Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ

Մոսկվան գրեթե բաց խոսում է սպասվող մեծ փոփոխությունների մասին

Միջազգային

Այն, որ նի­կոլ­յան թի­մը սկսել է Հա­յաս­տա­նին Ա­րեւ­մուտք քարշ տա­լու գոր­ծըն­թա­ցը կտրուկ ա­րա­գաց­նել` գնա­լով միայն ակն­հայտ է դառ­նում: Վեր­ջին օ­րի­նակ­նե­րից մեկն էլ նի­կոլ­յան հա­մեստ քա­րո­զիչ­նե­րից մե­կի՝ ՔՊ-ա­կան պատ­գա­մա­վոր Գա­գիկ Մել­քոն­յա­նի քա­րոզն էր, թե՝ ՀԱՊԿ-ը մեզ ի՞նչ է տվել, որ նրա հետ լավ լի­նենք: Ճիշտ է, քա­րոզ­չա­կան ֆո­նը նույն ծեծ­ված թե­զն է, թե հա­կա­ռա­կոր­դը մեր սահ­ման­ներ ներ­խու­ժեց, իսկ ՀԱՊԿ-ը ոչ մի ար­ձա­գանք չտվեց, եւ այլն: Ի­մաստ չու­նի նո­րից այս ծեծ­ված ան­հա­մութ­յա­նը եւ Գա­գո­յի ան­հե­տաքր­քիր ան­ձին անդ­րա­դառ­նալ, սա­կայն նրա խոս­քե­րից մե­կը հե­տաքրք­րեց:

ՆՈՒՅՆ ԱՆԻՄԱՍՏ «ԼԵԶՎԱԿՌԻՎԸ»

«­Ռու­սաս­տա­նը վա­խե­նում է, որ ե­թե Հա­յաս­տա­նը ՀԱՊԿ-ից դուրս գա, հա­ջոր­դը լի­նե­լու է Ղա­զախս­տա­նը, միան­գա­մից դուրս է գա­լու: Այ­սինքն` քանդ­վե­լու է այդ բլո­կը…»,- իր ստրա­տե­գի «հան­ճարն» է ի ցույց դնում Գա­գիկ Մել­քոն­յա­նը: Այ­սինքն, ու­զում է ա­սել, որ ի­րենց խնդի­րը միայն պար­զա­պես ՀԱՊԿ-ից դուրս գա­լը չէ՞, այլ «ցե­ցը գցե­լը», որ ողջ բլո­կը քանդ­վի՞: Դա՞ է ա­մե­րի­կա­ցի­նե­րի հրա­հան­գը:

Ա­մեն դեպ­քում, ներ­կա ի­րո­ղութ­յունն այն է, որ Հա­յաս­տա­նի ողջ իշ­խա­նա­կան հա­մա­կար­գը մեկ մար­դու պես հրա­ժար­վեց մաս­նակ­ցել ըն­թա­ցող ՀԱՊԿ գա­գա­թա­ժո­ղո­վին, եւ նման ա­րա­գաց­ված եւ բաց խա­ղը նաեւ ՌԴ ԱԳՆ-ին է ինչ-որ տեղ ստի­պել՝ նույն­պի­սի բաց խա­ղի անց­նել, հա­մե­նայն­դեպս՝ հրա­պա­րա­կա­յին դաշ­տում: Այս­պես, ՌԴ ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րիա Զա­խա­րո­վան ա­սաց. «Հաս­կա­նա­լի է, որ խոս­քը ար­տա­քին հա­րա­բե­րութ­յուն­նե­րում Հա­յաս­տա­նի կողմ­նո­րոշ­ման ար­մա­տա­կան փո­փո­խութ­յան մա­սին է: Սա ար­վում է շատ հստակ՝ Ա­րեւ­մուտ­քի ա­ռա­ջար­կով կամ հու­շու­մով: Մ­յուս կող­մից, նրանք ա­մեն կերպ փոր­ձում են քո­ղար­կել դա՝ հա­վա­տա­լով, որ այդկերպ կա­րող են պահ­պա­նել նույն մա­կար­դա­կի օգ­նութ­յու­նը եւ ինչ-որ հա­տուկ հա­րա­բե­րութ­յուն­ներ»:

Այ­սինքն, այսկերպ ՌԴ ԱԳՆ-ն նախ ֆիք­սում է, թե ան­կախ նի­կոլ­յան ըն­թա­ցիկ մանր-մունր ար­դա­րա­ցում­նե­րի, ի­րենց հա­մա­րում են, որ Հա­յաս­տա­նը լու­ծում է ար­տա­քին քա­ղա­քա­կան վեկտո­րի փո­փո­խութ­յան խնդիր: Բայց նաեւ փոր­ձե­լով դա ինչ-որ կերպ քո­ղար­կել, հաշ­վի առ­նե­լով, որ Հա­յաս­տա­նը` մաս­նա­վո­րա­պես տնտե­սա­կան դաշ­տում, այն աս­տի­ճան է կապ­ված ՌԴ-ի հետ, որ նման կտրուկ տե­ղա­շար­ժը կա­րող է իս­կա­կան պայթ­յուն ա­ռա­ջաց­նել՝ իր բե­կոր­նե­րի տակ թա­ղե­լով ա­մեն մի իշ­խա­նութ­յուն: Վեր­ջա­պես,այսպիսի ակ­նարկն իր հեր­թին է նմանվում սպառ­նա­լի­քի, թե՝ հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­ներն ի­զուր են հա­վա­տում, որ «այդկերպ կա­րող են պահ­պա­նել նույն մա­կար­դա­կի օգ­նութ­յու­նը»:

­Սա­կայն նաեւ տա­րօ­րի­նակ է, որ նման սպառ­նա­լի­քից հե­տո Զա­խա­րո­վան շա­րու­նա­կում է. «Ռու­սաս­տա­նը եւ ՀԱՊԿ դաշ­նա­կից­նե­րը դեռ բաց են երկ­խո­սութ­յան հա­մար եւ պատ­րաստ են օգ­նե­լու, սա­կայն Ե­րե­ւա­նի ցան­կութ­յունն անհ­րա­ժեշտ է»: Այ­սինքն ի՞նչ, ե­թե Ե­րե­ւա­նը չցան­կա­ցավ, հե­տե­ւե­լու է հար­վա՞ծ: Բայց չէ՞ որ դա նույն «տա­պոր­նի» մո­տե­ցումն է, ո­րը ՌԴ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը շատ հա­ճախ է կի­րա­ռել: Ու դրա արդ­յուն­քում է, որ այ­սօր մաս­նա­վո­րա­պես հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ կա հա­յա­թափ­ված Ար­ցախ եւ Հա­յաս­տա­նում նման ի­րա­վի­ճակ: Լավ, Հա­յաս­տանն էլ թող­նենք մի կողմ, չէ՞ որ նման քա­ղա­քա­կա­նութ­յամբ ՌԴ-ն հենց սե­փա­կան շա­հե­րին է հար­վա­ծում՝ երբ կանգ­նել է ողջ կով­կաս­յան տի­րույ­թը ա­մե­րի­կա­ցի­նե­րին կամ թուր­քե­րին զի­ջե­լու միան­գա­մայն տե­սա­նե­լի ռիս­կի ա­ռաջ: Մո­տա­վո­րա­պես այն­պես, ինչ­պես Ուկ­րաի­նա­յում եւ հետ­խորհր­դա­յին այլ երկր­նե­րում ե­ղավ, երբ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան բաց­թո­ղում­նե­րի հե­տե­ւանք­նե­րը ստիպ­ված է լու­ծել Պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յու­նը:

ՌՈՒՍՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԱԳՆ-ԻՆ

­Սա­կայն այս ֆո­նին մեկ հե­տաքր­քիր նյո­ւանս եւս տե­սա­նե­լի է: Այս­պես, մինչ ՌԴ ԱԳՆ-ն­ ա­միս­նե­րով սպա­սում է «Ե­րե­ւա­նի ցան­կութ­յա­նը»՝ գոր­ծե­լու հա­մար, ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան դաշ­տում այլ տեն­դենց­ներ են նկատ­վում: Օ­րի­նակ, Քա­ղա­քա­կան հե­տա­զո­տութ­յուն­նե­րի կենտ­րո­նի տնօ­րեն Ա­լեք­սեյ Մու­խի­նը նման միտք հնչեց­րեց. «Չ­նա­յած հայ­կա­կան կող­մի մերժ­մա­նը, ՀԱՊԿ-ից օգ­նութ­յուն կտրա­մադր­վի… Ե­թե ​​օգ­նութ­յուն չտրա­մադր­վի, Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րը դա կդարձ­նեն շա­հար­կում­նե­րի ա­ռար­կա: Այդ իսկ պատ­ճա­ռով Ռու­սաս­տանն ու ՀԱՊԿ-ը գոր­ծե­լու են օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով»:

­Սա­կայն շատ ա­վե­լի ծան­րակ­շիռ մտքեր հնչեց­րեց ՌԴ Պետ­դու­մա­յի իշ­խող ու­ժը ներ­կա­յաց­նող պատ­գա­մա­վոր, Պետ­դու­մա­յի ԱՊՀ գոր­ծե­րով, եվ­րա­սիա­կան ին­տեգր­ման եւ հայ­րե­նա­կից­նե­րի հետ կա­պե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի ա­ռա­ջին տե­ղա­կալ Կոնս­տան­տին Զա­տու­լի­նը: Նախ, նա եւս այն մտքին է, որ հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը գնում են քա­ղա­քա­կան վեկ­տո­րի շրջա­դար­ձի ուղ­ղութ­յամբ, թե շու­տով. «Մենք խո­սե­լու ենք Գ­յում­րիում մեր բա­զա­յի, ՀԱՊԿ-ին ան­դա­մակ­ցութ­յան, Եվ­րա­սիա­կան միութ­յանն ան­դա­մակ­ցութ­յան մա­սին», այ­սինքն, այդ կա­ռույց­նե­րին Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցութ­յան դա­դա­րեց­ման:

Ինչ վե­րա­բե­րում է հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի նման կուր­սի պատ­ճառ­նե­րին, ա­պա Զա­տու­լի­նը մի կող­մից կար­ծում է, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յու­նը ո­րո­շել է օգտ­վել ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից՝ «Ա­րեւ­մուտ­քի դեմ մեր պայ­քա­րից: Ն­րա­նից, որ մենք հա­տուկ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն ենք ի­րա­կա­նաց­նում Ուկ­րաի­նա­յում: Ն­րանք հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­ցան ա­զատ­վել ի­րենց քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րից՝ Ղա­րա­բա­ղի հետ միա­սին: Ն­րանք դա ա­րե­ցին եւ դրա պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը գցե­ցին մեզ վրա։ Իսկ հի­մա շտա­պում են Հա­յաս­տա­նը որ­քան հնա­րա­վոր է ա­րագ այլ ուղ­ղութ­յամբ շրջել»: Սա­կայն սրա­նով հան­դերձ, Զա­տու­լի­նը բա­վա­կա­նին «տա­րօ­րի­նակ» այլ մտքեր եւս հնչեց­րեց. «2020 թվա­կա­նին նա (­Փա­շին­յա­նը) ձա­խո­ղեց ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, կար­ծում եմ՝ մի­տում­նա­վոր ա­րեց, քա­նի որ պետք է ա­զատ­վեր Ղա­րա­բա­ղից։ Մենք ա­սա­ցինք՝ դե գի­տեք, այս­տեղ չենք կա­րող... Դ­րա­նից հե­տո նա գնաց ընտ­րութ­յան։ Ընդ­դի­մութ­յու­նը դի­մեց մեզ եւ խնդրեց, որ ինչ-որ կերպ տե­սա­նե­լիո­րեն ա­ջակ­ցենք ի­րենց։ Ա­սա­ցինք՝ ոչ մի դեպ­քում, ե­թե Փա­շին­յա­նին ինչ-որ բան պա­տա­հի, նա ստո­րագ­րել է 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ին Ղա­րա­բա­ղում պա­տե­րազ­մի ա­վար­տի այս պայ­մա­նա­գի­րը, նա ստո­րագ­րած ե­րե­քից մեկն է... Իսկ հի­մա հա­սել ենք նրան, որ դա­սագր­քերն այ­լեւս չեն ըն­դուն­վում»: Ա­պա նույն ձե­ւով, ըստ Զա­տու­լի­նի, ՌԴ-ն տա­րօ­րի­նակ վի­ճա­կում հայտն­վեց նաեւ Ար­ցա­խում, վեր­ջա­պես, ՀԱՊԿ-ի հետ կապ­ված հար­ցով: «Ի՞նչ ի­մաստ ու­ներ, որ մենք հե­տե­ւեինք Փա­շին­յա­նին»,- ա­սում է նա: ՀԱՊԿ-ի մա­սով. «Պետք էր ան­հա­պաղ ար­ձա­գան­քել, գո­նե զան­գա­հա­րել, հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րել եւ այլն: Սկ­սե­ցինք ուշ ար­ձա­գան­քել, ու սրա­նից օգտ­վեց Փա­շին­յա­նը»:

Դժ­վար չէ նկա­տել, թե ինչ կա Զա­տու­լի­նի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի տո­ղա­տա­կե­րում: Ի­մաս­տը սա է՝ Փա­շին­յա­նը կա­տա­րել է քալ, հե­տե­ւել է ռու­սա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան սխալ պա­տաս­խա­նը, հե­տո նոր քայլ, նոր սխալ, եւ այդ­պես շա­րու­նակ, եւ հա­սել ենք այս վի­ճա­կին: Ա­վե­լի խոր­քե­րում ի­մաս­տը, թե­րեւս, հե­տեւ­յալն է. առ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րի մեղ­քը պետք է ա­ռա­ջին հեր­թին ռու­սա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ փնտրել, թե­րեւս հաշ­վի առ­նե­լով, որ ՌԴ-ն ն­ման եւ ա­վե­լի բարդ ի­րո­ղութ­յուն­նե­րի է բախ­վում գործ­նա­կա­նում ողջ հետ­խորհր­դա­յին տի­րույ­թով մեկ:

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

­Բայց նշվա­ծը Զա­տու­լի­նի խոս­քի միայն տե­սա­նե­լի մասն է: Ա­վե­լի խոր­քա­յին ի­մաս­տով ա­ռաջ է գա­լիս այս հար­ցը՝ իսկ ին­չո՞ւ նա միայն հի­մա սկսեց պաշ­տո­նա­պես նման ցու­ցադ­րա­կան ակ­նարկ­ներ հնչեց­նել ռու­սա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան սխալ­նե­րի մա­սին: Չ­նա­յած` կա­րե­լի է կռա­հել. գա­լիք տար­վա մար­տի 17-ին տե­ղի են ու­նե­նա­լու ՌԴ նա­խա­գա­հի ընտ­րութ­յուն­ները, եւ սպա­սե­լի է, որ այս ան­գամ 74-ամ­յա­կը լրաց­նող Լա­վրո­վը, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, չի մնա ԱԳՆ ղե­կա­վա­րի պաշ­տո­նում: Ա­վե­լին, կան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ Զա­տու­լի­նը Լավ­րո­վի հա­վա­նա­կան փո­խա­րի­նող­նե­րից է:

­Բայց, ան­կախ դրա­նից, այս պա­հին Զա­տու­լինն իշ­խող ու­ժի ներ­կա­յա­ցու­ցիչն է, իսկ Ռու­սաս­տա­նում սե­փա­կան ու­ժին, նաեւ հե­ռա­ցող եր­կա­րամ­յա ղե­կա­վար­նե­րին հնա­րա­վոր փո­խա­րի­նո­ղի կող­մից քննա­դա­տե­լու ա­վան­դույթ չկա: Բայց երբ նա նման պարզ ակ­նարկ­ներ է հնչեց­նում, ա­պա դա նման է էս գլխից հղված ազ­դա­կի, որ նախ՝ Ռու­սաս­տա­նում, այդ թվում՝ իշ­խա­նա­կան շրջա­նակ­նե­րում կա գոր­ծող ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան մա­սին այ­լընտ­րան­քա­յին պատ­կե­րա­ցում­ներ եւ որ այդ պատ­կե­րա­ցում­ները, ըստ ա­մե­նայ­նի, շատ մոտ ա­պա­գա­յում` ար­դեն ա­միս­ներ անց կդառ­նան պաշ­տո­նա­կան կուրս:

Ե­թե այդ­պես է, ա­պա դա ար­դեն մե­սիջ է, ընդ ո­րում, ոչ միայն Նի­կո­լին, այլ ողջ հետ­խորհր­դա­յին տի­րույ­թին, թե շատ բան է փոխ­վե­լու: Թե­րեւս, դրա­նով կա­րե­լի է բա­ցատ­րել նաեւ նի­կոլ­յան թի­մի, ա­վե­լին՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րի շտա­պո­ղա­կա­նութ­յու­նը՝ Հա­յաս­տա­նի ար­տա­քին վեկ­տո­րի շրջա­դար­ձի հար­ցով: Հասց­նել, քա­նի դեռ Մոսկ­վան չի ան­ցել հար­ձակ­ման: Ա­ռա­վել եւս, որ այդ պա­հին շատ հա­վա­նա­կան է, որ ՌԴ-ն­ ար­դեն նաեւ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մից կհասց­նի ձեր­բա­զատ­վել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակիցԵրբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված