութ­յուն­նե­րով Հա­յաս­տա­նում կա­րող է իշ­խա­նութ­յուն փոխ­վել։ Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նու ընտ­րութ­յու­նը ձեզ օ­րի­նակ։ Լու­ծու­մը՝ հա­մախմ­բումն է, հան­րա­յին մեծ ճնշման ա­պա­հո­վումն ու խորհր­դա­րա­նում նոր վար­չա­պե­տի ընտ­րութ­յու­նը։ Մ­նա­ցա­ծը՝ ու­տո­պիա է»։

­Բայց որ ընդ­դի­մա­դիր և­ ընդ­դի­մա­մերձ դաշ­տի մի մա­սը լծված է ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի քա­րոզ­չութ­յա­նը` ան­հեր­քե­լի է: Այս­պես, «Այ­լընտ­րան­քա­յին նա­խագ­ծեր» խմբի հա­մա­հիմ­նա­դիր Վա­հե Հով­հան­նիս­յա­նը պնդում է. «Ս­տաց­վում է, որ խորհր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման երկ­րում հայ­րե­նի­քի մի մեծ հատ­ված կորց­նե­լուց հե­տո խորհր­դա­րա­նը շա­րու­նա­կում է հան­գիստ աշ­խա­տե՞լ։ Կ­նե­րեք, սա պե­տա­կան դեգ­րա­դա­ցիա­յի հա­տակն է։ Ու­րիշ էլ ի՞նչ պետք է լի­նի, որ ի­րա­կա­նութ­յու­նը պա­հան­ջի նոր ընտ­րութ­յուն­ներ և նոր իշ­խա­նութ­յուն։ «Ո՞վ է գե­նե­րաց­նում ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­ներ» հարցն ու­նի մի քա­նի պա­տաս­խան, և դ­րան­ցից հիմ­նա­կա­նը ի­րա­կա­նութ­յունն է։ Թե­ման ու­նի այլ են­թա­հար­ցեր, ո­րոնց մա­սին՝ հա­ջոր­դիվ»։

­Բայց, ինչ­պես ար­դեն աս­վեց, ընտ­րութ­յուն­նե­րով Նի­կո­լից ձեր­բա­զատ­վե­լը պատ­րանք է: Հի­մա հարց` ընտ­րութ­յուն­նե­րի «փոց­խը» եր­կու ան­գամ տրո­րած «Հա­յաս­տան» դա­շին­քը, նույ­ն ին­քը` ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի հե­նա­րա­նը, արդ­յո՞ք մտա­դիր է այն տրո­րել եր­րորդ ան­գամ: Դ­րա պա­տաս­խա­նը չգի­տենք, բայց հայտ­նի է, որ մեծ ռե­սուրս­ներ են օգ­տա­գործ­վում Լ­ևոն Քո­չար­յա­նի PR–ի հա­մար: Թե ինչ­քա­նո՞վ արդ­յու­նա­վետ կլի­նի «Հա­յաս­տան» դա­շին­քի ա­պա­գա ե­րի­տա­սարդ ա­ռաջ­նոր­դը, դա նույն­պես հի­մա դժվար է ա­սել:

­Սա­կայն վե­րա­դառ­նանք Սերժ Սարգս­յա­նի ճե­պազ­րույ­ցին: «Թի­րա­խա­վո­րում­ներն ինձ հա­մար սո­վո­րա­կան եր­ևույթ են ար­դեն 30 տա­րուց ա­վե­լի»,– ա­սաց ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հը։ Նա նշեց, որ այդ թի­րա­խա­վո­րում­ներն ա­վան­դա­բար սկսել են ա­նել ադր­բե­ջան­ցի­նե­րը, 90–ա­կան­նե­րի կե­սե­րին նրանց ձայ­նակ­ցել են տե­ղա­ցի­նե­րը, իսկ հի­մա ա­ռանձ­նա­պես ո­չինչ չի փոխ­վել, այդ երգ­չախմ­բին միա­ցել են նոր ձայ­ներ նոր տո­նայ­նութ­յամբ։ «Չ­գի­տեմ՝ ի­րենք գի­տակ­ցո՞ւմ են, որ ի­րենց հա­մա­րե­լով ընդ­դի­մա­դիր՝ ջուր են լցնում Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րիչ­նե­րի ջրա­ղա­ցին։ Այս նույ­նը վե­րա­բե­րում է նաև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յա­նը»,– ա­սաց Ս. Սարգս­յա­նը։

­Նա ընդգ­ծեց, որ, իր կար­ծի­քով, ա­մե­նա­կար­ևո­րը դա չէ. «Կար­ևորն այն է, որ թի­րա­խա­վոր­վել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը, մեր պե­տութ­յունն ու պե­տա­կա­նութ­յու­նը»։ Ինչ վե­րա­բե­րում է Ար­ցա­խին, ա­պա «Ղա­րա­բա­ղը եր­բեք Հա­յաս­տա­նի, Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նութ­յան, հայ ժո­ղովր­դի հա­մար բեռ չի ե­ղել, ե­ղել է ընդ­հա­կա­ռա­կը, փրկօ­ղակ, և­ այդ ող­բեր­գութ­յու­նը, փաս­տո­րեն, մեր պե­տա­կա­նութ­յու­նը զրկեց իր հիմ­նաս­յու­նե­րից մե­կից։ Ա­ռա­ջին հեր­թին պետք է մտա­ծել դրա մա­սին և­ ոչ թե ան­ձե­րին, ա­ռան­ձին քա­ղա­քա­կան ու­ժե­րին թի­րա­խա­վո­րե­լու մա­սին։ Թող թի­րա­խա­վո­րեն, հատ­կա­պես այդ թի­րա­խա­վո­րում­նե­րի ճնշող մե­ծա­մաս­նութ­յունն ուղ­ղա­կի զրպար­տութ­յուն­ներ են, ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ի­րենք էլ են տես­նում, որ զրպա­տութ­յուն­ներ են»,– ա­սաց Սերժ Սարգս­յա­նը։

­Դե ինչ, ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հը և ՀՀԿ–ն միշտ խու­սա­փել են թի­րա­խա­վո­րող­նե­րի թե­մա­յից: Բայց նման է, որ հի­մա ար­դեն «ընդ­դի­մութ­յան ընդ­դի­մութ­յուն» կոչ­վող ա­նազ­նիվ և շա­հա­մոլ կոն­տին­գեն­տի հա­մար սկսվում է «խի­յա­րը թարս բուս­նե­լու» ժա­մա­նա­կը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված