ՀՀԿ-ին մեղադրելը հավասարազոր է նիկոլական լինելուն, որովհետև նիկոլը հանձնել է ՀՀԿ-ի ազատագրած հողը, նիկոլը մսխել է ՀՀԿ-ի ստեղծած անվտանգությունը. Աշոտ Անդրեասյան
ՆերքաղաքականՆիկոլի դեմ պայքարելը ապրելակերպ է, որովհետև դու չես կարող մի օր պայքարել հայրենիքդ և ազգդ վաճառած դավաճանի դեմ, իսկ մի օր հավես չունենալ։
Այս պայքարի ընթացքում մենք ականատես ենք լինում և քննադատության ենք ենթարկվում նիկոլից ոչ պակաս նիկոլների կողմից, պարզապես նրանք «ընդդիմության» շարքերում են։
Անուններ չեմ նշի ՝ քանիցս նշել եմ։
Օրինակ ի՞նչն է խանգարում տվյալ նիկոլներին պայքարելու նիկոլի դեմ առանց ՀՀԿ-ին անուն կպցնելու և անտեղի մեղադրելու։
Ի՞նչն է խանգարում նրանց սկսելու սեփականը, առանց ՀՀԿ-ի անունը շոշափելու։
Գիտե՞ք ինչու չեն անում և ինչու՞ է միշտ շահարկվում ՀՀԿ-ի անունը, որովհետև տվյալ ընդդիմադիր ուժերը, նախ և առաջ ցանկացած բան սկսելուց ՀՀԿ-ի դուռը գալով և խնդրելով են սկսում կամ երբեք էլ չեն սկսում, միայն քննադատում են թե ով ում բերեց, ով ինչը սխալ արեց, արե՞ց թե չարեց։
Կա նաև այլ պատճառ, տվյալ լատենտ նիկոլականները չեն պայքարում իշխանափոխության համար, այլ պայքարում են այդ իշխանությունը անպայման իրենցով անելու համար։
ՀՀԿ-ին մեղադրելը հավասարազոր է նիկոլական լինելուն, որովհետև նիկոլը հանձնել է ՀՀԿ-ի ազատագրած հողը, նիկոլը մսխել է ՀՀԿ-ի ստեղծած անվտանգությունը, Նիկոլը կործանել է ՀՀԿ-ի ստեղծած հրաշալի Հայաստանը։
Նիկոլն էլ էր ՀՀԿ-ին քննադատում՝ սխալ էր քննադատում, կործանարար էր քննադատում և դրա արդյունքում մենք ունենք այն ինչ ունենք։
Մենք ունենք այն ինչ ունենք, որովհետև այսօրվա ՀՀԿ-ին քննադատողները նիկոլին բերողներն են ու ՀՀԿ-ին մերժողները։
ՀՀԿ-ն միակ ընդդիմադիր ուժն է, ով իրականում Նիկոլի դեմ պայքարում է և ունի իրական ռեսուրս նիկոլին իշխանությունից հեռացնելու համար։
ՀՀԿ-ն և ՀՀԿ-ականները երբեք չեն լքելու պայքարի խրամատը, չեն լքել ու չեն լքում։
Կա՛մ ՀՀԿ-ն կհասնի հաջողության, ինչի վրա ավելի քան վստահ եմ, և մենք կունենանք ազատագրված Հայաստան նախ և առաջ նիկոլից, կա՛մ Հայաստան չի լինի և նիկոլը կմսխի ՀՀԿ-ի ստեղծած Հայաստանի մյուս մասը ևս։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
