ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային. Bloomberg Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են եռակողմ հանդիպման հնարավորությունը. Պեսկով Նույնիսկ դեմոկրատների հաղթանակը Կոնգրեսի երկու պալատներում չի կանգնեցնի Թրամփին. New York Times Կիևի էներգետիկ օբյեկտների վրա հզոր հարձակում է իրականացվել Եվրոպայում շարունակվում է Ուկրաինայի հետ կապված զինագործարանների վրա դիվերսիոն հարձակումների շարքը Զելենսկու հասցեին քննադատությունը ԱՄՆ-ում թափ է հավաքում, ինչը կարող է լեգիտիմության լուրջ խնդիր առաջացնել Շատ քչերը գիտեն այս մասին․ ինչու տեւական ժամանակ լռեց երգիչ Մրեն Հարգելի՛ ուսուցիչ, քո արժանապատվությունը մի՛ փոխանակիր ոչ մի ծաղկի, ոչ մի նվերի և ոչ մի հազար դրամի հետ Ֆրանսիան այրվnւմ է. փակե՛ք սահմանները և վերահսկողության տակ առե՛ք իրավիճակը, քանի դեռ ուշ չէ․ Թրամփ Հավատալ նշանակում է վախի մեջ չմոռանալ Աստծուն, ցավի մեջ չկորցնել հույսը. Տեր Հեթում

«Առանց գաղափարախոսության պետություն լինել չի կարող…»

Պատմական

Պատմության թանգարանում տեղի ունեցավ «Որոգայթ փառացը որպես առաջին սահմանադրության նախագիծ. համեմատական ակնարկ հաջորդող սահմանադրությունների հետ» խորագիրը կրող հանդիպում-զրույց, որը վարեցին թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Այվազյանը։

Ինչպես իր խոսքում նշում է Սեդա Գալստյանը, այս հանդիպումը նախատեսված է եղել դեռ սեպտեմբերի 20-ի համար, սակայն Արցախի առաջ ծագած վտանգը հետաձգել է բոլոր տեսակի հանդիպում-միջոցառումները։

Հանդիպումը նվիրված էր «Որոգայթ փառաց» հրատակության 250 ամյակին։ «Որոգայթ փառաց»-ը համարվել է Սահմանադրության առաջին նախգիծը, որտեղ առաջին անգամ Հայաստանի իրականության մեջ ներկայացվում է սահմանադրական իրավունքի նորմերի ամբողջական և կանոնակարգված համակարգ՝ ընդհանրացնելով հայ և համաշխարհային հասարակական մտքի, ինչպես նաև պետական նոր մտածողության սկիզբ դնելով։

Պարոն Այվազյանն խոսեց պետությունների համար սահմանադրության կարևորության և նրա՝ ժողովրդի համար կարևորագույն փաստաթուղթ համարվելու մասին։

Ինչպես նշում է դոցենտը սահմանադրությունը որպես մայր օրենք մնացյալ օրենքներից ունի ավելի բարձր կարգավիճակ և որևէ իրավական ակտ չի կարող հակասել սահմանադրությանը.այն ընդունվում է ժողովրդի կողմից հանդաքվեի միջոցով։

Անդրադարձ կատարելով «Որոգայթ փառաց»-ին, բանախոսները նշում են, որ այն իրենից ներկայացնում էր խորհրդարանական կառավարման համակարգ։ Աշխատության վերնագիրն արտացոլում է Սահմանադրության էության մի որաշակի հատված, որը կարելի է համարել փառասիրության կամ փառամոլության համար արված ծուղակ։ Սահմանադրական իրավունքի  ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը զուգահեռներ անցկացրեց ներկայիս և խորհրդային տարիների Սահմանադրության միջև։

Նրա խոսքով, եթե ժամանակաշրջանների սահմանադրական հնարավորությունները դնենք կշառքի նժարին, ապա խորհրդային ժամանակաշրջանը մարդկությանը տալիս էր լայն հնարավորություններ։

— Խորհրդային ժամանակաշրջանի սահամանադրությունը մարդկությանը տալիս էր 3 իրավունք, որոնցով պայմանավորված էր նրանց կյանքի որակը։ Առաջինը՝ Աշխատանքի իրավունք. բոլորն ըստ մասնագիտական պատրաստվածության գտնում էին աշխատանք և գործազրկություն գրեթե չկար։ 2-րդը դա բոլոր մակարդակներում (միջնակարգ, բարձրագույն) անվճար կրթության իրավունք և իհարկե ի շահ ժողովրդի անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք,– նշում է դոցենտ Այվազյանը։

Արդյո՞ք սահմանադրական իրավունքը պայմանավորված է ժամանակաշրջանի գաղափարախոսության հետ, բանախոսը պատասխանում է, որ առանց գաղափարախոսության սահամանադրություն լինել չի կարող և ցավոք այսօր մեր պետությունը չունի այդ գաղափարախոսությունը։

— Սահմանադրությունը որպես թեորեմ չի կարող լինել քաղաքական ուժերի կամ ընթացիկ իրավիճակի կոնսենսուսի արդյունք,– հավելում է սահմանադրական իրվանունքի ամբիոնի վարիչ Վ. Այվազյանը։

Սյուզի Դավթյան

Նատալի Մինասյան

1

2

3

4

5

6

7

8

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ