Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Թորոսյանը հերթական գործը տվեց ոստիկաններին

Ներքաղաքական

Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երթևեկության կանոններին։

«Առաջին մեքենաս ձեռք եմ բերել 2009 թվականին և այդ օրվանից բոլորս երթևեկում ենք ամրակապված կամ մանկական նստարանի մեջ նստած։ Մտքովս երբեք չի անցել ինձ կամ այլոց տարօրինակ հարցեր տալ՝ թե բա ամրագոտին անհարմար է, ցածր արագությունների ժամանակ օգտակար չէ և այլն, քանի որ ամրակապվում ենք առաջին հերթին մեր համար, բայց նաև ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու համար։

Այս կանոնի պահպանումը պետք է պարտադիր լինի բոլոր վարորդների և ուղևորների համար և ես սպասում եմ ոստիկանության արձագանքին, թե որ օրվանից են նրանք սկսելու զբաղվել այս հարցով։

Հ.Գ. ի դեպ պետականության կառուցումը սկսվում է շատ պարզ և փոքր քայլերից ու ցանկացած կանոնի պահպանում այդ քայլերից մեկն է։

Հ.Հ.Գ. եկեք իրազեկենք միմյանց, որ այս պարզ կանոնը կյանքեր է փրկում և նաև օրենքի պարտադիր պահանջ է: Եվ այս լուսանկարի նման մեր օրինակով էլ ցույց տանք, թե ինչպես ենք մենք պահպանում այն»,-գրել է նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ