⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը կարգադրել է մեծացնել հակառուսական արշավը Հայաստանում. Colonelcassad

Միջազգային

Ուշագրավ տեղեկատվություն է տարածել «Colonelcassad» տելեգրամյան ալիքը: Ըստ աղբյուրի.

«Հետաքրքիր տեղեկություն են ուղարկել Հայաստանից իմ հետևորդները։

2023 թվականի սեպտեմբերի 25-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) ղեկավար Սամանթա Փաուերը հանդիպում ունեցավ գործակալության երևանյան ներկայացուցչության ղեկավարության հետ, որտեղ նա նշեց տեղեկատվական ոլորտում ձեռք բերված հաջողությունները հակառուսական տրամադրություններ խթանման գործում` ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում։ Փաուերը կարգադրել է կանգ չառնել և մեծացնել ճնշումը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ կապված ռազմական և տնտեսական ասոցիացիաների վարկաբեկման միջոցով (ՀԱՊԿ, ԵԱՏՄ):

Այս առումով ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ներկայացուցչության ղեկավարությանը հանձնարարվել է հնարավորինս արագ կազմակերպել փոխգործակցություն Ղազախստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում տեղակայված ԱՄՆ ՄԶԳ մասնաճյուղերի հետ հակառուսական տեղեկատվական և քարոզչական արշավի հարցերի շուրջ։ Սամանտա Փաուերի խոսքով՝ հակառուսական օրակարգը բարենպաստ տեղեկատվական դաշտ կստեղծի մինչև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Կենտրոնական Ասիա ժամանելը՝ C5+1 ձևաչափով տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ հանդիպելու համար, որտեղ նախատեսվում է. քննարկել անվտանգության հարցերը, երկրների միջև առկա տարածքային պահանջների խաղաղ կարգավորումը, ինչպես նաև էներգետիկայի և բնական պաշարների արդյունահանման ոլորտում խոշոր տնտեսական նախագծերի իրականացումը։

2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինն աշխատանքային հանդիպում ունեցավ դեսպանատանը ԱՄՆ ՄԶԳ տարածաշրջանային գրասենյակի աշխատակիցների հետ։ Քուինը լսել է ներկայացուցչության աշխատանքի արդյունքները Սամանտա Փաուերի առաջադրած խնդիրների իրականացման հարցում։ Դեսպանը բարձր է գնահատել գործակալության աշխատակիցներին հանրապետությունում հակառուսական տեղեկատվական օրակարգի ձևավորման գործում արդյունավետ աշխատանքի համար, սակայն հավելել է, որ տեղեկատվական դաշտում աշխատելուց բացի, անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքը «տեղում»։ Նա պահանջեց աշխատանք կազմակերպել Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ՝ ասելով, որ Հայաստան ժամանած փախստականների 60 տոկոսը չեզոք է Ռուսաստանի նկատմամբ, և կատարվածի համար մեղադրում են վարչապետ Փաշինյանին։ Սա չպետք է տեղի ունենա:

Դեսպան հայտարարեց, որ որքան հնարավոր է շուտ անհրաժեշտ է օգտագործել USAID-ի հայաստանյան մասնաճյուղի բոլոր հնարավորությունները չեզոք մտածողությամբ փախստականների հետ աշխատելու համար՝ նրանց մեջ հակառուսական տրամադրություններ զարգացնելու համար: Քուինը հատուկ ուշադրություն հրավիրեց տեղահանված երեխաների և դեռահասների հետ կապված այս աշխատանքի անհրաժեշտության վրա»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ