Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան Ուկրաինան սպառել է իր Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռները. CNN

Հայտնի է 12 համաստեղություններից ով ինչ գույն պետք է կրի, որ հաճոյանա Վիշապին

Աստղագուշակ

Աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը ներկայացրել է, թե աստղակերպի նշաններին ինչ է սպասվոմ 2024 թվականին:

Խոյերի համար բավականին նպաստավոր տարի է սպասվում: Շատ լավ ժամանակաշրջան է հատկապես այն Խոյերի համար, ովքեր ուզում են նոր գործ սկսել կամ ընդունվել համալսարան:

Ցուլերի համար տարին հաջողակ կլինի նոր ընտանիք կազմելու գործում, սակայն նրանց կարող են խոչընդոտել սեփական վախերը: Կարևոր կլինի ճիշտ, հասկանալի և անկեղծ արտահայտվելու ունակությունը:

Երկվորյակները հատկապես տարվա առաջին կեսին կունենան հաղթանակներ: Ստեղծագործական ձեռքբերումների հասնելու համար կպահանջվի մեծ կամք, իսկ ընդհանուր առմամբ տարին խոստանում է շատ լավը լինել:

Խեցգետիններին երջանիկ շրջան է սպասվում. ավելի համարձակ և վստահ կեցվածք: Հաջողություն կբերեն սպիտակ և բաց դեղին գույները:

Առյուծների համար նույնպես մեծ առաջընթաց կլինի հատկապես տան, ֆինանսական վիճակի հետ կապված հարցերում: Տղամարդ Առյուծներին խորհուրդ է տրվում ցուցաբերել ավելի կայունություն, արիություն, իսկ կին Առյուծներին խորհուրդ է տրվում ավելի մոտ լինել իրենց տղամարդկանց:

Կույսերը, եթե փորձեն էմոցիաների մեջ խորասուզվել, ապա պարտությունները միանշանակ են, պետք է մի փոքր կարողանան հաղթահարել իրենց էմոցիաները, ավելի զուսպ մոտենան իրավիճակին, այդպես շատ խնդիրներ կլուծվեն: Հնարավոր է նոր աշխատանքի անցնեն:

Կշեռքների համար տարին բարեհաջող կլինի, պետք է զգոն լինել և ճիշտ օգտագործել ամեն հնարավորություն: Հիանալի տարի կլինի ամուսնության համար: Նրանց գույնը վարդագույնն է:

Կարիճների համար երևի ամենաբարդ տարին է: Մեծ դժվարություններ են սպասվում, որոնց հաղթահարման համար կպահանջվի ահռելի կամք և համբերատարություն, նոր իրավիճակներում արագ կողմնորոշում: Պետք է առողջությանը մեծ ուշադրություն դարձնել:

Աղեղնավորների համար տարվա ընթացքը բարեհաջող կլինի ուղևորությունների, ճանապարհորդությունների համար, կլինեն դրական փոփոխություններ սիրային հարցերում։ Այս նշանի տակ ծնված պաշտոնյաները մեծ բարձունքների կհասնեն:

Այծեղջյուրներների համար յուրահատուկ տարի է նրանով, որ համբերատարությունը պետք է շատ մեծ տեղ զբաղեցնի ամբողջ տարվա ընթացքում, որովհետև դժվարություններ, անախորժություններ են սպասվում և նրանց կթվա, թե երբեք դրանք չեն վերջանա: Սակայն շուտ հաղթահարելի խնդիրներ են, դրա համար նրանք պետք է ավելի ստեղծագործական մոտեցում ունենան և արտահայտեն իրենց մեջի կուտակածը: Բարդություններից լավագույն խուսափելու տարբերակը համբերատարությունն է:

Ջրհոսների համար հաղթահարելի կլինեն առողջական խնդիրները: Մի քանի ամիս ուրախ ու երջանիկ ժամանակահատված կլինի և այդ ընթացքում շատ խնդիրներ կարող են լուծվել: Հաջողություն կբերեն դարձյալ սևը և մուգ շագանակագույնը:

Ձկների համար հաղթանակների տարի է, ավելի ստեղծագործական մոտեցում է պահանջվում: Նրանք, ովքեր զբաղվում են արվեստով, մշակույթով, հիանալի տարի է, որպեսզի կարողանան իրագործել վաղեմի երազանքները: Եթե փորձեն իրենց ամբողջ կյանքը վերանայել, ապա հիանալի հեռանկարներ են սպասվում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ