3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հրապարակ». Անվտանգության ուժեղացված ռեժիմ՝ խորհրդարանում

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Խորհրդարանական ընդդիմությունը երեկ լսումներ էր կազմակերպել «Հայաքվե» նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է քրեական ծանր պատիժ սահմանել բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք Արցախը կճանաչեն Ադրբեջանի կազմում։ Եվ այս առթիվ խորհրդարան էին հրավիրել ավելի քան հարյուր մարդու՝ հասարակական-քաղաքական տարբեր խմբերի, Արցախի ներկայացուցիչներ, նախկին դիվանագետներ, իրավաբաններ եւ այլն։ Լսումների պատճառով խորհրդարանում անվտանգության ուժեղացված ռեժիմ է գործել՝ ասես խորհրդարան են մուտք գործել պոտենցիալ տեռորիստներ։

ԱԺ մուտք գործելիս  մանրակրկիտ զննել են բոլոր հյուրերին, լսումների մասնակիցների բջջային հեռախոսներն են անցկացրել սկաներ սարքի միջով: Որպես կանոն, խորհրդարանի այցելուների եւ աշխատակազմի միայն պայուսակներն են անցկացնում սկաների միջով, ինչպես նաեւ պարտադրում են հեռախոսները «քնած» ռեժիմից ակտիվացնել` ցուցադրել էկրանը, որ հավաստիանան` մուլյաժ չէ: Ինչ-որ տխմար կարծում է, որ հեռախոսի մուլյաժի ներքո կարող են պայթուցիկ սարք տեղափոխել խորհրդարան․ այս ստուգումը դրան է ուղղված: Լսումների ողջ ընթացքում էլ ԱԺ շենքում անվտանգության բազում աշխատակիցներ են եղել»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ