Գրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել է Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին

Ադրբեջանի վերահսկողության տակ կան մեր տարածքները, բայց Հայաստանի վերահսկողության տակ չկան ադրբեջանական գյուղեր.Պատմաբանը բացառիկ խաղաքարտեր է բացում

Հանդիպում

«Ադրբեջանի վերահսկողության տակ կան մեր տարածքները, բայց Հայաստանի վերահսկողության տակ չկան ադրբեջանական գյուղեր»,-«Իրավունքի» հարցին, թե ի՞նչ վտանգներ ու ականներ են թաքնված դելիմիտացիայի և դեմարկացիա իրականացնելու հետեւում, ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, ընդգծելով.

Այսօրվա պայմաններում սահմանագծման մասին խոսելը և պարտվողական  հոգեբանություն ցուցաբերելը համարում եմ շատ վտանգավոր մեր ժողովրդի անվտանգության համար։ Այսօր ստացվում է, որ Ադրբեջանը թելադրողի դերում է, ինչ ուզում՝ անում է և վտանգում է մեր անվտանգությունը։ Ադրբեջանը պահանջում է զիջել այն գյուղերը, որտեղ թեկուզ մի քանի ադրբեջանցի է ապրել, իսկ արցախյան պատերազմի պարտությունը պարտվողի հոգեբանություն է առաջ բերել մեր ղեկավարության մոտ, որ համաձայնվում է իրենց առաջարկներին։ Առաջնային խնդիրն այն է, որ սահմանը պետք է կարողանալ պաշտպանել։ Ըստ էության՝ ադրբեջանցիները առանց որևէ խոչընդոտի մտնում են քո պետական սահմանը, քանի որ չունենք սահմանային պաշտպանություն, դա է ամենաողբերգական վիճակը։ Եթե մենք այսօր խոսում ենք Տավուշի յոթ գյուղեր զիջելու, Նոյեմբերյանից որոշ հատված զիջելու մասին, վաղը այլ բան ենք զիջելու, և այս ամենը տանելու է նրան, որ պանթյուրքիստական ծրագիրը նրանք դարձնում են իրականություն, որը խիստ վտանգավոր է մեր ժողովրդի համար։

–Պարոն Մինասյան, Փաշինյանը բազմիցս նշել է, որ  կան Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ, ինպես և հակառակը, եթե գնանք պատմության խորքը, ի՞նչ տարածքների մասին է խոսքը և արդյոք կա՞ նման բան։

–Ես նման բան չեմ տեսնում այսօր, որ խորհրդային Ադրբեջանի գյուղերը մեր վերահսկողության տակ են։ Եթե դա վերաբերում է Նոյեմբերյանի գյուղերին, ապա որոշակի հատված կար, որով անցնում էր մեր սահմանագիծը, բայց դրանք սահմանային գյուղեր էին, որտեղ նաև ադրբեջանցիներ էին բնակվում, սակայն դրանք չի կարելի համարել ադրբեջանական։ 92–94 թվականի ազատագրական պատերազմի շրջանում այդ շրջանի գյուղերից շատերը ազատագրվեցին և մեր վերահսկողության տակ են, իսկ հիմա նրանք պահանջում են, որ անցնի իրենց վերահսկողության տակ։ Զիջման քաղաքականության արդյունքում մենք շարունակ կզիջենք տարածքներ և սրա վերջը չի երևում։Մենք հանձնելով կգանք մի փուլի, որ աստիճանաբար կկորցնենք մեր անկախ պետականությունը և այդ վտանգի առաջ ենք կանգնած, շատերը չեն մտահոգվում։ Պատմականորեն մենք ոչինչ չունենք զիջելու։ Ադրբեջանի վերահսկողության տակ կան մեր տարածքները, բայց Հայաստանի վերահսկողության տակ չկան ադրբեջանական գյուղեր։ Տարածքներ զիջել չի կարելի, մեկ սանտիմետր տարածք զիջելու դեպքում էլ դու պետք է պատասխան տաս ապագա սերունդներին։ Պետք է միասնական կանգնել, թույլ չտալ և պահել մեր տարածքները։ Մեր ղեկավարությունը պատմության դասերը հաշվի չի առնում, եթե հաշվի առներ դասերը, ապա կհասկանար, որ սեպտեմբերին պատահական չի սկսել 44-օրյա պատերազմը, նույն սցենարով հանձնվեց Շուշին, ինչպես Կարսը, շատ նմանություններ կան։  Խորհրդային տարիներին էլ զիջումներ արեցին՝ չմտածելով, որ դրանց հետևանքները կարող են ծանր լինել։ Խորհրդային իշխանության ժամանակ սահմանազատումներ չկային։ Ուղիղ 105 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները բնորոշվում են պատմական առանձնահատկությամբ․ դրանք 44-օրյա պատերազմից առաջ և հետո կրկնվեցին։ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ուժերով Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծեցին մեծածավալ ագրեսիա, ինչի հետևանքով այն երեք տարի անց ամբողջությամբ հայաթափվեց։ Թուրք-ադրբեջանական տանդեմը հերթական անգամ իրականացրեց հայկական էթնոսի բնաջնջմանն ուղղված ցեղասպան ծրագիր, որը մշակել էին դեռ 1918 թվականին մեծ Թուրան ստեղծելու նպատակադրությամբ։ Այդ քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր, ուստի հայկական ինքնապաշտպանական ուժերի և մասնավորապես Բաքվի պաշտպանական մարտերի թեման դարձել է առավել արդիական, քանի որ պատմությունից դասեր քաղելու և ճիշտ որոշումներ ու քայլեր կատարելու խնդիր ունենք:

-Ի՞նչ կասեք «խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին:

-Պատմական զուգահեռներ անցկացնելիս այսօր ամենակարևորը «Զանգեզուրի միջանցքի» գաղափարն իսպառ մերժելն է, որն այժմ էլ ընկած է պանթուրքիստական ծրագրի հիմքում։ ոչ ոք դեմ չէ տրանսպորտային երթուղիների բացմանը, սակայն խնդիրն այն է, որ «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը թուրքերի կողմից մշակված հայատյաց քաղաքականության առանցքային կետերից է։ Մենք պետք է ի վերջո դասեր քաղենք պատմությունից, հզորանանք, չվհատվենք և թույլ չտանք նոր ագրեսիա։ Թուրքը միայն ուժն է ճանաչում ու ուժի հետ է հաշվի նստում, դրա համար զիջումների քաղաքականությունը սխալ է, մենք չպիտի գնանք զիջումների։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Գրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել էԹող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված