Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին

Եկել է «լափված» վարկերը հետ տալու ժամանակը

Տնտեսություն

­Հեր­թա­կան աշ­խար­հա­ցունց հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րի ա­թո­ռը զբա­ղեց­նող Վա­հան Քե­րոբ­յա­նը։ Ըստ նրա` այս տար­վա տվյալ­նե­րով` ա­մե­նա­խո­շոր ներդ­րողն ա­ռա­ջին ան­գամ դար­ձել է ԱՄԷ-ն՝ ա­ռաջ անց­նե­լով Ռու­սաս­տա­նից։ Նաեւ, որ Հա­յաս­տա­նը ԵԱՏՄ-ում ՀՆԱ ցու­ցա­նի­շով ա­ռաջ է անց­նում Բե­լա­ռու­սից եւ կզի­ջի միայն Ռու­սաս­տա­նին եւ Ղա­զախս­տա­նին։ Հաս­կա­ցա՞ք. Ադր­բե­ջա­նին վա­ղուց ենք տվե­լ ան­ցել: «ԱՄՀ տվյալ­նե­րով՝ մենք տա­րին կփա­կենք 8 200 դո­լար ցու­ցա­նի­շով բնակ­չութ­յան մեկ շնչի հաշ­վով։ Դա կրկնա­կի ա­վե­լի է, քան 2020թ.։ Հա­յաս­տա­նը գրան­ցել է աշ­խար­հում տնտե­սա­կան ա­ճի ա­մե­նա­բարձր ցու­ցա­նիշ­նե­րից մե­կը։ Ա­ռա­ջին ե­րեք ա­միս­նե­րի տվյալ­նե­րով՝ ներդ­րում­նե­րի ծա­վալն ա­վե­լա­ցել է 27 տո­կո­սով ան­ցած տար­վա հա­մե­մատ»,- նշեց Քե­րոբ­յա­նը։

­Կա­ռա­վա­րութ­յու­նը ձգտում է ՀՆԱ-ի հան­դեպ ներդ­րում­նե­րի հա­րա­բե­րակ­ցութ­յու­նը հասց­նել 25 տո­կո­սի։ «Վեր­ջին տվյալ­նե­րով՝ այդ թի­վը հա­սել է 23 տո­կո­սի։ Մենք այդ ցու­ցա­նի­շին կհաս­նենք նա­խանշ­վա­ծից ա­վե­լի շուտ»,- հուզ­մուն­քը հա­զիվ զսպե­լով` ա­վար­տեց նա:

­Միայն թե Քե­րոբ­յա­նը մեկ պարզ հար­ցի պա­տաս­խան է շրջան­ցում. ե­թե մի պահ ըն­դու­նենք, որ այս չքնաղ վի­ճա­կին ենք հա­սել, դրա­նից Քե­րոբ­յա­նին ի՞նչ: Ն­րա ղե­կա­վա­րած ո­լոր­տում ոչ միայն ո­րե­ւէ աճ չկա, այլ այս տար­վա հուն­վար-սեպ­տեմ­բե­րի դրութ­յամբ 0,6 տո­կոս ան­կում կա: Գ­յու­ղատն­տե­սութ­յու­նում էլ ներ­կա­յաց­վում է 1,7 տո­կոս աճ: Այ­սինքն, Քե­րոբ­յա­նի նկա­րագ­րած թվե­րը լուրջ ըն­դու­նե­լու դեպ­քում պետք է ֆիք­սենք, որ մնա­ցած բո­լոր ո­լորտ­նե­րում հսկա­յա­կան ա­ճեր կան, ո­րոնք գա­լիս, կոմ­պեն­սաց­նում են Քե­րոբ­յա­նի ղե­կա­վա­րած ո­լորտ­նե­րի խայ­տա­ռակ վի­ճա­կը: Այ­սինքն, որ Քե­րոբ­յա­նը կա­ռա­վա­րութ­յան վատ­թա­րա­գույն ան­դամն է, ո­րին օր ա­ռաջ պետք է վռնդել:

Կրկ­նենք, սա այն դեպ­քում, ե­թե մի պահ Քե­րոբ­յա­նի ա­սած թվե­րը լուրջ ըն­դու­նենք, եւ ոչ թե սո­վո­րա­կան խայ­տա­ռակ մա­նի­պուլ­յա­ցիա: Ու քա­նի որ մա­նի­պու­լյա­ցիա­յի տար­բե­րակն ա­վե­լի հա­վա­նա­կան է, Քե­րոբ­յա­նը կա­րող է հան­գիստ շունչ քա­շել. նա մյուս բո­լո­րին հա­վա­սար վատ նա­խա­րար է, եւ ե­թե հե­ռաց­նե­լու խնդիր լի­նի, նրան պետք է վռնդել բո­լո­րի հետ միա­սին:

Ա­մեն դեպ­քում, մար­դը թիվ է ա­սում, ու­նենք ներդ­րում­նե­րի ճո­խա­գո­ւյն աճ: Ու­րեմն, պետք է հաս­կա­նալ, թե այդ ո՞ր ուղ­ղութ­յու­ններ են հո­սում ռուս­նե­րին էլ գե­րա­զան­ցած ա­րա­բա­կան ներդ­րում­նե­րը: Հի­շեց­նենք, արդ­յու­նա­բե­րութ­յու­նում եւ գյու­ղատն­տե­սութ­յու­նում խայ­տա­ռակ վի­ճակ է, ու­րեմն` այդ­տեղ չէ, որ գնա­ցել են 27 տո­կո­սով ա­վե­լա­ցած ներդ­րում­նե­րը: Աճ կա շի­նա­րա­րութ­յու­նում, եւ Քե­րոբ­յանն ակ­նար­կում է, թե այդ­տե՞ղ են ա­րաբ­նե­րը փող ներդ­րել: Իսկ այս դեպ­քում ին­չո՞ւ են ա­րաբ­նե­րը ո­րո­շել խառն­վել ո­չինչ չխոս­տա­ցող հա­յաս­տան­յան շի­նա­րա­րութ­յա­նը: Թե՞ Քե­րոբ­յանն ա­նուղ­ղա­կիո­րեն ու­զում է ստի­պել հա­վա­տալ այն բամ­բա­սանք­նե­րին, որ ոչ թե ա­րաբ­նե­րը, այլ նրանց մի­ջո­ցով Ա­լիեւն է Հա­յաս­տա­նի շի­նա­րա­րութ­յու­նում փող դնում:

Ա­մեն դեպ­քում, թե ի­րա­կա­նում ինչ ճո­խա­գույն ա­ճեր ու­նենք, այդ թվում, որ Հա­յաս­տա­նի ա­մեն քա­ղա­քա­ցու ՀՆԱ-ի հաշ­վին 8200 դո­լար է հաս­նում, ան­գամ դա չէ մեր տնտեութ­յան ի­րա­կան պատ­կե­րը: Կան շատ ա­վե­լի պարզ թվեր, ո­րոնք շատ ա­վե­լի պարզ ի­րո­ղութ­յուն­ներ են ար­ձա­նագ­րում: Այդ թվում, որ այս տար­վա դեկ­տեմ­բե­րի վեր­ջի 10.6 մի­լիարդ դրա­մի դի­մաց, ՀՀ պե­տա­կան պարտ­քը սեպ­տեմ­բե­րի` եր­րորդ ե­ռամս­յա­կի վեր­ջին հա­սել է մոտ 11.4 մի­լիար­դի: Այ­սինքն` այս տեմ­պե­րով տա­րե­վեր­ջին հաս­տատ 1 մի­լիարդ ա­ճի շե­մը կանց­նենք: Այն դեպ­քում, երբ Նի­կո­լը վար­չա­պե­տա­կան ա­թո­ռը ստանձ­նել է մոտ 6,7 մի­լիարդ պե­տա­կան պարտ­քով: Այ­սինքն` այս տար­վա մի­լիար­դա­նոց ա­ճը նոր բան չէ. Նի­կոլն իր իշ­խա­նութ­յան ըն­թաց­քում ա­մեն տա­րի է մո­տա­վո­րա­պես այդ­քան պարտք  բար­դել ժո­ղովր­դի վրա:

Ընդ ո­րում, երբ հի­մա ա­մեն մի ամբ­իո­նից աղմ­կում են, թե վտան­գա­վոր չէ, բան չկա, փաստն այն է, որ մինչ իշ­խա­նութ­յան գա­լը Նի­կոլն էր հա­կա­ռա­կը բղա­վում, ­թե` այս ուր ենք հա­սել, Հա­յաս­տա­նի ա­մեն բնա­կիչ այս­քան-այս­քան պարտ­քի բեռ ու­նի: Ու­րեմն, Նի­կո­լի մոտ կրկնա­պատ­կած պե­տա­կան պարտ­քը բա­ժա­նենք Հա­յաս­տա­նի ա­մեն մի քա­ղա­քա­ցու, եւ այդ դեպ­քում միայն կտես­նենք, թե Քե­րոբ­յա­նի այդ­քան գո­վեր­գած ՀՆԱ-ից ի՞նչ կմնա:

­Սա էլ ա­մե­նա­սար­սա­փե­լին չէ: Հա­յաս­տա­նը պարտք է, պետք է վե­րա­դարձ­նի` տո­կոս­նե­րով հան­դերձ. ան­կախ եր­կիր ենք, բա ի՞նչ պետք է ա­նենք: Եվ ա­հա, ըստ վճար­ման ժա­մա­նա­կա­ցույ­ցի (տե՛ս գ­րա­ֆի­կը), ար­դեն գա­լիք տա­րի Հա­յաս­տա­նը պետք է վճա­րի մոտ 1,6 մի­լիարդ դո­լար, մեկ տա­րուց` մոտ 1,8: Հե­տո մի քիչ նվա­զում է, սա­կայն տա­րե­կան վճա­րում­նե­րը մնում են շատ բարձր` 1,3 մի­լիարդ, հե­տո` 1,1, ա­պա 1 մի­լիարդ, նո­րից շատ բարձր` 1,5 մի­լիարդ, 1,8 մի­լիարդ: Ու փոր­ձենք այս թվե­րը հա­մե­մա­տել Հա­յաս­տա­նի ե­կա­մուտ­նե­րի հետ, ո­րոն­ցով իշ­խա­նութ­յուն­ներն այդ­քան ու­րա­խա­նում են:

­Կա­րո՞ղ են պարտ­քը տալ. ե­թե եր­կիրն անց­նի կի­սա­սո­ված վի­ճա­կի, մի­գու­ցե: Բայց հաշ­վի առ­նե­լով ներ­կա պարտ­քա­յին թռիչք­նե­րը, կա­րե­լի է հաս­կա­նալ, որ այդ կի­սա­սո­ված վի­ճակն էլ չի օգ­նի: Կարճ ա­սած, ուր­վագծ­վում է պե­տա­կան սնան­կա­ցում: Նի­կոլն այդ ժա­մա­նակ հա­զիվ թե պաշ­տո­նին լի­նի, Քե­րոբ­յա­նը, են­թադ­րում ենք, կբնակ­վի նրա հա­րե­ւան խցում: Բայց դա էլ բան չի փո­խում. Ով էլ գա` նրանց փո­խա­րի­նե­լու, բախ­վե­լու է այս մա­հա­ցու վի­ճա­կին:

Ա­մե­նա­վատն այն է, որ ի­րա­կա­նում այդ հսկա­յա­ծա­վալ վար­կե­րից ժո­ղո­վուր­դը քոռ կո­պեկ էլ չի տե­սել, բայց պետք է վճա­րի:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչԿրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված