ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել ՌԴ-ն կարող է խափանել Մասի Starlink-ն առանց արբանյակները ոչնչացնելու. Reuters Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը կկրկնապատկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի բլոկադայի Ձեռք կբերեք ազդեցիկ հակառակորդ․ հոկտեմբերի 10-ի աստղագուշակ «Հրապարակ». Սյունիքի մեկ այլ համայնքից լուր կա երեք ադրբեջանցու ներթափանցման մասին «Ժողովուրդ». ԱԺ-ում կընդունեն արցախահայերին Պենտագոնը հանձնարարել է CENTCOM-ին՝ ավարտել Իրանի դեմ նոր պատերազմի նախապատրաստումը

Հայաստանի պարի պետական անսամբլը նշում է հիմնադրման 65-ամյակը

Ազդագրեր

Հայաստանի պարի պետական անսամբլը նշում է հիմնադրման 65-ամյակը։ Անսամբլը կազմավորվել է 1958 թվականին Գեորգի Ասատրյանի, Էդուարդ Մանուկյանի, կոմպոզիտոր՝ Խաչատուր Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով պահպանել հայկական ժողովրդական պարի բազմադարյա ժառանգությունն ու ավանդույթները եւ, բազմապատկելով այն, փոխանցել հաջորդ սերունդներին։

65 տարիների լավագույն բեմադրությունները դեկտեմբերի 28-ին կներկայացվեն Ալ․ Սպենդիարյանի անվան օպերային եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։ Նոր ստեղծագործական մոտեցում, նոր ձեռագիր բեմում, անդրադարձ հնին․ կկատարվեն լավագույն համարները՝ պատմություն դարձած «Բերդ»-ը, «Սարդարապատ»-ը, «Էնզելի»-ն, «Կակաչներ»-ը։

65 տարիների լավագույն բեմադրությունների կողքին կլինեն նաեւ նոր համարներ։ Կարմիր գորգ, լուսային եւ ձայնային նոր էֆեկտներ, ժամանակակից մոտեցում, նոր պաստառներ․ սպասվում է հիրավի մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված լեգենդար դարձած անսամբլի երկարամյա ընթացքին։ Սպասվում է բոլորովին դինամիկ եւ արդի համերգային ծրագրիր՝ թե՛ ժանրային իմաստով, թե՛ նաեւ տարբեր տարիների անսամբլի անդամ եղած արտիստների մասով։

Միջոցառմանը ներկա է լինելու ավելի քան հազար հանդիսատես, այդ թվում՝ պաշտոնական այրեր, հանրային դեմքեր, պարարվեստի նվիրյալներ եւ ալք։ Համերգային այս տոնի ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանն է։

Տարվա գլխավոր իրադարձություններից մեկի ներկա գտնվելու առիթը բաց չթողնեք։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ