Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Պայքարեք նիկոլիզմի, այլ՝ ոչ թե խորհրդարանական ընդդիմության դեմ. Էդուարդ Շարմազանով

Ներքաղաքական
Տրամաբանական չէ, երբ Նիկոլ Փաշինյանին ազգային աղետ համարող որոշ ընդդիմադիր գործիչներ  հրապարակավ «քար են նետում» խորհրդարանական ընդդիմության վրա։
Սրտացավ ընդդիմադիրը ոչ թե հրապարակավ պետք է մեղադրի իր խորհրդարանական գործընկերներին, այլ հանդիպի հետներն ու առաջարկի ավելի արդյունավետ գործելու ծրագիրը։
Հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, թե այս ամենն արվում է ապագայում ընդամենը մանդատ ունենալու համար։
Սա է նաեւ պատճառներից մեկը, որ նիկոլիզմը դեռ գոյություն ունի։
Ո՞ր արտախորհրդարանական ընդդիմադիրի ձեռքն է բռնե՞լ խորհրդարանական ընդդիմությունը, դե գնացեք փողոցը գրավեք, ակցիա արեք, Նիկոլին հանեք…
Խորհրդարանական ընդդիմությու՞նն է խանգարում։
Իսկ եթե կարծում եք ամեն ինչ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պետք է անեն, դուք էլ խորհրդարանական ընդդիմությանը վարկաբեկելով «սպիտակ ձեռնոցով» գալու եք՝ բարեւ ձեզ։
Հիմա էլ արտահերթ ընտրությունների մասին են շատերը երազում։
Պատրանք է կարծել, որ ընտրություններով Հայաստանում կարող է իշխանություն փոխվել։
Երեւանի ավագանու ընտրությունը ձեզ օրինակ։
Լուծումը՝ համախմբումն է, հանրային մեծ ճնշման ապահովումն ու խորհրդարանում նոր վարչապետի ընրությունը։
Մնացածը՝ ուտոպիա է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ