Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

ՀՀ քաղաքական իշխանությունները վարում են «տամ, հանգիստ ապրեմ»-ի քաղաքականություն. Հակոբյան

Թեմա

Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ գնահատմամբ` իհարկե, սոցիալական հարցերը մեծ տեղ են գրավում արցախցիների համար, սակայն այս զգացումը` էթնիկ զտվածի կարգավիճակը, հայրենիք, սեփական հողը վերադառնալու նկատմամբ մշուշոտ ապագան եւ այն իրականությունը, որտեղ հայտնվել են, էլ ավելի մտահոգիչ են:

— Ցավոք, այսօր Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանություններն իրենց հանցագործ քաղաքականության հետեւանքով ոչ միայն էթնիկ զտում են իրականացրել արցախահայության նկատմամբ, այլեւ պատրաստ են ՀՀ յուրաքանչյուր մաս հնարավորության դեպքում էթնիկ զտումների ենթարկել: Դրան հակառակ` այսօրվա ՀՀ քաղաքական իշխանությունները վարում են զիջումների` «տամ, հանգիստ ապրեմ»-ի քաղաքականություն։ Տեսնելով, որ Արցախը, ճանաչելով Ադրբեջանի կազմում որեւէ օգուտ չբերեց, ցավոք, այսօր այնպիսի քաղաքականություն է վարվում, որ փորձում են Արցախի պետական ինստիտուտների գոյությունը դարձնել «վտանգավոր ՀՀ-ի համար»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ