Խոստացել է հիմնահատակ «ոչնչացնել» Շահրամանյանի բերած արգումենտները հանձնաժողովում. Մանրամասներ
ՆերքաղաքականԱզգային ժողովի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով է հրավիրվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, «Ազատության»-ը հայտնեց հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը։
Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի մասնակցությամբ նիստը նախատեսված է նոյեմբերի 29-ին։
Ուրբաթ օրը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Բաբայանը հանձնաժողովում հյուրընկալվելու ցանկություն է հայտնել։
Իշխանականների շրջանում տարածված լուրերի համաձայն, Բաբայանը գալիս է ԱԺ հերքելու Շահրամանյանին։ Չար լեզուները շշնջում են, որ Սյամոն խոստացել է հիմնահատակ «ոչնչացնել» Շահրամանյանի բերած արգումենտները հանձնաժողովում։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
